DVG (22.02.2010)
Երբեք ճապոնաչինակորեական մշակույթին հատուկ ուշք չեմ դարձրել, ու ինչպես հասկանում եմ՝ իզուր: Երեկ երեկոյան դիտում էի 2046 ֆիլմը, որի սկիզբն ինձ շատ տաղտկալի թվաց, սակայն որքան գնում՝ ավելի էր ֆիլմը քաշում դեպ էկրանը, այնքան ավելի էր ֆիլմի սկզբից վանողն ավելի հարազատ դառնում: Ավելին, ֆիլմի ընթացքում ասված արտահայտություններից մեկն այնպես դիպուկ նկարագրեց նոր տարվա երեվույթի ֆենոմենը ... կյանքում չէի էլ մտածի:
Շատ սիրուն էր նկարագրված կին տղամարդ հարաբերությունները, եվ թեկուզեվ ֆիլմի գլխավոր հերոսը տղամարդ էր, կարծում եմ ավելի կնոջ տեսանկյունն էր նկարագրված, եվ շատ լավ կարող եմ ենթադրել:
Մենակ մի մինուս կարտղամարդ հերոսներին դեռ մի կերպ տարբերում էի (մեկը քՅաչալ էր, մեկը երգեն մազերով, մեկը թրաշով, մեկն էլ չաղ), բայց այ կանանց հարցում ... էդպես էլ չկարողացահասկանամ թե ֆիլմի որ պահին հերոսը որ մի կնոջը լքեց եվ որ մեկի մոտ վերադարձավ
(դա պարզ դարձավ միայն film about film-ը դիտելուց հետո
)
Toki wa kane nari.
Время - деньги
Մոդերատորական. հիշեցնեմ, որ թեման նախատեսված է կոնկրետ ֆիլմ խորհուրդ տալու համար: Հաջորդ բոլոր այն գրառումները, որոնք ֆիլմի վերնագիր և համառոտ նկարագրություն չեն պարունակի, կջնջվեն:
Ինչպես նաև լավ կլիներ, եթե ձեր խորհուրդին կցեիք ֆիլմի սքրինշոթները / պոստերը, նկարագրեիք ժանրը, տարեթիվը, նշեիք ռեժիսյորին և/կամ դերասաններին, գրեիք, թե ինչու՞ եթ խորհուրդ տալիս դիտել հատկապես տվյալ ֆիլմը, ինչո՞վ է դա առանձնանում ու տարբերվում մյուս ֆիլմերից, այդ ֆիլմի առավելությունները և այլն: Դատեք ինքներդ. եթե որևէ անծանոթ մարդ ձեզ ասեր «Գնա ու նայիր X ֆիլմը», դուք ձեր թանկագին ժամանակից երկու ժամ կհատկացնեի՞ք այդ կասկածելի զբաղմունքին: Իսկ եթե ասեր «Նայիր X ֆիլմը, որովհետև...», ու այդ բացատրությունը գրավե՞ր ձեզ:
DIXIcarpe noctem
Ռուֆուս (21.12.2009)
Ի՞նչ կարծիք ունեք District 9 - ի մասին:
Մեկ էլ ասեք խնդրում եմ, որևէ մեկը նայե՞լ ա Mr. Nobody ֆիլմը: Ես մենակ թրեյլերներն եմ նայել, ոնց որ թե հաջող կինոյա: Եթե արդեն նայել եք, ասեք ձեր կարծիքը:
Հայկօ (21.12.2009)
Վոնգ Կար Վայը (երևի ճիշտ տառադարձեցի անունը) շատ հայտնի չինացի ռեժիսյոր և սցենարիստ է: Արևմուտքում հիմնականում հայտնի դարձավ, երբ նախ՝ վերոհիշյալ «2046», ապա՝ «My Blueberry Nights» ֆիլմերը առաջադրվեցին Կաննի փառատոնում՝ Ոսկե արմավենու ճյուղ ստանալու համար «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում (համապատասխանաբար 2004 և 2007 թվերին):
DIXIcarpe noctem
The Dark Knight
Կոմիքսների վրա նկարահանված ֆիլմերին երբեք լուրջ չեմ վերաբերվել: Անցած տարի երբ բոլորը գովաբանում էին The Dark Knight ֆիլմը նյարդայնանում էի, թե ախր ոնց կարող ա Բեթմենի մասին ֆիլմը հանճարեղ լինել.... Հա ինչ անեի, թե ֆիլմը նկարահանել էր իմ ամենասիրած ռեժիսյորներից մեկը՝ Քրիստոֆեր Նոլանը ու ֆիլմում խաղում են իմ ամենասիրած դերասաններից Քրիստիան Բեյլը, Մայքլ Քեյնը, Հիթ Լեջերը ու IMDB-ում (որի հեղինակավոր կարծիքը գրեթե միշտ համընկնում է իմ կարծիքի հետ) ֆիլմի ռեյտինգը 8.9 է ու լավագույն 250 ֆիլմերի ցանկում 9-րդն է:
Ֆիլմը իրոք որ ընտիր էր, արտակարգ դերասանական խաղ, սուպեր հատուկ էֆեկտներ, անկանխատեսելի ու հետաքրքիր սյուժե... Իսկ Ջոկերի կերպարը պարզապես վերջն էր...
Խորհուրդ եմ տալիս, անպայման դիտեք![]()
I may be paranoid but no android!
խորհուրդ եմ տալիս դիտել «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալը որը շուտով,շատ շուտով վերսկսելու է իր ընթացքը միայն՝ «Շանթ»ի եթերո՜ւմ:![]()
Խորհուրդ եմ տալիս դիտել American Gangster-ը՝
Լրիվ համապատասխանում է այսօրվա մեր ողբերգալի իրականությանը:![]()
Հայկօ (24.12.2009)
Hachiko: A Dog's Story
IMDb
Փաստորեն սենց ֆիլմեր էլ են կարողանում հանեն ամերիկացիները, որի մեջ դաժանություն, սպանություն, պայթյուն, ֆանտաստիկա, … չկա + իրական պատմության: Իմ գնահատելով 2009 թվականի լավագույն ֆիլմն ա:![]()
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Armen.181 (24.12.2009)
_DEATH_ (24.12.2009)
խորուրդ կտամ նայել կինոներից « Законопослушный гражданин»,մուլտերից «Аватар: Легенда об Аанге»
Glory GloryMan United
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ