Jarre (30.05.2009)
Հայկ, բայց տկլոր լինելու շեշտելու պահը վերջն էր![]()
Այսօր միանգամից երկու ֆիլմ եմ նայել, իրար հետևիցու երկուսն էլ հրաշք էին... խոսքեր չունեմ
![]()
Ռեժ. Կիմ Կի-Դուկ
1. Գարուն, ամառ, աշուն, ձմեr ու կրկին... գարուն
Էս ֆիլմը հեքիաթ էր իսկական` նկարահանման տեսանկյունից, գումարած դրան` շատ իմաստավորված: Հանդարտ, հանգիստ, միաժամանակ լուսավոր ու մելամաղձոտ![]()
2. Դատարկ տունը - հետաքրքիր էր... ու, բնականաբար, շատ լավ նկարահանված
շնորհակալություն ցուցադրման հովանավորներին![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Chilly (15.06.2009), Claudia Mori (29.05.2011), cold skin (30.05.2009), Jarre (30.05.2009), Ռուֆուս (30.05.2009)
Էսօր Արանոֆսկու Ֆոնտան ֆիլմը նայեցի... Տպավորությունները հրաշալի էին, ֆիլմի միայն երաժշտությունը ամեն ինչ արժեր:
Խորհուրդ եմ տալիս անպայման դիտել, արտակարգ ֆիլմ կյանքի և մահվան մասին...
I may be paranoid but no android!
մի հարց տամ էլի "Ангелы и демоны" ֆիլմը Կինոմոսկվայում ցուցադրում ե՞ն
Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.
Կորեական ֆիլմերի սիրահարներ կա՞ն:
Խորհուրդ եմ տալիս դիտել Չան Վուկ Պարկի "Վրիժառություն" տրիլոգիան: Բայց նախքան դիտելը լավ կլիներ վալերիանի մեծ դոզա ընդունեք, սարսափելի ծանր ֆիլմեր են, դաժան տեսարաններով և հոգեբանական դաժանությամբ...
1. Sympathy For Mr. Vengeance
Ֆիլմը խուլ ու համր տղայի մասին է, ով իր հիվանդ քրոջը փրկելու համար առևանգում է երեխայի... Սակայն ճակատագրական սխալը շատ ծանր է նստում նրա վրա: 2002թ.-ին ճանաչվել է լավագույն ֆիլմ:
2. Oldboy
Իմ ամենասիրած ֆիլմերից մեկը: Ֆիլմը մի մարդու մասին է, ում առևանգել և 15 տարի բանտարկել են, առանց իր մեղքը բացատրելու: Ազատ արձակվելուց հետո նա շատ կարճ ժամանակ ունի, որպեսզի բացահայտի իրեն առևանգողին և վրեժ լուծի: Ֆիլմը 2004թ-ին շահել է Կաննի գլխավոր մրցանակը:
3. Sympathy For Lady Vengeance
Ֆիլմը երիտասարդ ու շատ գեղեցիկ կնոջ մասին է, ով բանտում 13 տարի է անցկացրել 5 տարեկան երեխա առևանգելու ու սպանելու համար: Ազատ արձակվելուց հետո կինը փնտրում է իր սեփական աղջկան և իրագործում է իր դաժան պլանը հանցագործության իրական մեղավորին սպանելու համար:
I may be paranoid but no android!
Եթե դեռ չեք դիտել, խորհուրդ եմ տալիս դիտել ռեժիսոր Գաբրիելե Մուչչինոյի «Յոթ կյանք» դրաման: Գլխավոր դերերում Ուիլլ Սմիթ, Ռոզարիո Դոուսեն:
Ջանալով ուղղել անցյալի սխալները՝ Բենը (Ուիլլ Սմիթ) որոշում է օգնել բացարձակապես անծանոթ մարդկանց: Բայց ամեն ինչ շատ խիստ բարդանում է, երբ նա հանդիպում է մահացու հիվանդ Էմիլիին (Ռոզարիո Դոուսեն) և սիրահարվում է նրան:
Ընտիր ֆիլմ է, վերջում հնարավոր չէ չհուզվել:
Վերջին խմբագրող՝ Լեո: 02.06.2009, 19:44:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ