Գաղթական ջան, նախ ասեմ, որ ես էվթանազիային կտրականապես դեմ եմ։ Կարծեմ կարծիքս էլ գրել եմ էս թեմայում, կարող ես բացել ու կարդալ։
Երկրորդ, շատ սխալ ա դա անհոգ վերաբերմունք անվանել։ Հոլանդացի-բելգիացի անձը ծնողի կորուստը նույնքան ծանր ա տանում, որքան հայը։ Բայց դրա հետ մեկտեղ իրանք սառնասրտորեն մտածելու ունակություն ունեն։ Ու դրան էլ գումարած, որ իրենց մշակույթում անձի սեփական որոշումն օրենք ա։ Հարազատն ով էլ լինի, հարգում ա էդ որոշումը՝ անկախ նրանից դա իրեն ուրախացնում ա, թե չէ։ Ու պրագմատիկ կողմից էլ դա էսպես ա․ ավելի լավ ա մի անգամ տառապեմ ծնողիս կորստից, քան մի հատ տեսնեմ ոնց ա իրա միջի մարդը վերանում, դառնում բույս, հետո էլ տեսնեմ՝ ոնց ա մեռնում։
Իմ շատ մտերիմ ընկերներից մեկը հոլանդացի ա, ու իր մայրը էվթանազիայով ա կյանքից հեռացել։ Շատ պարզ հիշում եմ էդ օրերը, թե ոնց էկավ, քո ասած սառնասրտորեն ասեց, որ ի վերջո մորը էվթանազիա են արել։ Բայց հետո նաև ասեց, որ մեկ ա կոմայից հետ չէր գալու ու մեկ ա ահավոր տառապանք էր իրա համար մորն էդ վիճակում տեսնելը։ Ու մոր կորուստը ծանր էր իրա համար, բայց ինքը որոշել էր, որ էդ պահին էդ ա ճիշտ որոշումը։ Էդ իրա որոշումն ա, հարգել ա պետք։
Իմ մեկ այլ մտերիմ հոլանդացի ընկերուհու պապիկի պիտի էվթանազիա անեին ու ամբողջ ընտանիքին հավաքում էին։ Ճիշտ ա՝ ինքը լացեց, տխրեց, ծանր տարավ, բայց հետո էլ ժամանակ չկորցրեց։ Սկսեց ավիատոմսեր ման գալ, որ հասնի էնտեղ, պապիկին վերջին անգամ տեսնի։ Մեր էմոցիոնալ ու տաքսիրտ հայերը լացուկոծ կդնեին ու ուշքի չէին գա, երևի չէին էլ հասցնի գնալ, մի անգամ էլ տեսնել։





Մեջբերել
Էջանիշներ