Իսկ ի՞նչ կարծիքի եք էվթանազիայի մասին:
Իսկ ի՞նչ կարծիքի եք էվթանազիայի մասին:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
դա բարդ թեմա է, կան ՝ որ ընդունում են, կան՝ որ ոչ,..N.I.G.G.A.-ի խոսքերից
Life is too short...
Koms ջան, պարզ է, որ մարդկանց մի մասը կընդունի, մի մասը՝ ոչ: Տվյալ դեպքում, մեզնից ամեն մեկն իր վերաբերմունքն է արտահայտում սպանության այդ ձևի մասին: Այնպես որ դու էլ քո տեսակետը հայտնիր:Koms-ի խոսքերից
Ես դեմ եմ սպանության բոլոր ձևերին, էվթանազիան էլ բացառություն չէ: Ես համարում եմ, որ ոչ ոք իրավունք չունի խլել որևէ մեկի կյանքը, այդ թվում և իրենը, ցանկացած իրավիճակում, նույնիսկ եթե թվում է, որ այդ մարդու ապրելը ոչ ոքի պետք չէ, նույնիսկ իրեն, և նույնիսկ թվում է, թե մահը միակ փրկությունն է: Որովհետև եթե աստված դեռ չի խլում այդ մարդու կյանքը, ուրեմն նա դեռ պետք է ապրի, թեկուզ տանջվելով: Եթե տանջվում է, ուրեմն այդպես է պետք: Ուրեմն արժանացել է դրան և դրանով պետք է հատուցի մինչ այդ իր գործած ինչ-որ բանի համար: Վերամարմնավորման օրենքն ընդունելու դեպքում դա միանգամայն բացատրելի է:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Աստված չի խլում...Uluana-ի խոսքերից
սա քո բառերն է....իսկ ինչպես կարող է հորինված կերպարը ինչ-որ բան խլել,այն էլ մարդու կյանք....թե արդեն Աստված Աստված է քո համար
Ես էվթանազիա չեմ ընդունում, ու գտնում եմ, որ հիմնական մեղքը հիվանդինն ա: Հիվանդը անուղղակի ձեւով ինքնասպանություն ա գործում, ու ամբողջ մեղքը ընկնում ա բժշկի վրա:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ի՞նչ եք խոսում
Ասենք ես մահացու հիվանդ եմ, դու՞ք պիտի որոշեք ապրեմ թե՞ չէ
Ես գտնում եմ, որ եթե մարդ մահացու հիվանդ է նա ինքը իրոք իրավունք ունի ի ընտրի շարունակի տանջվել թե մահանալ միանգամից:
Ուրիշ հարց է իրոք մարդու սպանությունը: Ոչ ոք իրավունք չունի սպանել մարդու:
Ընդունելը չափազանց ուժեղ բառ է, բայց կարելի է ասել արդարացնում եմ ինքապաշտպանությունից դրդրված կամ պատահական սպանությունը : Ինչ վերաբերում է avthanasia-ին ՝ խղճահարությունից դրդված արագ և անցավ եղանակով արհեստական մահվանը վերաբերվում եմ բացասաբար: Avthanasia-ն իրականցվում է հիվանդի կամ նրա հարազատների կողմից, երբ հիվանդը անգիտակից վիճակում է գտնվում կամ պարզապես նման որոշման ընդունակ չէ: Ինչքանո՞վ համոզված պետք է լինել, որ հիվանդը նման որոշում սթափ վիճակում է կայացրել, այլ ոչ հուսահատության կամ ուղեղի մթագման ժամանակ : Չէ որ մարդիկ շատ հաճախ հիվանդության ( ոչ մահացու) կամ ուժեղ ցավերի ժամանակ պատրաստ են մեռնել, քան հաղթահարել հիվանդությունը : Եվրոապակ մի քանի երկրներում դա արդեն օրինականցված երևույթ է դարձել, առաջինը նման օրենք ընդունել է Հոլանդիան, այնուհետև Գերմանիան, Բելգիան և այլ երկրներ: Եվրոպայում այս երևույթը այնքան հաբրգած ( կներեք բայց ուրիշ բնութագրող հարմար բառ չգտա) դրսևորում ստացավ, որ նույնիսկ 2005 թ.-ին Բելգիայում բժշկական հատուկ թույլտվությամբ ցանկացած մարդ կարող էր մտնել դեղատուն, գնել համապատասխան դեղորայք, և անձամբ իրագործել avthanasia...Նմանատիպ ինքնասպանությունը այնպիսի մասայկան բնույթ ունեցավ , որ արդեն գրիպով հիվանդներն էին ... և ինչպես միշտ իրենց ընդունած օրենքների ձեռքը կրակն ընկան , հետո միայն սկսեցին հասկանալ ինչ աղետ են բերել գլխներին: Ինչ բնութագրում էլ ուզում են տան avthanasia-ի կողմնակիցները ( մարդասիրությունից, խճահարությունից դրդված, յուրաքանչյուրն ինք է որոշում ապրել թե ոչ ...բլա բլա բլա) միևնույն է դա ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է , շատ հաճախ նույնիսկ սպանություն: Երկուսն էլ անընդնելի են ինձ համար Է
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
ես միանում եմ քո այդ վառ-հումանիստական կարծիքին , եւ շարունակեմ այդ միտքը՝ ոչ մեկին իրավունք չի վերապահված բռնություն գործադրել՝ հանուն ինչ-ինչ գաղափարների,.. /ես այս հարցում խորապես քրիստոնեա եմ, չնայած դեմ եմ քրիստոնեական "դոգմատիզմին"/...Uluana-ի խոսքերից
Life is too short...
Լեգնա ջան, ես երբեք այդպիսի խոսքեր չեմ ասել: Դու Մրրիկի ասածներն ես խառնել իմ ասածների հետ: Ինձ համար Աստված երբեք էլ հորինված կերպար չի եղել, հետևաբար ես չէի կարող նման բան ասած լինել:Լեգնա-ի խոսքերից
Նման տոնով գրառումներ անելուց առաջ նախ համոզվիր, որ գրածդ համապատասխանում է իրականությանը:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չէ, ոչ մենք, ոչ էլ դու:Artgeo-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Դե կներեք էլի, ուրեմն ես իրավունք չունեմ որոշեմ ապրեմ թե՞ չէUluana-ի խոսքերից
Կունենայիր, եթե նաև ծնվելդ որոշողը դու եղած լինեիր, բայց չէ՞ որ դու քո սեփական նախաձեռնությամբ չես ծնվել:Artgeo-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ըստ այդ տրամաբանության ծնողները կարող են զրկել երեխաներին կյանքից
Էֆթանազային էրկու ձեռքով կողմ եմ, չնայած կա էրկու տիպի Էֆթանազիա` պասիվ ու ակտիվ, պասիվը, որ հիվանդին կյանքի մեջ են պահում եսիմ ինչ ձևերով, իսկ ակտիվը, որ սպանում են հիվանդին (այդպես է բացատրել իմ բարեկամներից մեկը):
Ինքնապաշտպանությունն էլ ա ընդունելի…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ