boooooooom (25.11.2013), Hayk Avetisyan (14.12.2013), keyboard (09.11.2013), Անվերնագիր (09.11.2013)
Մի հատ լավ կինո ասեք նայեմ, խնդրում եմ։ A Beautiful Mind -ի տիպի։
boooooooom (25.11.2013), enna (01.12.2013), Sagittarius (25.11.2013), Արամ (25.11.2013), Տրիբուն (25.11.2013)
Sleuth/Сыщик/Խուզարկու
Վարկանիշն IMDB-ում ՝ 8.0։
Երկու դերասանի ֆիլմ ՝ մեկ-երկու հավելումներով։
Վերջին խմբագրող՝ Dayana: 26.11.2013, 16:33:
Ռուֆուս (10.12.2013)
Վերջերս նայած ֆիլմերից առանձնացնում եմ Before Midnight (2013) ֆիլմը, ովքեր հավանել են Before Sunset (2004), սա էլ կհավանեն, էնքան տարբերվող պարզ ու բնական ֆիլմ, առանց ավելորդությունների ու գործողությունների...http://www.imdb.com/title/tt2209418/?ref_=nv_sr_1
Եվ այս ֆիլմը http://www.imdb.com/title/tt0172493/...nm_flmg_act_27, Girl, Interrupted (1999)
Անժելինա Ջոլիին շաաատ լավա խաղում...
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Smokie (02.12.2013)
կարծում եմ էս ֆիլմի մասին թեմայում առաջին անգամ չի գրվում: Հզոր ֆիլմ է, մի քանի օր է անցել նայելուցս հետո, բայց մինչև հիմա մտածում եմ , ինչ-որ դրվագներ անընդհատ ուղեղիս մեջ են: Իրական շատ բան կա ֆիլմի մեջ, շատ բան կարելի է բացահայտել: Մի խոսքով էլի պիտի նայեմ, մի անգամով չես կարող բացահայտել ամբողջ ֆիլմը:
Խորհուրդ եմ տալիս դիտել Ջուզեպպե Տորնատորեի ՙՙԼավագույն առաջարկ՚՚ ֆիլմը:
http://www.imdb.com/title/tt1924396/
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
էս վերջերս ևս մի անգամ Gran Torino-ոն տեսա, ու կրկին անգամ հիացա:Մի այլ կարգի հաճույք եմ ստանում Իստվուդի խաղից,ինքը ինձ էս ֆիլմի մեջ ավելի շատ ա դուր գալիս, քան լավ վախտերով՝ դդշ-բդշխ կինոների մեջ (իզուր չի պռոֆիլս ինքը զարդարում): Ռեժիսորությունն էլ ոչնչոտ մոտը ստացվում ա: Վերջում էլ, որպես բոնուս, տիտրերը կարդալով, վայելում եմ սաունդթրեքը:
Վերջին խմբագրող՝ Անվերնագիր: 08.12.2013, 00:16:
A long time ago, in a galaxy far, far away...
E-la Via (08.12.2013), Sagittarius (08.12.2013), Smokie (08.12.2013), Հայկօ (08.12.2013), Ռուֆուս (08.12.2013)
Գերհանճարեղ ֆիլմ ա, մինչև ուղն ու ծուծը անգլիական։ Թե ռեժիսուրան, թե դերասանական խաղը, թե ֆիլմի ինտելեկտուալ խաղերը, անգլիական ակցենտն ու յուրահատուկ հումորը, էս ֆիլմում ամեն ինչ բացարձակ կատարելության է հասցրած։ Էս կինոն ես ամիսը մեկ կնայեի ու չէի հոգնի։
Ով չի տեսել, անպայման նայեք, սենց թրիլլերներ վաղուց էլ չեն նկարահանում։ Ու ֆիլմի մասին նախօրոք ոչ մի բան մի կարդացեք, որ տպավորությունները չփչանան։
I may be paranoid but no android!
Առաջարկում եմ հատկապես հասուն մարդկանց անպայման դիտել Բեռտոլուչիի The Sheltering Sky (Под покровом небес) ֆիլմը: Շատ ծանր և դժվարամարս ֆիլմ է: Տպավորիչ է նաև Ջոն Մալկովիչի խաղը:
Վերջիններից.
2 Guns-ը 1,5 անգամ նայելու կինո: Վաշինգտոնն ձյան ու Ուելբերգը տժժցնում են:
A long time ago, in a galaxy far, far away...
Հնություններից Witness for the Prosecution
Սցենարի հեղինակ՝ Ագաթա Քրիստի, դերերում՝ Մառլեն Դիտրիխ, Չարլզ Լաֆտոն և այլք:
Հա, 1957թ-ի կինո է, բայց կինո է մեծատառով: IMDB top 250-ում 89-րդն է, սցենարը առաջին վայրկյանից լարվածության մեջ է պահում (Ագաթա Քրիստիից ուրիշ բան չէիր էլ սպասի), դերասանական խաղն ու անգլիական հումորը ընտիր ա: Մառլենն էլ չնայած արդեն իսկ կիսազառամյալ տարիքին, լրիվ ծիտ ա:
I may be paranoid but no android!
Ժող, խնդրում եմ, ինձ մի քանի թեթև, արագ զարգացող, արկածային լավ ֆիլմեր խորհուրդ տվեք:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ