StrangeLittleGirl;658941]Էպիլեպսիան կյանքի վերջին տարիներին չի սկսվում: Բացի դրանից, Վան Գոգի վաղ շրջանի գործերում մռայլությունը շատ է: Ինչ վերաբերում է ավելի ուշ շրջանին, նկատվում է մտածողության պերսևերացիա կոչվածը, այսինքն՝ անընդհատ նույն բանը նկարելը (եթե թեկուզ արևածաղիկներով հինգ նկարը հանենք, որովհետև դրանք Գոգենի հանար է արել, նույնատիպ ինքնանկարները շատ են), էլ չեմ խոսում ավելի ուշ շրջանի մասին, երբ ֆանտաստիկ պատկերներ էր ստեղծում:
Ուզում եք ասել Վան Գոգը ի ծնե ունեցել է այդ հիվանդությունը: Ոչ, եթե կարդաք Իրվինգ Սթոունի .. Կյանքի ծարավը .. վեպը` Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կգտնեք: Այն ամբողջությամբ նրա կյանքի պատմությունն է: Նա իր ամբողջ կյանքը նվիրել է արվեստին, ինչպես կարելի է ասել բոլոր արվեստագետները, օրերով հաց չուտել, չքնել, բայց նման մոտեցումն էլ բերեց նրա նյարդային նոպաների առաջացմանը, ինչը վկայում է ականջի կտրելը: Ես դասում եմ նրան հոգեկան հիվանդ նկարիչների շարքին: Դա տեսնում եմ նրա նկարներում :