Ես կասեի՝ առաջինը ընտիր ֆիլմ էր, իսկ երկրորդը
բացարձակապես ոչ մի կապ չուներ առաջինի հետ, առաջինի հաջողության ալիքի վրա թխված կեղծ-շինծու արտադրանք էր, դրա համար էլ առանձնապես ոչ մի հաջողություն չունեցավ: Երրորդը հատված-հատված նայել եմ, հենց մենակ էն, որ Խորանարդի սահմաններից դուրս լիքը կադրեր կան, որսի տեսարաններ, Շատ Չար Հանճար կա և այլն, էդ ամենն արդեն լրիվ վերացնում ա առաջին ֆիլմի գաղափարներն ու հիմքը, ֆիլմը դարձնում ա շարքային B դասի սարսափ-թրիլլեր, ոչ ավելին:
Առաջինը լրիվ փիլիսոփայություն էր: Հիմնականում՝ էկզիստենցիալիստական անելանելիությունն էր դրված կինոյի հիմքում, պայքարի անիմաստությունն ու կյանքի խորը, սրտխառնուկի ու գլխապտույտի աստիճան անհեթեթ աբսուրդը: Խորանարդը Կյանքն էր (ըստ ճաշակի՝ ճակատագիրը), որի դեմ պայքարն անիմաստ էր, որտեղ վատ-ուժեղը միշտ հաղթում էր լավ-թույլին, որտեղ ամեն անկյունի հետևում թաքնված էր անհեթեթ մահը: Հրաշալի ներկայացված էր սթրեսային-ծայրահեղ իրավիճակներում մարդկանց վարքը, անասնական սարսափի գերակայությունը բանականի ու մարդկայինի վրա: Կլաուստրոֆոբիկ տագնապ կար մեջը, բնազդային վախ՝ անհասկանալիից ու անիմանալիից, պատճառի՝ մոտիվացիայի կատարյալ բացակայություն, «որտեղից և ուր» անպատասխան հարցեր, մի խոսքով՝ կյանք: Ամենախորհրդանշականը ֆիլմի վերջն էր.
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Ողջ մնալու համար հարկավոր էր ընդամենը... չպայքարել: Առաջին սենյակը հենց այն սենյակն էր, որն ի վերջո հայտնվելու էր ելքի մոտ: Պայքարը ցանկացած դեպքում անիմաստ էր, ու հենց էս ա կինոյի էկզիստենցիալիստական փիլիսոփայության ամենաճնշող, ամենատագնապահարույց կետը: Ամեն ինչ անիմաստ ա, ամեն ինչ՝ ապարդյուն: Քո բոլոր քայլերը կանխավ դատապարտված են ձախողման, որովհետև դա ա կյանքի օրենքը, որովհետև յուրաքանչյուր շարժում ևս մեկ քայլ ա դեպի մահը: Մարդը դժբախտ էակ ա, որովհետև ինչ-որ բան նրան ստիպում մինչև վերջին շունչը պայքարել մի խաղի մեջ, որտեղ նա ի սկզբանե դատապարտված ա պարտության:
Բնականաբար՝ էս ամեն ինչը փաթաթված էր հետաքրքիր էֆեկտների, դերասանական կլիշեների ու սցենարային տարածված հնարքների մեջ, ինչը բնավ չէր նսեմացնում ֆիլմի հիմնական արժանիքները:
Երկրորդ ֆիլմի մասին ինձնից լավ կարտահայտվի պրն. Homer J. Simpson-ը.
Էջանիշներ