***
թեման խառնել էի, հարցիս պատասխանն էլ էնդեղ կար
Վերջին խմբագրող՝ insider: 09.02.2017, 22:13:
The Truth Is Out There
Առաջարկում եմ Կինոսանտայի քննարկումները տեղափոխել Կինոսանտայի թեմա:
DIXIcarpe noctem
Դեբիլ կինո, չեմ հասկանում ինչով են հիանում էս կինոյի, Արտակի ու Վեռայի հետ նայեցինք, Արտը հավանել ա, ու լիքը կինոյից հասկացող մարդիկ են հավանել, բայց չեմ հասկանում ինչը, տուֆտա հոլիվուդյան բան չասող սցենար, ու մեկ էլ չեմ հասկանում Էմի Ադամսի մոդա ընկնելը, անէմոցիա, անիմաստ աղջիկ է:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
Ինձ հետ ապրող կինոյից մեղմ ասած լավ հասկացող մարդուն էլ դուր չի էկել, արխային
Բայց դե հասկանում եմ «կինոյից հասկացողներին» ինչու ա դուր էկել: Լիքը ֆինտուֆլուշկա էֆեկտներ, այլմոլորակայինների ոչ ստանդարտ ներկայացում, միագիծ պատմություն (ինչքան էլ մեջը փորձեին շրջանաձևության հետ խաղալ): Ուղղակի տարբեր մարդիկ տարբեր սպասելիքներով են կինո նայում: Ինձ համար շատ կարևոր ա պատմությունն ու դերասանական խաղը: Էս երկուսից ոչ մեկը չկար էս ֆիլմում, բայց վիզուալ էֆեկտների սիրահարները հաստատ օրգազմ ապրեցին ֆիլմը նայելով:
Սյուժեն չափազանց ձանձրալի էր, ինձ ոչ էլ վիզուալ էֆեկտներն էին դուր եկել: Վիզուալ էֆեկտները լավն էին ասենք Gravity-ում, բայց ստեղ ոնց որ Prometheus-ի, Interstellar-ի ու մնացածների վիզուալ էֆեկտների recycling-ը լիներ:
I may be paranoid but no android!
Յոհաննես (10.02.2017)
Լսի, այ վիկինգ, յանի ինչի՞ ես չակերտների մեջ գրել Մենք կարող ա բարձրաճաշակ դանիացի չենք, բայց կինոսիրող ու կինոդիտող ենք, տակ չտո, խնդրում եմ չվիրավորել
Ու ոչ մեկը չի ասել, որ եսիմինչ մի հրաշք կիոն էր, գլուխգործոց էր։ Ես օրինակ երկրորդ անգամ չեմ նայի էս կինոն, կարող ա նույնիսկ մոռանամ էլ շուտով, թե ինչի մասին էր։ Բայց հաստատ տենց քացով դեբիլ կինո չի, ոնց որ դու ես ներկայացնում։
Smokie (11.02.2017), Անվերնագիր (10.02.2017)
Հանեք ամբողջ ֆիլմի ընթացքում աջ ու ձախից խցկվող մահացող երեխային, հանեք դեբիլ, անհամբեր, ղժղժան զինվորականներին, հանեք բարի ամերիկա չար ռուսաստան-չինաստանը, հանեք ապագա-ներկա-անցյալ պարադոքսալ ոչ գիտական կապերը, ավելացրեք արտերկրյա բանականության լեզուն հասկանալու ընթացիկ նկարագրություններ-բացատրություններ, կստացվի նորմալ ֆիլմ։ Էս ամեն ինչը նորից հետ բերեք, կստացվի էլի նույն դեբիլ ֆիլմը։
Համարյա ոչ մի բացատրություն էլ չկար: Ինձ կինոյի մեջ դուր ա եկել «փափուկ»՝ առանց ավելորդ կռիվ-կոտորածների ու կլիշեների սայ-ֆայ ստեղծելու փորձը: Ու ամենաշատը դուր ա եկել կինոյում (կարծեմ) առաջին անգամ որպես առանցքային բարձրացվող թեման՝ «լավ, ասենք եկան, բա ո՞նց ենք իրար հասկանալու»: Այ էդ միտքն իսկականից լավն ա: Մնացած ամեն ինչ վատն էր: Էդքան սպասում էի էս կինոյին, բայց չկարողացա նույնիսկ նորմալ հետաքրքրությամբ նայել:
DIXIcarpe noctem
Ապեր, ոնց որ ռուսն ա ասում measure your expectations Իդեալական կինո, որ սաղ սպասելիքներդ արդարացնի, հատկապես 2010-ից հետոյվա բլոքբասթերներում, չկա։ Էն առաջին մի քանի նախադասությունդ հերիք ա, որ կինոն համարես մասնակիորեն հաջողված, ինչ-որ տեղ նոր շունչ ու գաղափար ունեցող ֆիլմ։ Ֆիլմի մնացած մասը, որը քեզ ու լիքը մարդու դուր չի եկել, ժամանակը լցնելու համար ա, որ կինոն ծախվի։ Իսկ դուք, հատկապես Բյուրը, դրել կինոն ծամում եք, ոնց որ գեղարվեստական գլուխգործոց պիեսի վրա չհաջողված ներկայացում ա եղել։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ