Впусти меня
Låt den rätte komma in
Դրամա
Շվեդիա/2008
9/10
Շվեդական ֆիլմերն ու շվեդ ռեժիսորները էս վերջերս տարել են ինձ. էս ֆիլմը ամենահավանածներիցս մեկն է: Հավանել եմ կարելի է ասել համարյա ամեն ինչի համար՝ սյուժե, կերպարներ, օպերատորական աշխատանք, իմ սիրած անգույն ու դեպրեսիվ կադրերը:
Պատմությունը անհաջողակ տղայի ու վամպիր աղջկա մասին է, բայց որ չսպոյլեմ, ասեմ մենակ, որ էս կադրերը շատ երկար եմ փնտրել. մութ ու խավար քաղաք, տարօրինակ փողոցներ ու անտառ, հետաքրքիր դերասանական խաղ: Համ դեպրեսիվ ա, համ էլ ահավոր սիրուն ու սառը:![]()
Հ.Գ. մի այլ կարգի ինքս ինձ մեղադրում եմ, որ ուշ եմ նայում:
Էջանիշներ