User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Հոգեկան հիվանդ նկարիչներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեկան հիվանդ նկարիչներ

    Գոգենից բացի սրանք էլ հոգեկան են եղել՝
    Ուիլյամ Վեյն ( 1860-19390) -կինը մահանալուց առաջ կատու է պահել,սա էլ ամբողջ կյանքը կատուների վրա է խփնվել ու կատվից բացի ուրիշ բան չի նկարե: Կյանքի վերջում շիզոֆրենիայով է տառապել , այդ շրջանում նկարել է վառ գույներով,աբստրակտ բարդ նախշերով նկարներ: Մահացել է հոգեբուժարանում:
    էռնստ Յոզեֆսոն(1851-1906)շվեդ պոետ ու նկարիչ
    Ավգուստ Սթրինբերգ (1849-1912) էլի շվեդ նկարիչ
    Շառլ Մերիոն (1821-1868) ֆրանսիացի նկարիչ,գրավյոր : Մահացել է հոգեբուժարանում:
    Ռեդոն Օդելոն(1840-1916) մինչև հիվանդանալը նկարել է գունավոր , իսկ հետո սև սպիտակ
    վերջինիս հոգեկան հիվանդությունը կասկածի տակ է առնվում:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    • Ֆայլի տիպը՝ jpg 1.jpg‎ (26.9 KB, 3 դիտումներ)
    • Ֆայլի տիպը՝ jpg 3.jpg‎ (15.9 KB, 4 դիտումներ)
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեկան հիվանդ նկարիչներ

    Ուզում եք ասել Վան Գոգը ի ծնե ունեցել է այդ հիվանդությունը: Ոչ, եթե կարդաք Իրվինգ Սթոունի .. Կյանքի ծարավը .. վեպը` Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կգտնեք: Այն ամբողջությամբ նրա կյանքի պատմությունն է:
    Ես Վան Գոգի կենսագրությունը կարդացել եմ հենց իր թանգարանում: Հարցը դա չէ: Ախր նրա ապրած ժամանակ դեռ բժշկությունն այնքան չէր զարգացել, որ ճիշտ ախտորոշում դրվեր: Իսկ որ նա ինչ-որ հիվանդությամբ տառապել է, անվիճելի փաստ է: Այլապես, ինչու՞ պետք է հոգեբուժարանում հայտնվեր: Ո՛չ միլիոնատեր էր, որ գլխին սարքեին, ո՛չ էլ ուրիշ բան: Ու ինչքան էլ հանճարեղ նկարիչ լինի, մտածողության խանգարումները շատ պարզ են երևում նրա նկարներում:
    Ընդհանրապես, իմ կարծիքով, արվեստագետները ավելի խորն են ընկալում մեր աշխարհը, մեզ շրջապատող երևույթները, քան մենք՝ սովորական /սովորականը այստեղ նշանակում է ոչ արվեստագետ/ մարդիկս: Իսկ նկարիչները՝ առավել ևս. նրանք աշխարհը ընկալում են գույների միջոցով. միգուցե ավելի գունեղ, միգուցե ավելի անգույն /այս դեպքում կամ գունավորում են, կամ շեշտում մռայլությունը/: Թերևս իրականի ու իրենց պատկերացրածի ու հետո նաև պատկերածի հակասականությունից էլ գալիս է իրենց ոչ հավասարակշիռ լինելը: Եվ միգուցե այդ ոչ հավասարակշիռ լինելն էլ բերում է հանճարեղ արժեքների ստեղծմանը:
    Mari, ես քեզ հետ համաձայն եմ, բայց կարծում եմ, որ կան նորմայի որոշակի սահմաններ, որից այն կողմ արդեն մարդն առողջ չէ: Օրինակ, մինչև հիմա չեմ հասկանում. Դալին եղե՞լ է հոգեկան հիվանդ, թե՞ ոչ, մինչդեռ Վան Գոգի մասին վստահ եմ, պարզապես կոնկրետ հիվանդությունը չգիտեմ:

    Մի գուցե թեմայի վերնագիրը լիներ խենթ կամ խենթացած նկարիչներ այլ ոչ թե հոգեկան հիվանդ
    Ո՛չ, հենց հոգեկան հիվանդ:

    Գոգենից բացի սրանք էլ հոգեկան են եղել
    Գուցե Վան Գո՞գ Թե չէ առաջին անգամ եմ լսում, որ Գոգենն էլ է հոգեկան հիվանդ եղել:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Կյանքի վերջում շիզոֆրենիայով է տառապել , այդ շրջանում նկարել է վառ
    Կխնդրեի հստակեցնել, թե ինչ է նշանակում «կյանքի վերջում»: Շիզոֆրենիան «կյանքի վերջում» սկսվող հիվանդություն չէ:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 18.08.2008, 04:15: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #3
    Լիարժեք անդամ I love love-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2008
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեկան հիվանդ նկարիչներ

    Կխնդրեի հստակեցնել, թե ինչ է նշանակում «կյանքի վերջում»: Շիզոֆրենիան «կյանքի վերջում» սկսվող հիվանդություն չէ:
    Իսկ չի լինում, երբ հիվանդությունը գլուխ է բարձրանում ստրեսերից, ծանր ապրումներից հետո: Խոսքը երևի դրա մասին է?

  4. #4
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեկան հիվանդ նկարիչներ

    Պիտի Վան Գոգ գրեի,գրել եմ Գոգեն, ներողություն ,սխալվել եմ
    Իսկ ինչ վերաբերվում է կյանքի վերջին ,պարզ է որ հիվանդության սրվելու մասին է խոսքը, թե չէ բոլոր շիզոֆրենիկներին կյանքի սկզբից հոգեբուժարան կտանեին
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  5. #5
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեկան հիվանդ նկարիչներ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Վան Գոգի կենսագրությունը կարդացել եմ հենց իր թանգարանում: Հարցը դա չէ: Ախր նրա ապրած ժամանակ դեռ բժշկությունն այնքան չէր զարգացել, որ ճիշտ ախտորոշում դրվեր: Իսկ որ նա ինչ-որ հիվանդությամբ տառապել է, անվիճելի փաստ է: Այլապես, ինչու՞ պետք է հոգեբուժարանում հայտնվեր: Ո՛չ միլիոնատեր էր, որ գլխին սարքեին, ո՛չ էլ ուրիշ բան: Ու ինչքան էլ հանճարեղ նկարիչ լինի, մտածողության խանգարումները շատ պարզ են երևում նրա նկարներում:




    Ո
    Եթե կարելի է,կոնկրետ որ նկարներում է երևում մտածողության խանգարումները,մենակ թե չասեք , ինքնադիմանկարների հայացքից
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  6. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեկան հիվանդ նկարիչներ

    Իսկ ինչ վերաբերվում է կյանքի վերջին ,պարզ է որ հիվանդության սրվելու մասին է խոսքը, թե չէ բոլոր շիզոֆրենիկներին կյանքի սկզբից հոգեբուժարան կտանեին
    Շիզոֆրենիան ոչ էլ կյանքի սկզբին է արտահայտվում: Այն կարող է սկսվել 15-35 տարեկանում:

    Եթե կարելի է,կոնկրետ որ նկարներում է երևում մտածողության խանգարումները,մենակ թե չասեք , ինքնադիմանկարների հայացքից
    Հենց թեկուզ ինքնադիմանկարները, բայց ոչ հայացքից, այլ ներկի օգտագործման յուրահատկությունից:

  7. #7
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեկան հիվանդ նկարիչներ

    Հոգեկան խանգառումներ ունեցող նկարիչները ըստ իս, ավելի լավ են նկարում, որորվհետև իրանց աշխարի ընկալման ձևերը փոխված են ու դրա համար էլ նենց բաներ են նկարում որ սովորական ՈՉ ՀՈԳԵԿԱՆ մարդիկ չեն կարա տենց բան նկարեն

  8. #8
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեկան հիվանդ նկարիչներ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Շ


    Հենց թեկուզ ինքնադիմանկարները, բայց ոչ հայացքից, այլ ներկի օգտագործման յուրահատկությունից:
    Ներքևում բերված նկարիչներից մեկը 18-րդ դար է, երկուսը Վան Գոգի ժամանակակիցը և իհարկե ինքը՝Վան Գոգը:Համեմատեք վրձնահարվածների էքսպրեսիան միթե սրանք ել են մոլագար:
    Ընդհանրապես սյուռեալիստ, դադաիստ և ֆուտուրիստ նկարիչների մեծ մասին կարելի է հոգեկան հիվանդ համարել, եթե դատենք վրձնահառվածներով:
    Մալեվիչի մասին լռում եմ:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեկան հիվանդ նկարիչներ

    Բացարձակապես: Այստեղ Վան Գոգի «ամենաանմեղ» ինքնադիմանկարն ես տեղադրել, չնայած հենց այն, որ անընդհատ նույնը նկարելու հակում ուներ, դա էլ է մտածողության խանգարում, այսինքն՝ գլխում անընդհատ նույն միտքն էր: Առողջների մոտ այդպես չէ: Ես բավական շատ եմ նկարչություն ուսումնասիրել: Մինչև հիմա միայն Դալին է կասկածի տեղիք տալիս, իսկ Վան Գոգի մասին չէի մտածի, եթե կենսագրականը չկարդայի: Դրանից հետո եմ սկսել հոգեկան խանգարման արտացոլումը նկարներում փնտրել: Ի դեպ, դասախոսներս էլ հաստատել են:

  10. #10
    Մշտական անդամ Mitre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2008
    Գրառումներ
    325
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեկան հիվանդ նկարիչներ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացարձակապես: Այստեղ Վան Գոգի «ամենաանմեղ» ինքնադիմանկարն ես տեղադրել, չնայած հենց այն, որ անընդհատ նույնը նկարելու հակում ուներ, դա էլ է մտածողության խանգարում, այսինքն՝ գլխում անընդհատ նույն միտքն էր: Առողջների մոտ այդպես չէ: Ես բավական շատ եմ նկարչություն ուսումնասիրել: Մինչև հիմա միայն Դալին է կասկածի տեղիք տալիս, իսկ Վան Գոգի մասին չէի մտածի, եթե կենսագրականը չկարդայի: Դրանից հետո եմ սկսել հոգեկան խանգարման արտացոլումը նկարներում փնտրել: Ի դեպ, դասախոսներս էլ հաստատել են:
    Հաշվեք ,թե քանի ինքնադիմանկար ունեն Ռեմբռանդը,Դյուրերը և այսպես կարելի է շատերին թվել:
    Իմաստ չունի գրավել համընդհանուր ուշադրությունը , եթե դրանից հետո առաջարկելիք չունես:

  11. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հոգեկան հիվանդ նկարիչներ

    Նայեք…


    Վրձնահարվածների կրկնությունը տեսնու՞մ եք: Այնպիսի տպավորություն է, որ ժամերով, ուղեղն անջատած նույն տեղին է վրձինը հարվածել, նույն ձևով, հետո նոր անցել է առաջ: Դա մտածողության պերսևերացիա է: Եթե ոչ նկարիչ հիվանդ մարդուն մի հարց ես տալիս, հետո՝ մյուսը, պերսևերացիայի դեպքում նա անընդհատ նույն պատասխանն է տալիս, այսինքն՝ նույն միտքն է գլխում պտտվում:

    Էլ չեմ ասում, որ բոլոր ինքնադիմանկարները դնենք իրար կողք, կտեսնենք, թե որքան նման են դրանք (բնականաբար, դիմագծերը նկատի չունեմ ):

    Բոլոր դեպքերում, Վան Գոգի հիվանդությունը կասկածից դուրս է: Ուղղակի չեմ հասկանում, թե ինչ է:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Հաշվեք ,թե քանի ինքնադիմանկար ունեն Ռեմբռանդը,Դյուրերը և այսպես կարելի է շատերին թվել:
    Հարցը ինքնադիմանկարների թիվը չի, այլ դրանց ահավոր նմանությունը: Որոշներում անգամ դեմքի արտահայտությունն է նույնը:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 18.08.2008, 15:53: Պատճառ: Գրառման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեկան առողջություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 96
    Վերջինը: 16.03.2018, 15:46
  2. Հոգեկան հիվանդներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 16.04.2010, 20:53
  3. Օգնություն հիվանդ երեխաներին
    Հեղինակ՝ Bujak2012, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 27.11.2009, 20:41
  4. Նա ՁԻԱՀ-ով հիվանդ է...
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 53
    Վերջինը: 03.04.2009, 00:23
  5. Ժամանակակից նկարիչներ
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 08.03.2007, 02:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •