Չնայած ես ֆիլմերի մեծ սիրահար չեմ, բայց եթե հաշվենք իմ տեսած բոլոր ֆիլմերը, ապա մոտ կեսը կկազմեն նրանք, որոնք հոգեկան հիվանդների մասին են: Կուզենայի դիտել ավելին: Եթե գիտեք այդպիսիք, թվարկեք: Ցանկալի է նշել նաև, թե ինչ խանգարման մասին է պատմում:
Չնայած ես ֆիլմերի մեծ սիրահար չեմ, բայց եթե հաշվենք իմ տեսած բոլոր ֆիլմերը, ապա մոտ կեսը կկազմեն նրանք, որոնք հոգեկան հիվանդների մասին են: Կուզենայի դիտել ավելին: Եթե գիտեք այդպիսիք, թվարկեք: Ցանկալի է նշել նաև, թե ինչ խանգարման մասին է պատմում:
Լիքը էտպիսի ֆիլմեր կան: Նշեմ իմ իմացածներից:
- Անծրևի մարդը, դերերում` Դասթին Հոֆման, Թոմ Քրուզ:
- Թռիչք կկվի բնի վրայով, դերերում` Ջեք Նիկլսոն, Դենի Դե Վիտո...
- Արթնացում, դերերում` Ռոբին Ուիլիամս, Ռոբերտ Դե Նիրո:
- Վեցերորդ զգայարանը, դերերում` Բրըուս Ուիլլիս: Աուտիզմով տառապող երեխայի մասին:
Դեռ էսքանը:
Հա, ու մեկ էլ խորհուրդ կտամ ստորագրությունդ փոխես: Կայքը պետք է քաղաքականապես անկողմանկալ լինի:
http://en.wikipedia.org/wiki/Categorysychiatrist_films
Լոլ, լեզու հանող սմայլիկի վրա ուշադրություն մի դարձրեք..... Միամիտ ստացվեց![]()
I may be paranoid but no android!
A Beautiful Mind - Ռասսել Քրոու
Երևի համարյա բոլորը տեսած կլինեն, բայց ամեն դեպքում ասեմ: Նկարահանված է իրական դեպքերի հիման վրա, կյանքի պատմությունն է մաթեմատիկոս Նեշի, որը տառապել է շիզոֆրենիայով: Հրաշալի ֆիլմ է!
Մերկուրին վտանգված է
Աուտիզմով տառապող երեխա. գլխավոր դերում Բրյուս Ուիլիս![]()
Loading your personal settings....
Լեւնարդո Դի կապրիո-ն խաղում, բայց ֆիլմի անունը հիմա չէմ հիշում![]()
Այդ ֆիլմում գլխավոր դերում հանդես է գալիս նաև Ջոննի Դեփը։ Ֆիլմի անունը հայերեն այսպես էր. «Ինչն էր տանջում Գիլբերթ Գրեյփին» ("What's Eating Gilbert Grape") (1993): Ի դեպ, Դիկապրիոն այդ դերի համար «Օսկար» է ստացել, չնայած ֆիլմում նա կարծես թե այնքան էլ գլխավոր դեր չունի...
Ես մի ֆիլմ եմ հիշում՝ էլի հոգեկան հիվանդությամբ տառապող տաղանդավոր դաշնակահարի մասին, բայց վերնագիրը չեմ հիշում։Գուգլում "search" տվեցի, դաշնակահարի մասին ֆիլմերի մի մեծ շարք բերեց...
Հնարավոր է, որ ֆիլմի անունը լինի "Shine", բայց հաստատ չգիտեմ...
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.03.2008, 07:54:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԱԽՃԱՆԻ ԱՅՍ ՇՐՋԱՆՈՒՄ,
ԴՈՒ ԻԶՈՒՐ ԵՍ ՎԵՐՋԸ ՍԿԻԶԲԻՑ ԶԱՏԵԼ ՋԱՆՈՒՄ:
ԱՌԵՂԾՎԱԾՆ ԱՅՍ ՑԱՎՈՔ ՉՈՒՆԻ ՈՉ ՄԻ ԼՈՒԾՈՒՄ,
ՎԵՐՋԻՑ ՀԵՏՈ, ՄԻՇՏ ԷԼ ՍԿԻԶԲ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ:
ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Այ էս մեկը չեմ հասկանում. իսկապե՞ս Նեշը շիզոֆրենիայով է տառապում: Պարզապես շիզոֆրենիայի ժամանակ բարդ ցնորքները, այն էլ տեսողական տարր պարունակող, շատ հազցադեպ են հանդիպում: Վաղը դասախոսիս կհարցնեմ:Երևի համարյա բոլորը տեսած կլինեն, բայց ամեն դեպքում ասեմ: Նկարահանված է իրական դեպքերի հիման վրա, կյանքի պատմությունն է մաթեմատիկոս Նեշի, որը տառապել է շիզոֆրենիայով: Հրաշալի ֆիլմ է!
Ո՞վ է հիշում, թե ինչպես է կոչվում այն ֆիլմը, որը աուտիզմով տառապող երեխայի մասին է: Նրա քույրը սպանում է ծնողներին, երեխան օգնում է բացահայտել:
Ժող, ինչի ենք հեռու գնում: Վերջ ի վեջո Դոկտոր Գաննիբալ Լեկտորն էլ ա հոգեկան հիվանդ:Պրիտոմ այդ տեսակ էստետը, իրա դասական երաժշտություններով ու արվեստի մյուս բնագավառների մեծն սիրահարը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ