Տեղ-տե՞ղԱմեն մի կադրը մի ընտիր լուսանկար կարող էր լինել։ Առաջին հերթին ինձ համար հենց դրանով ա էս ֆիլմը լավը։
Իսկ ինչ վերաբերում ա մենակ-չմենակին, արդեն վաղուց նույնիսկ չեմ էլ պատկերացնում՝ ոնց կարելի ա ոչ մենակով ֆիլմ դիտել։ Չեմ սիրում նույնիսկ մեկ վայրկյան բաց թողնել ֆիլմից, էլ չեմ ասում՝ ընթացքում քննարկումներն ու պարզաբանումները
Սա «Ոսկե Ծիրանի» ժամանակ եմ դիտել։ Սկզբի մոտ մի ժամը էնքան էին մարդիկ դուրս ու ներս անում, որ հազիվ էի կենտրոնանում ֆիլմի վրա, ահավոր ներվայնանում էի։ Դրսից մտնում էին՝ լսած լինելով, որ լավ ֆիլմ է, կարճ ժամանակ անց դուրս գալիս․ ձանձրանում էին։ Երկրորդ ժամի ընթացքում ներս մտնողների հոսքը դադարեց, բայց դուրս եկողներ էլի կային։ Վերջին մի կես ժամը հանգիստ էր դահլիճում։ Երբ լույսերը միացրին, երևաց, որ դահլիճի 5-10%-ը հազիվ կազմեն նստածները, ընդ որում՝ մոտավորապես կեսը քնած էր![]()





Ամեն մի կադրը մի ընտիր լուսանկար կարող էր լինել։ Առաջին հերթին ինձ համար հենց դրանով ա էս ֆիլմը լավը։
Մեջբերել

Էջանիշներ