Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
Հայկ ջան, իմ համեստ կարծիքով, IMDb-ի ու RottenTomatoes-ի գնահատականները ոչ միշտ են «օբյեկտիվ» /ի նկատի ունեմ` սուբյեկտիվորեն օբյեկտիվ /:
Օրինակ` «Joe's Apartment» կոմեդիան խավարասերների ու նրանց նոր հարևանի հակամարտության մասին, որը իմ ամենասիրելի ֆիլմերից ա, բայց IMDb-ի վարկանիշը 5.1 ա, իսկ RottenTomatoes-ինը` 15%, չնայած նրան, որ կարծիքների մեջ բացարձակ մեծամասնություն են կազմում գերազանց գնահատականները:
Նույնը, մի փոքր վերապահումով, վերաբերում ա «The Passion of Darkly Noon» ֆիլմին, որի մասին, եթե ժամանակ գտնեմ, կգրեմ:
ես կոմեդիաների համար մի հատ չգրված օրենք ունեմ՝ ռեյտինգներին չեմ նայում, իհարկե, եթե անգլիական /բրիտանական/ հումոր չի լինում