Grave Of The Fireflies/Լուսատտիկների գերեզմանը
Ռեժիսյոր՝ Իսաո Տակահատա
Անիմացիան՝ Ստուդիո Գիբլի
Տարեթիվը՝ 1988
IMDB ռեյտինգը՝ 8.2 (բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում 173-րդ տեղում է)
Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 91%
Երկու օր առաջ հոգնած տուն էի եկել աշխատանքից ու ուզում էի մի թեթև ֆիլմ նայել նախքան քնելս: Ունեցածս կինոները քրքրեցի, բոլորը ծանր ֆիլմեր էին, վերջը էս անիմեն գտա, մտածեցի Միյազակիի պես սիրուն, բարի մուլտիկ կլինի: Բայց առաջին իսկ վայրկյաններից հասկացա, որ շատ եմ սխալվում: Էս էլ էր սարսափելի ծանր մուլտ, էն ֆիլմերից, որ երկրորդ անգամ հաստատ չես նայի: Ֆիլմը պատմում է 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին երկու ճապոնացի որբերի կյանքի վերջին օրերի մասին: Բռռռռ, տխուր պատմություն էր...![]()
Էջանիշներ