Ես դեմ եմ սպանության բոլոր ձևերին, էվթանազիան էլ բացառություն չէ: Ես համարում եմ, որ ոչ ոք իրավունք չունի խլել որևէ մեկի կյանքը, այդ թվում և իրենը, ցանկացած իրավիճակում, նույնիսկ եթե թվում է, որ այդ մարդու ապրելը ոչ ոքի պետք չէ, նույնիսկ իրեն, և նույնիսկ թվում է, թե մահը միակ փրկությունն է: Որովհետև եթե աստված դեռ չի խլում այդ մարդու կյանքը, ուրեմն նա դեռ պետք է ապրի, թեկուզ տանջվելով: Եթե տանջվում է, ուրեմն այդպես է պետք: Ուրեմն արժանացել է դրան և դրանով պետք է հատուցի մինչ այդ իր գործած ինչ-որ բանի համար:


ՄԻ ՀՈԳՈՒ ՍՊԱՆՈՂԸ ՄԱՐԴԱՍՊԱՆ Է, 10 -ԻՆԸ` ՄՈԼԱԳԱՐ, 100-ինը` ՀԵՐՈՍ, 1000-ԻՆԸ` ՏԻՐԱԿԱԼ,
ԻՍԿ ԲՈԼՈՐԻՆ ՍՊԱՆՈՂԸ ԱՍՏՎԱԾ Է
Երբ օրենքն է սպանում, դա արդարացի են համարում եվ պետութունը, եվ մարդիկ, եվ եկեղեցին, երբ զինվորն է սպանում` գովելի է եվ պետության, եվ մարդկանց, եվ եկեղեցու կողմից, երբ մեկը ինքն իրեն է սպանում` դատապարտելի է համարում եվ պետությունը, եվ մարդիկ, եվ եկեղեցին-պարադոքս չէ արդյոք?:
Իսկ ինչ մնում է Աստծուն ` ինչպես արդարացնես անթիվ-անհամար անմեղ մանուկների սպանդը?
Ձեր Աստվածը տարօրինակ քմահաճություն չի դրսեվորում ընտրության մեջ?
Եթե ուզում եք համոզել ինձ հակառակում` նախապես ծանոթացեք իմ մյուս գրառումներին: