Եթե սիրուն ու հուզիչ ռոմանտիկ ֆիլմ նայելու հավես ունեք, նայեք The age of Adeline. Մի քիչ էլ տխուր։ Այ նայեցի գիշերվա կեսին, ու ընկա կարոտի աշխարհ, ու գլխավոր դերասանուհին էլ անթերի էր էդ դերի համար, կախարդում֊տանում ա ողջի ֆիլմի ընթացքում։
Եթե սիրուն ու հուզիչ ռոմանտիկ ֆիլմ նայելու հավես ունեք, նայեք The age of Adeline. Մի քիչ էլ տխուր։ Այ նայեցի գիշերվա կեսին, ու ընկա կարոտի աշխարհ, ու գլխավոր դերասանուհին էլ անթերի էր էդ դերի համար, կախարդում֊տանում ա ողջի ֆիլմի ընթացքում։
Smokie (16.04.2019)
ես սովորաբար կինո խորհուրդ չեմ տալիս նայել, դե որովհետև նեղվում եմ, որ իմ հավանած դեբիլ կինոները չեն հավանում, մեղադրելու էլ չիբայց ամեն դեպքում, հավես ուենաք, Columbus-ը նայեք, ահավոր սիրուն կինո ա, սիրուն բոլոր իմաստներով։ էն որ կարելի ա հանգիստ չլսել, մենակ անձայն կադրերի իրար հաջորդելուն նայել։ երկխոսություններն էլ են շատ սիրուն ու կարելի ա էլի չնայել, մենակ լսել ու պատկերացնել։ բայց դե որ միաժամանակ համ նայում ես, համ լսում, ավելի սիրուն ա ստացվում
soundtrack-ն էլ Hammock-ենք են նվագում, սրանից ավել էլ չգիտեմ։
Smokie (02.06.2019), Varzor (17.05.2019), Yellow Raven (17.05.2019)
Աղջկաս հետ գնացել էինք Դիսնեյի նոր ֆիլմը՝ «Ալադինը» նայելու․ լավն էր, հատկապես պստոյիս համար շատ հետաքրքիր էր, դե ինձ էլ ահագին դուր եկավ, լիքը ծիծաղել եմ։ Ուիլ Սմիթը հավեսն էր Ջինի դերում։ Մեկ էլ էն էր հավես, որ Ժասմինի կերպարի մեջ ֆեմինիստական նոտաներ էին ավելացրել։ Դե վիզուալ էֆեկտներն էլ տպավորիչ էին․ սիրուն հեքիաթ էր։
Մենակ մի ձև անսպասելի էր, որ ֆիլմի ռեժիսյորը Գայ Ռիչին էր
Վերջին խմբագրող՝ ivy: 06.06.2019, 22:10:
Cassiopeia (06.06.2019), Smokie (22.07.2019), Varzor (07.06.2019), Աթեիստ (06.06.2019)
Խորհուրդ եմ տալիս։ Թերևս սա տարվա լավագույն ֆիլմն ա, ինձ համար։
SWTS
Ընդհանրապես էս թեմայում գրառում արած չկամ, բայց մի հատ հավես ֆիլմ եմ նայել ու շատ լավ նկարված: Ես կասեի՝ ռեժիսորական ու սցենարական տեսակետից՝ ցնցող: Ջուզեպպե Տորնատորեի The Best Offer-ը խորհուրդ կտայի նայել: Չեք փոշմանի:Ռեժիսորի անվան ու իր գործերի հետ էլ նոր-նոր եմ ծանոթանում: Տեղյակ չէի իր մասին ընդհանրապես:
Էսօր Պոլանսկու «Ինտրիգ»-ը նայեցի։
Եթե Պոլանսկու դանդաղ պատմող ու լարումը քիչ-քիչ ավելացնող ձեռագիրը սիրում եք, կարծում եմ, կհավանեք էս ֆիլմը։
Հավես էր հիսուն անց Էմանուել Սենյեին տեսնել։ Նույնիսկ մտածեցի, որ Պոլանսկու սիրած դերասանուհին է․ նորից վերցրել էր իրեն հերթական ֆիլմում, ու մեկ էլ ինչ հայտնաբերեմ՝ դու մի ասա, 89-ի թվից ամուսնացած ենԼրիվ քյոռփա ժամանակվանից Սենյեն Պոլանսկու հետ է փաստորեն, չգիտեի։
Ֆիլմը 19-րդ դարի վերջին Ֆրանսիայում քաղաքական մեծ աղմուկ բարձրացրած Դրեյֆուզի դեպքի մասին է՝ հիմնված իրական պատմության վրա։
Նույնիսկ ֆիլմը մի կողմ թողած՝ պատմությունն ինքն իրենով շատ հետաքրքիր է, մի խոսքով, նայեք, եթե սիրում եք սենց թեմաներ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ