StrangeLittleGirl-ի խոսքերից
Գաղթական ջան, ձեր կողմերի էվթանազիայի պրակտիկային բավական լավ ծանոթ լինելով՝ ասեմ, որ չկա «լրիվ առողջ ծեր մարդկանց» էվթանազիա կոչեցյալը։ Նախ, էվթանազիան իրականացնելու համար բազմաթիվ փուլերով են անցնում, հետազոտում են ցանկություն հանձնողին՝ համոզվելու համար, որ ուղղակի դեպրեսիայից դրդված ինքնասպանական մտքեր չեն, հազար թուղթ ստորագրել տալիս, հազար բժիշկ եզրակացություն ա տալիս, որ բուժում չկա և այլն։ Երկրորդ, քո ասած լրիվ առողջ ծերերն ամենայն հավանականությամբ դեմենցիա ունեն, որը ծերանոցում պարզապես աշխատող մարդը չի նկատի, բայց բժիշկը հավաբանար ախտորոշած կլինի։ Ու էդ մարդիկ կյանքից հեռանալու ցանկություն հայտնում են զուտ էն պատճառով, որ չեն ուզում հասնել դեմենցիայի էնպիսի փուլի, երբ իրենց սեփական երեխաներին չեն ճանաչում։
Ինչ վերաբերում ա սառնասիրտ վերաբերմունքին, ապա կարծում էի՝ որպես էդտեղ լավ ինտեգրված հայ մարդ պիտի որ արդեն հասկանայիր տեղացիների հոգեբանությունը։ Իսկ իրանք բնավ սառնասիրտ չեն, այլ անտանելի պրագմատիկ։ Եթե նստում, որոշում են, որ վաղը-մյուս օրը տեսնելու են, թե ոնց ա իրանց մայրը կամ հայրը տակը քխիկ անելու, իրանց անունները չի հիշելու և այլն, ապա նախընտրում են ավելի շուտ հեռանալ իրենց ծնողից՝ էդպիսի բաների միջով չանցնելու համար։ Բայց վերջիվերջո, ամենակարևորն էն ա, որ ամենից շատ հարգվում ա անհատի սեփական որոշումը։ Եթե մեկը որոշում ա կայացնում, ապա հարազատները հարգանքով են մոտենում էդ որոշմանը, նույնիսկ եթե էվթանազիայի պես հարցի մասին ա։
Ու ի վերջո, ձեռքը բռնելու պահն էլ խիստ անհատական ա։ Ինչու՞ ես դու դա սառնասիրտ համարում։ Անձամբ ես կյանքում որևէ պահի ընդհանրապես չէի ուզենա տեսնել, թե ոնց ա իմ հարազատը կյանքից հեռանում։ Դրա համար պատշգամբում կանգնելը լրիվ խելքին մոտ որոշում եմ համարում։
Էջանիշներ