Կարծում եմ դա տվյալ բժշկի և հիվանդի խնդիրն է, ես երբեք չէի համաձայնի կյանքից հեռացնել մարդու, ինչքան էլ որ նա խնդրեր, բայց չեմ էլ կարող դատապարտել նրան ով էտ պատասխանատվությունը վերցնումա իր վրա
Կարծում եմ դա տվյալ բժշկի և հիվանդի խնդիրն է, ես երբեք չէի համաձայնի կյանքից հեռացնել մարդու, ինչքան էլ որ նա խնդրեր, բայց չեմ էլ կարող դատապարտել նրան ով էտ պատասխանատվությունը վերցնումա իր վրա
Էվթանազիան թույլ տալը, իմ կարծիքով, սխալ Է:
Ամեն օր էլ, որոշակի պոտենցիալ շանս կա փրկել հիվանդին:
Ժողովուրդ, մի պահ ձեր վրա պատկերացրեք էլի:
Ակումբում երևի շատերը չեն տեսել (լսել) քաղցկեղով հիվանդի, որի վերքի մեջ արդեն ճիճուներ են վխտում, դրա համար վերմակը վրայից չեն հանում: Երբ մարդը գիտակցության է գալիս միայն ցավազրկողի (թմրանյութի) հերթական դոզան ստանալու համար միայն: երբ և' նա, և' նրան խնամող հարազատները համակերպվել են մահվան մտքի հետ և փափագում են այդ ազատումը:
Երբեմն էլ հիվանդը, որը կորցնելու էլ ոչինչ չունի դառնում է կամակոր և անտանելի, ու ամբողջ օրը կամ խնդրում է դադարեցնել իր տառապանքները կամ սկսում նկարագրել թե ինչ ծանր ապրումներ է նա ունենում մահվան ուշացման պատճառով:
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
EgoBrain (25.05.2010)
Կարծում եմ կարելի է թույլատրել պասիվ էվթանազիան:
Ամեն դեպքում էվթանազիան մեր երկրի համար, գոնե մոտակա տասը տարին, ոչ ակտուալ հարց է. այդ փաստն արդեն ուրախալի է:
Էս թեման ակտիվացնում եմ, ինձ կարծիքներ են պետք: Մի քիչ քննարկեք
Գևորգյանը ո՞ղջ է դեռ, թե՞ արդեն ինքն իրեն թունավորել է… մեր ամերիկաբնակ հայրենակիցը
Մարկիզ, լավ էլի: Մի քիչ լրջություն: Ի դեպ, որպես կոլեգա, քո կարծիքն ինձ ամենից շատ է հետաքրքրում
Էս թեմայի մասին մտածելիս միշտ Ծովը ներսում ֆիլմն եմ հիշում...
Էդ ֆիլմում հերոսը ընտրում է էֆթանեզիան , իսկ իրական կյանքում , իմ
կարծիքով , հիվանդն ինքը պետք է որոշի ուզում է շարունակել պայքարել կյանքի համար , թե ոչ:
Իսկ ո՞րն ա կարելին:Երբեմն կարելի է…
Բարդ է ասել:
Կան հիվանդություններ, օրինակ՝ չարորակ նորագոյացությունները, որոնց ուշ ստադիաներում արդեն կյանքի որակն այնքան է անկում ապրում, որ այդ ամենից վերջնականապես ազատվելու մեծագույն ու ռացիոնալ ցանկություն է առաջանում:
Խոսքս վերաբերվում է հիմնականում ցավային սինդրոմին, երբ արդեն նույնիսկ նարկոտիկ անալգետիկները չեն էֆեկտիվ:
Միանշանակ դեմ եմ տարբեր պատճառներով անդամալույծ, հաշմանդամ, սահմանափակ շարժունակություն ունեցող, կամ ընդհանրապես շարժունակություն չունեցող մարդկանց նկատմամբ էֆթանազիայի կիրառմանը անգամ եթե նրանց ցանկությունը շատ մեծ է: Նրանց ցանկությունը խիստ սուբյեկտիվ է, համոզված եմ՝ ոչ հաստատուն, որոշակի հոգեբանական լուրջ պատճառների վրա հիմնված, որոնց վերացնելու կամ հնարավորինս մեղմելու դեպքում՝ այդ մարդիկ կարող են դեռ երկար ապրել…
Հետաքրքիր կարծիք էր, որովհետև սովորաբար բժիշկները ճիշտ հակառակ կարծիքի են լինում, այսինքն՝ կողմ են լինում անդամալույծների էֆթանազիային ու դեմ, երբ կա ուժեղ արտահայտված ցավային սինդրոմ:Կան հիվանդություններ, օրինակ՝ չարորակ նորագոյացությունները, որոնց ուշ ստադիաներում արդեն կյանքի որակն այնքան է անկում ապրում, որ այդ ամենից վերջնականապես ազատվելու մեծագույն ու ռացիոնալ ցանկություն է առաջանում:
Խոսքս վերաբերվում է հիմնականում ցավային սինդրոմին, երբ արդեն նույնիսկ նարկոտիկ անալգետիկները չեն էֆեկտիվ:
Միանշանակ դեմ եմ տարբեր պատճառներով անդամալույծ, հաշմանդամ, սահմանափակ շարժունակություն ունեցող, կամ ընդհանրապես շարժունակություն չունեցող մարդկանց նկատմամբ էֆթանազիայի կիրառմանը անգամ եթե նրանց ցանկությունը շատ մեծ է: Նրանց ցանկությունը խիստ սուբյեկտիվ է, համոզված եմ՝ ոչ հաստատուն, որոշակի հոգեբանական լուրջ պատճառների վրա հիմնված, որոնց վերացնելու կամ հնարավորինս մեղմելու դեպքում՝ այդ մարդիկ կարող են դեռ երկար ապրել…
Ի դեպ, չգիտեմ ինչքանով ա ճիշտ, բայց պալյատիվ բժշկության մի անգլիացի մասնագետ մի անգամ ասեց, որ եթե ցավազրկումը ճիշտ սխեմաներով ա օգտագործվում, ապա 90% դեպքերում հնարավոր ա դառնում մինչև կյանքի վերջ ապահովել լիարժեք ցավազրկում:
Ես նաև հոգեբան եմ: Եթե ճիշտ է անդամալույծի նկատմամբ էֆթանազիայի կիրառումը, ապա այդ ինչու՞ բոլոր անդամալույծները չեն ցանակնում մեռնել: Տեսնու՞մ ես: Լավ, օրինակ բերեմ. կան երկու անդամալույծներ, որոնք գտնվում են նույն վիճակում, օրինակ՝ անկողնային վիճակում, սնվում ու բոլոր կարիքները հոգում են կողմնակի օգնությամբ: Քի՞չ կան այդպիսիք: Շատ են, չէ՞, աշխարհում: Այդ ինչու՞ մեկն ուզում է մեռնել, մյուսը՝ ոչ: Որովհետև այն մեռնել չցանկացողի մոտ համեմատաբար ամեն ինչ լավ է:, քան այն մեկի, ով ուզում է մեռնել: Իհարկե, իզուր չեմ ասում «համեմատաբար»: Բնական է ու բոլորս էլ հասկանում ենք, որ այդ վիճակում գտնվելը շատ ծանր է: Բայց ընդունիր, որ այնքան էլ ծանր չէ, որպեսզի ապրելու ցանկությունը կորչի: Ցանկությունը մնում է, թեկուզ հանուն իրեն սիրող մարդկանց՝ հարազատների:
Ես էլ չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ: Բայց տարիներ շարունակ անալգետիկներ օգտագործելու ընթացքում տոլերանտությունը աստիճանաբար բարձրանում է: Տվյալ հիվանդի մոտ կախվածություն է առաջանում թմրամիջոցներից: Դոզայի թեկուզ աստիճանական, բայց պարտադիր բարձրացումը գիտես՝ ինչքան է վտանգավոր: Հնարավոր է գերդոզավորում:Ի դեպ, չգիտեմ ինչքանով ա ճիշտ, բայց պալյատիվ բժշկության մի անգլիացի մասնագետ մի անգամ ասեց, որ եթե ցավազրկումը ճիշտ սխեմաներով ա օգտագործվում, ապա 90% դեպքերում հնարավոր ա դառնում մինչև կյանքի վերջ ապահովել լիարժեք ցավազրկում:
Բացի այդ մեկ շատ կարևոր հանգամանք ևս: Չարորակ նորագոյացությունն անընդհատ թեկուզ դանդաղ, բայց չափերով մեծանում է՝ աստիճանաբար խախտելով, դեֆորմացնելով նաև շրջակա հյուսվածքների կառուցվածքը, ներաճում է այլ՝ դեռևս չախտահարված օրգաններ, որն էլ իր հերթին և հիվանդի ընդհանուր վիճակն է ծանրացնում և առաջ է բերում ցավի ուժգնացում: Էլ չեն ասում կոնկրետ հիվանդ օրգանի մասին: Ամիսներ, տարիներ անընդհատ այսպես ապրել, շաբաթական մեկ անգամ վիրահատվել, հետո քիմիոթերապիա ստանալ, նորից վիրահատվել, շատ բարդ է, գրեթե անտանելի, անգամ եթե տանն ամեն ինչ կարգին է, հիվանդին բոլորը սիրում են, նրա նկատմամբ հոգատար են և այլն:
Նրա մոտ օբյեկտիվորեն ցանկություն է առաջանում ազատվել իր մոտ առկա այդ վիճակից: Իսկ ազատվել կարող է միայն մեռնելու միջոցով: Այդ ամենը նրանք շատ լավ հասկանում են:
Մետաստազներ և այլն...
Իսկ ամենակարևորն այն է, որ հիվանդը շատ լավ գիտակցում է, որ մեկ է- շուտով մեռնելու է:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ