хоттабыч
хоттабыч
I love my life and I celebrate it every day...
«Մատրիցան» նայի: Կամ էլ սրանք.
Հակերները / Hackers, (1995)
Թրաձուկ / Swordfish (2001)
DIXIcarpe noctem
tikopx (05.01.2011)
I love my life and I celebrate it every day...
Արամ (05.01.2011)
Գիտակցված կասկածից այն կողմ/По ту сторону разумного сомнения / Beyond a Reasonable Doubt
Տարի 2008
Երկիր ԱՄՆ
Ռեժիսիոր Պիտեր Հայամս
Սցենար Պիտեր Հայամս, Դուգլաս Մոռռոու
Պրոդյուսոր Թագաժառանգ Ֆեյզալ Ս. Ալ-Սաուդ , Լաուրա Այհվի, Ջոնաթան Ս, Մարշալ, ...
Գլխավոր դերերում Ջեսսի Մետկաֆ, Էնբեռ Թեմբլին. Մայքլ Դուգլաս և ուրիշներ
Օպերատոր Պիտեր Հայամս
Կոմպոզիտոր Դեվիդ Շեյր
Նկարիչ Ջեյմս Ա Ժերարդեն, Սյուզաննա Պուստո, Քեյվին Հաստոր, ...
Մոնտաժ Ջեֆ Գլուպպո
Ժանր թրիլլեր, դրամա, կրիմինալ, դետեկտիվ
Բյուջե $25 000 000
Ռեյթինգ 6.890
Տևողությունը 106 րոպե
Ֆիլմը նկարագրելու համար բավական է տալ վերջինիս նշանաբանը.
«Որտեղ է վերջանում ճիշտը... և որտեղ է սկսվում սուտը?»
tikopx (06.01.2011)
tikopx (06.01.2011)
Հայկ ջան, իմ համեստ կարծիքով, IMDb-ի ու RottenTomatoes-ի գնահատականները ոչ միշտ են «օբյեկտիվ» /ի նկատի ունեմ` սուբյեկտիվորեն օբյեկտիվ![]()
/:
Օրինակ` «Joe's Apartment» կոմեդիան խավարասերների ու նրանց նոր հարևանի հակամարտության մասին, որը իմ ամենասիրելի ֆիլմերից ա, բայց IMDb-ի վարկանիշը 5.1 ա, իսկ RottenTomatoes-ինը` 15%, չնայած նրան, որ կարծիքների մեջ բացարձակ մեծամասնություն են կազմում գերազանց գնահատականները:
Նույնը, մի փոքր վերապահումով, վերաբերում ա «The Passion of Darkly Noon» ֆիլմին, որի մասին, եթե ժամանակ գտնեմ, կգրեմ:![]()
tikopx (06.01.2011)
Այ մարդ, թող Ռուֆուսը չնեղանա հանկարծ, բայց եթե Ռուֆուսը այս ֆիլմը չի հավանել դա չի նշանակում, որ դու էլ պետքա չհավանես: Բացի այդ Ռուֆուս ջան , եթե նայենք ռեյթինգով, ապա մի քանի օր առաջ մի ֆիլմ էի նայում, որ բազմաստղանի, այսինքն բարձր ռեյթինգ ուներ, նենց հիասթափվեցի, որ միանգամից անջատեցի՝մտքումս ասելով արդյոք սա արժանի էր տրված աստղերին: Յուրաքանչյուրս կարող ենք մեր կարծիքը հայտնել, դրանից օգտվելով նշեմ, որ այս ֆիլմը ըստ ինձ լավն է, սյուժեն ոչ ստանդարտ: Իհարկե կպնելու տեղեր կան, սակայն դա չի փոխում իմ վերաբերմունքը:
tikopx (06.01.2011)
Էսթետներին խորհուրդ եմ տալիս նայել.
«Կարճ միացում»
Հինգ ռեժիսսյորների աշխատանք է, սյուժեով իրար հետ չկապված հինգ նովելներ սիրո հնարավարության ու հաճախ դրա անիրագործելիության մասին:
Ռեժիսսյորներ.
Պյոտր Բուսլով, Իվան Վարապաև, Ալեկսեյ Գերման Կրտսեր, Կիրիլլ Սերեբրեննիկով, Բորիս Խլեբնիկով:
![]()
Վերջին խմբագրող՝ Արևածագ: 06.01.2011, 15:05:
Խոտաբիչը շաաատ լավ կինո էր, շաաատ լավ, դզեց, խորհուրդ եմ տալիս դիտել:
Հակերներն ու Թրաձուկը իհարկե շատ լավն են![]()
Նկատել եք՞, ինչպես են պատկերում թույն հակերներին կինոներում: Ոնց են իրանց տաղանդը ցուց տալիս: Քանի որ ոչ կինոշնիկները, ոչ հանդիսատեսների մեծ մասը պատկերացում չունեն ինչ են հակերները կոնկրետ անում, ու ինչով ա լավ հակերը տարբերվում վատից, լավ հակերը կինոյում ուղղակի շատ-շատ արագ ա ՏՊՈՒՄ: Էկրանին էլ էտ ժամանակ ինչ-որ շատ բարդ 3D պատկեր: Հատված «Հակերներ» ֆիլմից.
Գլխավոր հերոսը կատաղի արագ տպում է:
Անջելինա Ջոլիի հերոսուհին հարգանքով ու շատ բազմանշանակ. «Իսկ դու ամենինչ ե՞ս այդքան արագ անում:»
______________________________________________________________________
Ոչ բոլոր թափառողներն են մոլորված...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ