Երկուսն էլ շատ լավն են: Ընդհանրապես Կիմ Կի Դուկի գրեթե բոլոր ֆիլմերն է ընտիր են (բացի "Վատ Տղա"-յից, դուրս չեկավ): Հատկապես խորհուրդ կտամ "Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և կրկին գարուն", "Աղեղը", "Սամարուհին" ֆիլմերը:
Իսկ կորեական ֆիլմերից լավագույնը "Օլդբոյ"-ն է, արտակարգ ֆիլմ է մի ուրիշ ձևի![]()



Մեջբերել

իսկապես շա՜տ խորը, շա՜տ պարզ, շա՜տ կարևոր ու հուզիչ պատմություն է մի իսկական իտալական ընտանիքի մասին, որի զավակները միշտ մեծացել են բարձրագույն արժեքները սիրելով ու հարգելով, ու հանկարծ մեծ քաղաքի՝ Միլանի բարքերը ներթափանցում են նրանց փոքրիկ ու ջերմ աշխարհ, և ընտանիքը խարխլվում է… Ֆիլմի վերջին հատվածում Ալեն Դելոնի կերպարը՝ Ռոկոն բաժակաճառ ասելիս հիշում է հարազատ քաղաքում ընդունված մի սովորություն. նոր տուն կառուցելիս առաջին անցորդի ստվերին քար են նետում… «Որպեսզի տունը ամուր լինի, զոհ է հարկավոր»… այդ զոհը դառնում են եղբայրական սերը, եղբայրներից մեկի ապագան ու թեթևաբարո աղջկա՝ Նադյայի (Աննի Ժիրարդո) կյանքը… իսկ նա ի՞նչ մեղք ուներ, որ պատերազմից հետո ոչ մեկ իր կողքին չէր մնացել, որ միայնակ վախենում էր որևէ ինքնուրույն քայլ կատարել, որ միակ մարդը, ով պատրաստ էր դուրս բերել իրան դժվարություններից՝ Ռոկոն, անզոր է այլասերված եղբոր վրա ձեռք բարձրացնել...
...հույս ունեմ գոնե իրականում ավելի մեծ է, քան ֆիլմում...
վա~յ, գնացի ես էս թեմայից…
Բայց մահ կինոյա,,, կարծեմ հնոտա... հերոսը ցիրկի խմբով գնումա Ամերիկա ու էլ հետ չի ուզում գա, ապաստարանա պահանջում, ԿԳԲ-ն հետևիցա ընկնում: Ամենաթույն տեսարանը զուգարանի թղթի հերթնա !!!

Էջանիշներ