Ի՞նչ հոգեկան հիվանդ նկարիչներ գիտեք: Որտեղի՞ց եք իմացել. կենսագրականի՞ց, թե՞ ստեղծագործություններից: Օրինակ, ես գիտեմ Վան Գոգի մասին, սակայն դա իմացել եմ կենսագրականից, ըստ որի նա տառապել է էպիլեպսիայով: Եթե ուշադիր նայենք նկարներին, կնկատենք նաև տրամադրության կտրուկ փոփոխություններ և մտածողության խանգարումներ կրկնությունների տեսքով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ կարող էր շիզոֆրենիայով տառապել, առավելևս երբ նրա էպիլեպտիկ ցնցումները ոչ ոք չի տեսել:
Կուզեի նաև Դալիի մասին խոսել: Երբ վերջին անգամ գնացի նրա ցուցահանդեսին, ինչ-որ դիսկոմֆորտ զգացի. ասես աշխարհին ուրիշ աչքերով էր նայում: Ասենք, դա բնական է արվեստագետների համար, բայց հատկապես հետաքրքիր էին Գոյայի նկարների ձևափոխումները. պատահական արանքներում նա տեսել է պատկերներ, որոնք ոչ ոք չի տեսնում: Դա նման է պատրանքի:
Եթե չալարեմ, առանձին նկարներ կգտնեմ-կդնեմ, կքննարկենք: Հիմա սպասում եմ ձեր կարծիքներին:
Էջանիշներ