User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1635 հատից

Թեմա: Խորհուրդ եմ տալիս դիտել

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ P.S.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2007
    Հասցե
    U.S.A.
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորհուրդ եմ տալիս դիտել

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    Գեբրիելը հիանալի է խաղում "Կասկածելի դեմքեր" ֆիլմում, տեսել ես? Թեև էնտեղ էլ ուղղակի փայլում է Կեւին Սփեյսին: Բիրնը երկրորդ տեղում է:

    Գեբրիելը ինձ դուր չի եկել միայն "Երկաթե դիմակով մարդը" ֆիլմում: Էն որ Դ'Արտանյանինա մարմնավորում: Անկապա մի տեսակ:
    Ի դեպ, Գեբրիել Բըրնի մասնակցությամբ հիմա HBO ալիքով (ամենալավ ալիքը ԱՄՆ–ում) այժմ գնում է Treatment սերիալը, որտեղ նա հոգեբան է; Ֆիլմը կառուցված է հոգեբանի հինգ այցելուների վրա ու քանի որ նրանք հանդիպում են շաբաթը մեկ, ալիքն էլ այդպես է ցույց տալիս; Օրինակ երկուշաբթի օրերին պատերազմի մասնակից մի վետերան է, վերջին ուրբաթ օրը՝ ինքն է գնում հոգեբանի մոտ;


    Նկարահանումները հիմնականում պավիլյոնային են ու շատ ստատիկ, բայց ահավոր լավն է ու մի շնչով նայվում է; Մեկ մեկ զարմանում եմ, ոնց է էդքան տեքստը անգիր անում։ Եթե ուզենաք, torrentz անպայման քաշեք, նայեք։ Խորհուրդ կտամ։

  2. #2
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորհուրդ եմ տալիս դիտել

    Ընկերուհիս սպանեց թողեց. ԱՄՆ-ում դիտել էր մի ֆիլմ, որի վրա ուղղակի խփնվել է ու ամեն անգամ ինձ ասում է, որ դիտեմ... վերջը չդիմացա, վերցրեցի Կասկադի վարձույթի սրահից: Կոչվում է "Across The Universe". ֆիլմը մի սիրո շատ հասարակ, ոչ օրիգինալ պատմություն է, ԲԱՅՑ ունի մի քանի կարևոր առանձնահատկություն.

    1. Ֆիլմը կիսամյուզիքլ է. ամբողջ երաժշտական ձևավորումը վերցված է The Beatles խմբի երգերից. 33 երգ է օգտագործված: Կատարում են հենց ֆիլմի հերոսները, բայց սա ոչ հնդկական ֆիլմերի պես է` գործողություններից դուրս պարային համարներով, ոչ էլ մյուս մյուզիքլների պես... մի քիչ "Մուլեն Ռուժ"-ն է նման երգերի օգտագործման տեսակետից, բայց էնտեղ ֆիլմն ինքը մի շոու էր... մի խոսքով, ելնելով սյուժետային զարգացումներից, հերոսները երգում են համապատասխան երգը` փոքր-ինչ փոփոխած ձևավորմամբ, կատարումներն էլ կամ դերասանների կամ ժամանակակից երգիչների ձայներով են:
    2. Ֆիլմը պատմում է հենց Բիթլզի ժամանակների մասին (թեև խմբի անունը ոչ մի անգամ չի նշվում). Վիետնամյան պատերազմ, պացիֆիստական շարժում, որում ներգրավվում է աղջիկն ու որի պատճառով նա ու տղան գժտվում են... հենց էս թեմաների շուրջ են ստեղծված ֆիլմի ամենաուժեղ հատվածները` Բիթլզի ուժեղ երգերի հիման վրա` Let It Be, Strawberry Fields (երկուսն էլ շատ ազդեցիկ դրվագներ են պատերազմի տեսարաններով ).
    3. երիտասարդական, ռոքոտ-կեդոտ ֆիլմ է
    4. շատ, ՇԱՏ հավես մոնտաժ կա էս ֆիլմում. հատկապես, երբ երգերի ընթացքում բարձրացվում է մի քանի թեմա` ֆիլմի տարբեր դրվագների հետ առնչվող, էդ բոլորը շատ հետաքրքիր կերպով են կապվում, համակարգչի միջամտությամբ, ինչը շա~տ լավ է արված` գույների, տրամադրությունների, պատկերների շատ լավ համադրություն

    Հերոսի անունը Jude է, բնականաբար, երբ նա վերջում սիրելիից հեռու է ու հոգեպես շատ ճնշված, երգում են Hey Jude-ը, ֆիլմը վերջանում է All You Need Is Love-ով, տիտրերի ընթացքում էլ հնչում է Lucy In The Sky-ը:
    Ես, ամեն դեպքում, ընկերուհուս պես "չխփնվեցի", բայց սիրեցի ֆիլմը

    ես համարում եմ, որ «Ֆորրեսթ Գամփ»-ում նույնպես էդպես է` հերոսի անձնական կյանքն ու խնդիրները միայն "խայծ" են, որ մարդիկ դիտեն, իսկ իրական իմաստը այդ ժամանակը ցույց տալն է: 50-60-ականների ԱՄՆ-ն` բոլոր բուռն պաղիֆիստական, հեղափոխական դրսևորումներով:
    Էստեղ էլ կա էդ ամենը ու կան Բիթլզի երգերը` շատ սիրուն կերպով օգտագործված... + «սենտիմենտալ» սիրո պատմություն, «հուզիչ» հարաբերություններ ընկներների միջև:

    Ես ֆիլմից հետո շա~տ դրական տպավորություններով հանեցի DVD-ն Player-ից, բայց տարօրինակ գիտակցությամբ, որ Բիթլզի երգերի մեծ մասն ինձ անծանոթ են... չէ, իհարկե, լսել եմ, բայց ոչ մի անգամ չեմ հետաքրքրվել` ինչ են նշանակում, ինչու են գրվել... դե, բացառությամբ ամենա-ամենահայտնիների: Հիմա արդեն 1 ժամ է` Բիթլզ եմ լսում ու, Կուկի շնորհիվ, հիմա երգերի բառերին էլ կծանոթանամ

    Հ.Գ. մի դրվագ կա` հերոսն ու ընկերը տուն են վարձում. երբ մտնում էին էդ տունը, կադրի գույների, ռակուրսի, կոմպոզիցիայի մեջ մի պահ նմանություն նկատեցի իմ սիրելի «Ամելի» ֆիլմի հետ, բայց հետո մոռացա... վերջում նայեցի DVD-ի տուփի վրա, տեսնեմ օպերատորը նույնն է! էնպես որ էդպես պայծառ է ու լուսավոր
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 02.04.2008, 21:16:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  3. #3
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Խորհուրդ եմ տալիս դիտել

    Musicl-ներ սիրողներին խորհուրդ եմ տալիս դիտել «The Umbrellas Of Cherbourg»-ը:
    Չեք փոշմանի
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yevuk (13.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորհուրդ եմ տալիս լսել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 13.10.2023, 09:19
  2. Խորհուրդ եմ տալիս կարդալ, չեք փոշմանի…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 148
    Վերջինը: 14.07.2019, 15:42
  3. Խորհուրդ ենք տալիս դիտել (մուլտեր)
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.11.2016, 01:58
  4. Խորհուրդ եմ տալիս դիտել այս համերգը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.11.2016, 23:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •