User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1635 հատից

Թեմա: Խորհուրդ եմ տալիս դիտել

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խորհուրդ եմ տալիս դիտել

    Անպայման դիտեք Քլինտ Իսթվուդի «Գրան Տորինո» ֆիլմը: Հրաշալի, ես կասեի՝ անթերի ֆիլմ է: Իսթվուդը, ընդհանրապես, զարմանալի ռեժիսյոր է: Վերջին մի երեք տարում այս տաղանդավոր մարդը նկարել է չորս-հինգ ֆիլմ, այդ թվում՝ երեք մեծաբյուջե, ու առանց բացառության բոլորը շա՜տ ջերմ են ընդունվել թե՛ հանդիսատեսի և թե՛ քննադատների կողմից, ինչը բավականին հազվադեպ է լինում: Բազմաթիվ նոմինացիաներ, բազմաթիվ մրցանակներ... Մեծ շահույթ... Իսթվուդը մի հետաքրքիր հատկություն ունի. նա նկարում է այնպիսի ֆիլմեր, որ գլխովին տեղավորվում են «հեղինակային կինո» հասկացության մեջ, սակայն շատ ավելի մեծ հաջողություն է ունենում, քան բազմաթիվ այլ՝ «պոպ» ֆիլմերը: Կարծում եմ՝ նա ուղղակի շատ իմաստուն ու փորձառու մարդ է, և խորը մարդ, համոզված եմ: Նաև՝ Իսթվուդի բոլոր ֆիլմերի ռեժիսուրան ուղղակի անթերի է: Ոչ մի ավելորդ կադր, ոչ մի ավելորդ ժեստ, ոչ մի ավելորդ անկյուն: Այս վերջին ֆիլմը դիտելիս մի քանի հատվածներում արդեն մի տեսակ ենթագիտակցաբար զգում էի հաջորդ կադրն ու հաջորդ բառը, ու Իսթվուդը ոչ մի անգամ չհիասթափեցրեց: Ավելի հաճախ զարմացրեց՝ հաստատ:

    «Գրան Տորինոն», ինչ-որ իմաստով, կարելի է ինքնակենսագրական ֆիլմ համարել Իսթվուդի համար: Ամեն դեպքում՝ ռեժիսյորի անձն ու նրա խաղացած կերպարը շատ նման են իրար: Նման են նաև այն հարցերը, որ հուզում են նրանց (ի դեպ՝ Իսթվուդը, այս կամ այն կերպ, այդ հարցերին անդրադառնում է իր բոլոր ֆիլմերում՝ սկսած «Միլիոն դոլարանոց աղջիկից», վերջացրած «Փոխարինությունով» ու «Գրան Տորինոյով»). պահպանողականություն, ռասսայական ու, ընդհանրապես, մարդկային հարաբերություններ, հնի ու նորի բախում, չմանրամասնեմ (Իսթվուդը, օրինակ, Հոլիվուդի երևի միակն մարդն էր, որ իր ձայնը տվեց ՄակՔեյնին. մյուսները ընտրել են Օբամային): Ու ամենագեղեցիկը այն անկեղծությունն է, որով Իսթվուդ-ռեժիսյորը խոսում է հանդիսատեսի հետ: Ոչ մի կեղծ բառ, հանուն ռեյտինգի զոհած ոչ մի դիպուկ արտահայտություն, ոչ մի զիջում քննադատներին: Իսթվուդը նկարում է ի՛ր կինոն: Ու առերևույթ պարզ պատմության տակ կարողանում է թաքցնել շատ ավելի խորն ու բարդը:

    Ինչևէ, երկար կարող եմ շարունակել, բայց հիմա չեմ ուզում շատ գրել՝ ո՛չ սյուժեի մասին, ո՛չ էլ մի ուրիշ բանի: Միայն խորհուրդ. անպայման դիտեք «Գրան Տորինոն»: Ցանկալի է՝ լույսերն անջատած, կլանված ու առանց ընդմիջումների:

    Հավելում. նոր տեսա. IMDB-ի Top250 ցուցակում 76-րդն է: Չիմացողների համար ասեմ, որ եթե ինչ-որ ֆիլմ տեղ ունի այդ 250-ի մեջ, ուրեմն առնվազն ընտիր ֆիլմ է, քանի որ այդ 250-ը ընտրվում են աշխարհում երբևէ նկարահանված գրեթե բոլոր ֆիլմերից, ամեն ամիս, մոտ հիսուն միլիոն մարդկնաց կողմից:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 11.07.2009, 23:38:
    DIXI
    carpe noctem

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորհուրդ եմ տալիս լսել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 13.10.2023, 09:19
  2. Խորհուրդ եմ տալիս կարդալ, չեք փոշմանի…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 148
    Վերջինը: 14.07.2019, 15:42
  3. Խորհուրդ ենք տալիս դիտել (մուլտեր)
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.11.2016, 01:58
  4. Խորհուրդ եմ տալիս դիտել այս համերգը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.11.2016, 23:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •