Հա։ Այդ ֆիլմի մասին Ակումբում առանձին թեմա էլ կա։ Այստեղ է։
Հա։ Այդ ֆիլմի մասին Ակումբում առանձին թեմա էլ կա։ Այստեղ է։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Freeman (01.08.2010)
Ի դեպ, Գեբրիել Բըրնի մասնակցությամբ հիմա HBO ալիքով (ամենալավ ալիքը ԱՄՆ–ում) այժմ գնում է Treatment սերիալը, որտեղ նա հոգեբան է; Ֆիլմը կառուցված է հոգեբանի հինգ այցելուների վրա ու քանի որ նրանք հանդիպում են շաբաթը մեկ, ալիքն էլ այդպես է ցույց տալիս; Օրինակ երկուշաբթի օրերին պատերազմի մասնակից մի վետերան է, վերջին ուրբաթ օրը՝ ինքն է գնում հոգեբանի մոտ;
Նկարահանումները հիմնականում պավիլյոնային են ու շատ ստատիկ, բայց ահավոր լավն է ու մի շնչով նայվում է; Մեկ մեկ զարմանում եմ, ոնց է էդքան տեքստը անգիր անում։ Եթե ուզենաք, torrentz անպայման քաշեք, նայեք։ Խորհուրդ կտամ։
Ընկերուհիս սպանեց թողեց. ԱՄՆ-ում դիտել էր մի ֆիլմ, որի վրա ուղղակի խփնվել է ու ամեն անգամ ինձ ասում է, որ դիտեմ... վերջը չդիմացա, վերցրեցի Կասկադի վարձույթի սրահից: Կոչվում է "Across The Universe". ֆիլմը մի սիրո շատ հասարակ, ոչ օրիգինալ պատմություն է, ԲԱՅՑ ունի մի քանի կարևոր առանձնահատկություն.
1. Ֆիլմը կիսամյուզիքլ է. ամբողջ երաժշտական ձևավորումը վերցված է The Beatles խմբի երգերից. 33 երգ է օգտագործված: Կատարում են հենց ֆիլմի հերոսները, բայց սա ոչ հնդկական ֆիլմերի պես է` գործողություններից դուրս պարային համարներով, ոչ էլ մյուս մյուզիքլների պես... մի քիչ "Մուլեն Ռուժ"-ն է նման երգերի օգտագործման տեսակետից, բայց էնտեղ ֆիլմն ինքը մի շոու էր... մի խոսքով, ելնելով սյուժետային զարգացումներից, հերոսները երգում են համապատասխան երգը` փոքր-ինչ փոփոխած ձևավորմամբ, կատարումներն էլ կամ դերասանների կամ ժամանակակից երգիչների ձայներով են:
2. Ֆիլմը պատմում է հենց Բիթլզի ժամանակների մասին (թեև խմբի անունը ոչ մի անգամ չի նշվում). Վիետնամյան պատերազմ, պացիֆիստական շարժում, որում ներգրավվում է աղջիկն ու որի պատճառով նա ու տղան գժտվում են... հենց էս թեմաների շուրջ են ստեղծված ֆիլմի ամենաուժեղ հատվածները` Բիթլզի ուժեղ երգերի հիման վրա` Let It Be, Strawberry Fields (երկուսն էլ շատ ազդեցիկ դրվագներ են պատերազմի տեսարաններով ).
3. երիտասարդական, ռոքոտ-կեդոտ ֆիլմ է
4. շատ, ՇԱՏ հավես մոնտաժ կա էս ֆիլմում. հատկապես, երբ երգերի ընթացքում բարձրացվում է մի քանի թեմա` ֆիլմի տարբեր դրվագների հետ առնչվող, էդ բոլորը շատ հետաքրքիր կերպով են կապվում, համակարգչի միջամտությամբ, ինչը շա~տ լավ է արված` գույների, տրամադրությունների, պատկերների շատ լավ համադրություն
Հերոսի անունը Jude է, բնականաբար, երբ նա վերջում սիրելիից հեռու է ու հոգեպես շատ ճնշված, երգում են Hey Jude-ը, ֆիլմը վերջանում է All You Need Is Love-ով, տիտրերի ընթացքում էլ հնչում է Lucy In The Sky-ը:
Ես, ամեն դեպքում, ընկերուհուս պես "չխփնվեցի", բայց սիրեցի ֆիլմը
ես համարում եմ, որ «Ֆորրեսթ Գամփ»-ում նույնպես էդպես է` հերոսի անձնական կյանքն ու խնդիրները միայն "խայծ" են, որ մարդիկ դիտեն, իսկ իրական իմաստը այդ ժամանակը ցույց տալն է: 50-60-ականների ԱՄՆ-ն` բոլոր բուռն պաղիֆիստական, հեղափոխական դրսևորումներով:
Էստեղ էլ կա էդ ամենը ու կան Բիթլզի երգերը` շատ սիրուն կերպով օգտագործված... + «սենտիմենտալ» սիրո պատմություն, «հուզիչ» հարաբերություններ ընկներների միջև:
Ես ֆիլմից հետո շա~տ դրական տպավորություններով հանեցի DVD-ն Player-ից, բայց տարօրինակ գիտակցությամբ, որ Բիթլզի երգերի մեծ մասն ինձ անծանոթ են... չէ, իհարկե, լսել եմ, բայց ոչ մի անգամ չեմ հետաքրքրվել` ինչ են նշանակում, ինչու են գրվել... դե, բացառությամբ ամենա-ամենահայտնիների: Հիմա արդեն 1 ժամ է` Բիթլզ եմ լսում ու, Կուկի շնորհիվ, հիմա երգերի բառերին էլ կծանոթանամ
Հ.Գ. մի դրվագ կա` հերոսն ու ընկերը տուն են վարձում. երբ մտնում էին էդ տունը, կադրի գույների, ռակուրսի, կոմպոզիցիայի մեջ մի պահ նմանություն նկատեցի իմ սիրելի «Ամելի» ֆիլմի հետ, բայց հետո մոռացա... վերջում նայեցի DVD-ի տուփի վրա, տեսնեմ օպերատորը նույնն է! էնպես որ էդպես պայծառ է ու լուսավոր
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 02.04.2008, 21:16:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Musicl-ներ սիրողներին խորհուրդ եմ տալիս դիտել «The Umbrellas Of Cherbourg»-ը:
Չեք փոշմանի
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Yevuk (13.02.2010)
«Շտապիր Սիրել»որ նայեք չեմ կարծում որ կփոշմանեք
Зимой и летом одним цветом
Freeman (11.02.2012)
Շատ քիչ ֆիլմեր կան, որ ինչքան ցույց տան կնայեմ:
Առաջինը, որ հիշում եմ "Փախուստ Շոու-Շենգից": Շատ ուժեղ կինո ա!!
Մեկ ել Տինտո Բրաասի կինոներն են լավը, շատ եմ հավանում!!
Life Is Beautiful (La Vita e bella)
մի անգամ եմ նայել, բայց ինձ վրա տողել է շատ լավ տպավորություն: Կցանկանայի մի հատ էլ նայել, բայց չեմ գնտում:
Вот и все... я уже НЕ в армии
Խորհուրդ կտայի դիտել իսպանական ֆիլմեր Ըտենց իսպանական ֆիլմ չկա, որ դուրս եկած չլինի։
Մեկել շատ եմ սիրում «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմը
Եթե ուղեղը չծանրաբեռնող ֆիլմեր եք ուզում դիտել, որ մի լավ ծիծաղեք ու լիցքաթափվեք, դիտեք Լ.Դեֆյունեզի մասնակցությամբ ֆիլմերը, «Բրյուս ամենազորը», «Բրիջիտ Ջոնսի օրագիրը», «Սրտակերները», «Փախած հարսնացուն», «Հարսանեկան նախապատրաստություն» ,«Սատանան կրում է Պրադա» ֆիլմերը Մեկել չնայած ֆիլմեր չեն, բայց էլի լավ են դիտվում «Մադագասկար», «Շրեկ» մուլտերը ու լամա դարձած թագավորի մուլտը/անունը չեմ հիշում/…
Ես վերջերս լավ կինո տեսա, "Չակ և Լարի, գժոտ հարսանիք", անունը սենց չեր բայց իմաստը ետ էր:
Մի խոսքով 2 հատ նորմալ տղա գոմիկ են ձևանում, որ ինչ որ պողի հետ կապված պրոբլեմներ լուծեն.......
Շատ խնդալու ա: Ադամ Սենդլերնա խաղում:
Խորհուրդ կտամ դիտել «Բարև , ես Ջո Բլեկն եմ» ,(Meet,Joe Black) ֆիլմը Բրեդ Պիտի մասնակցությամբ.շատ ազդեցիկ ու լավ ֆիլմ է:
Նաև կարծում եմ`չեք փոշմանի,եթե դիտեք «Շտապիր սիրել» և «Փախչող հարսնացուն» ֆիլմերը:
Մեկ էլ,դե իհարկե, Հարրի Փոթթերի բոլոր ֆիլմերը արժե նայել:
Yevuk (13.02.2010)
Խորհուրդ եմ տալիս նայել "Fight club", Бойцовский клуб կինոն, դերերում Բրեդ Պիտ, Էդվարդ Նորթոն.
Հետո նորից նայել, ու բոլոր մոմենտները հասկանալ:
Հետո նորից նայել, ու հետո նորից նայել, ու էլի նայել
Էլ ով ա սիրում էս ֆիլմը՞
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 10.04.2008, 12:01:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Barcamaniac (11.08.2010), Milli (17.02.2012)
Էմիր Կուստուրիցայի բոլոր ֆիլմերը...
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
CactuSoul (17.01.2010)
Ավազից եւ մշուշից տունը( Дом из песка и тумана): Շատ խորիմաստ ու զգացմունքային ֆիլմ ա:
Ժող, Բիթլզից ահագին խոսվել ա էս էջում, կարող եք նայել նաև "Ես Սեմն եմ" ֆիլմը, Շոն Պենն, Միշել Պֆայֆեր, հզոր ֆիլմ ա, հաստատ չեք փոշմանի, մանավանդ որ լեփ լեցուն ա Բիթլզի երգերով ու իրենց մասին մի քանի կցկտուր ինֆո-ով: Հրաշք ֆիլմ ա:
Մեկ էլ (բայց սա արդեն Բիթլզի հետ կապ չունի) դիտեք Կիմ Կի Դուկի "Դատարկ տունը": Արտակարգ կինո ա...
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Claudia Mori (28.04.2011), Quyr Qery (16.08.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ