Հայկօ-ի խոսքերից
Dunkirk-ը, ԻՄՀԿ, կինո չէր, շատ սիրուն ու երկար կլիպ էր: Երկրորդ անգամ հաստատ չի նայվի: Բայց դրա նպատակը մեկն էր՝ տալ էդ անելանելիության ու սպասումի ահավոր ճնշող մթնոլորտը, ու էդ շատ շատ լավ ա տվել: Ձայների, տակի «սպիտակ աղմուկի» ու խեղդող գվվոցի համար առանձին հարգանք ու պատիվ, անթերի էր արած, առանց դրա շատ ավելի թույլ կլիներ: Ծովափին շարք կանգնած ու սպասող շարքայինների տեսարանը երկար չեմ մոռանա:
Նայելուց հետո դուրս եկա, փողոցում ինչ-որ տեղ հեռվից մոտեցող մոտոյի աղմուկ հասավ ականջիս, մի պահ փշաքաղվեցի. ինձ թվաց՝ գերմանական կործանիչ ա գալիս:
Էջանիշներ