User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արդարացի՞ է էվթանազիայի արգելքը

Քվեարկողներ
58. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    30 51.72%
  • Ոչ

    27 46.55%
  • Ի՞նչ է էվթանազիա

    1 1.72%
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 89 հատից

Թեմա: Էվթանազիա

  1. #31
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էվթանազիա

    Աստվածաշնչի տեսանկյունից և նաև իմ որպես Աստվածավախ մարդ, այո արդարացի է օրենքի ընդունումը, քանի որ մենք չենք կյանք տվողը, չնայած կյանքի մեր մասին պատկերացումներով՝ այո հենց կինն ու տղամարդն են ստեղծում կյանքը, սակայն կա նաև հոգևոր կյանք, որի մասին պատկերացում էլ չունենք և սպանելով մարդուն ֆիզիկապես մենք նրա հոգուն մատնում ենք հավիտենական տանջանքների: ««Մի հիվանդ այնքան ուժգին է խնդրում Աստծուց իր հոգու ավանդման մասին, որ Աստված հրեշտակին ուղարկում է նրա հետևից. նրան տանում են դժոխք և ասում, որ եթե հիմա գա այստեղ է մնալու. հրեշտակն ասքւմ է ես 5 րոպեից կգամ քո հետևից և քեզ կհանեմ դժոխքից և դու կասես համաևայն ես այստեղ մնալ թե ոչ, երբ հրեշտակը գալիս է նրան տանելու դժոխքից նա ասում է. «դու ասացիր 5 րոպե,բայց եկար 5 տարուց» հրեշտակը պատասխանում է, որ անգամ 5--րդ րոպեն չի լրացել և նա գերադասում է "տանջվել" անկողնում պառկած:»
    Այսքանը կարծում եմ բավարար է գրածիս հիմքա հանդիսանալու համար:
    Իսկ որպես, բանական էակ, որը ուղղակի չի ընդունում Աստվածային ծագումը և հոգևոր կյանքը և մտածում է, որ կյանքը այն է ինչ տեսնում, լսում,ընկալում ես ե այն վերջանում է վերջին արձակածդ շնչի հետ իհարկե սխալ եմ համարում օրենքի ընդունումը. ինչու՞ մարդուն տանջել երկար, եթե նրա վերջը մեկ է մահն է:

    Շնորհակալ եմ ուշադրության համար:

  2. #32
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էվթանազիա

    Եթե մարդ խնդրում է իր մահը արագացնել. ուրեմն նա գտնվում է ծայրահեղ վիճակում: Ոչ թե պետք է <<սպանել>> նրան, այլ օգնել, որ գնահատի կյանքը, ամեն վայրկյանը և այս անգամ արդեն խնդրի փրկել իր կյանքը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #33
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էվթանազիա

    Ես էլ էի ուզում ես թեման բացեի, առաջ ընկար։
    Ամեն դեպքում իմ վերաբերմունքը ես հարցին հստակա՝
    ապրելը մարդու պարտականությունը չի, մարդ ունի կյանքի իրավունք, որը ապրելու պարտականություն ամենևին չի նախատեսում։ Ըստ այդմ էլ ես կողմ եմ եվթանազիային, սակայն այն պետքա հստակ սահմանվի, որ դեպքերում, ինչ կարգով պետքա իրականացնել, որովհետև լինում են դեպքեր երբ մարդու մոտ ապրելու ցանկությունը դադարումա, հուսահատ վիճակումա գտնվում և համոզվածա, որ փրկություն չկա, սակայն իրականում փրկելու իրական հնարավորություն կա։ Բնականաբար նման դեպքերում հիվանդի ցանկությունը չի կարող հիմք հանդիսանալ նրա կյանքը դադարեցնելու, քանի որ հուզական այսպիսի անկայուն վիճակում մարդը հաշիվ չի տալիս իր գործողությունների և որոշումներին, չի կարողանում ճիշտ գնահատել իրադրությունը։ Այս հարցում շատ կարևորա հարազատների, ինչպես նաև բժիշկների վերաբերմունքը հարցին, եթե իսկապես անհույսա վիճակը և շանս չկա փրկելու, հիվանդը և իր հարազատները ցանկություն են հայտնում վերջ տալ տառապամքներին, ապա բժշկի կողմից կարատավող գործողությունները կամ անգործությունը չի կարող և չպետք է որակվի որպես հանցագործություն։
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  4. #34
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էվթանազիա

    Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշի «Լինել թե չլինել»:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #35
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էվթանազիա

    Կան մարդիկ, որոնք չգիտեն թե ինչ է էվթանազիան: Ստորեվ նրանց համար համառոտակի ներկայացնեմ տերմինի իմաստը:
    Էվթանազիայի էությունը այն է, որ անձը /հիմանականում բժիշկը/ ծանր պառապանքներից ազատելու նպատակով անբուժելի հիվանդի խնդրանքով նրան զրկում է կյանքից: Գոյություն ունի էվթանազիայի ակտիվ եվ պասիվ ձեվ: Առաջին դեպքում որեվե գործողություն է կատարում /օր. մահաբեր է ներարկում/, որն արագացնում է մարդու մահը: Պասիվ էվթանազիայի դեպքում, չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ՝ ծանր հիվանդի կյանքն ինչ-որ ժամանակով երկարացնելու համար/օր արյան արհեստական շրջանառություն/:



    1990-ականների սկզբին ավելի քան 40 պետություններում ընդունվեցին օրենքներ, որոնք թույլ են տալիս գործունակ քաղաքացիներին կազմելու «կյանքին վերաբերող կտակներ». դրանցով բժիշկներին լիազորվում եվ հրահանգվում են հրաժարվել կենսապահովման արհեստական համակարգերի կիրառումից, եթե այս անհատները պետք է տառապեն ծանր, անբուժելի հիվանդությամբ: Այսպիսով օրինկանացվեց պասիվ էվթանազիան:
    Իսկ Նիդեռլանդների խորհրդարանը 2001 թվականի ապրիլի 10-ին, ձայների բացարձակ մեծամասնությամբ, ընդունեց թե ակտիվ եվ թե պասիվ էվթանազիան թույլատրող օրենք, միաժամանակ նախատեսվեցին նաեվ դրա իրականացման կարգին վերաբերող բավականին խիստ պահանջներ:

    Բայց եվ այնպես այն հարցին, թե որն է լավ՝ մշտական տանջանքներով եվ տառապանքներով լի կյա՞նքը, թե անցավ մահը, դեռեվս չի գտնվել միատեսակ, վերջնական պատասխան:

  6. #36
    Լիարժեք անդամ Արիս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.03.2008
    Գրառումներ
    97
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էվթանազիա

    .....Ի սկզբանէ հարցը ծանրա հնչում...
    ամեն դեպքում ես դեմ եմ....նախ միշտ էլ կա սխալվելու հավանականություն, և բնավ էլ անհնար չի, որ սխալ դիագնոզ դրված լինի...
    Երկրորդ. էսպիսի սիտուացիա... բժիշկն ուռուցքով տառապող <անբուժելի հիվանդին> Էֆթանազիա իրականացնելուց 5 րոպե հետո իմանումա,որ էդ հիվանդության դեմ դեղն արդեն գտել են... դատողությունները թողնում եմ ձեզ...
    Մենք քիչ ենք.... Սակայն մեզ ՀԱՅ են ասում...
    Եղել ենք, Կանք ... ու Կլինենք...

  7. #37
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էվթանազիա

    Մեջբերում Արիս-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկրորդ. էսպիսի սիտուացիա... բժիշկն ուռուցքով տառապող <անբուժելի հիվանդին> Էֆթանազիա իրականացնելուց 5 րոպե հետո իմանումա,որ էդ հիվանդության դեմ դեղն արդեն գտել են... դատողությունները թողնում եմ ձեզ...
    Հա, բայց դա հո միշտ չի այդպես լինում: Կարելիյա ասել հազարից մեկ:
    Ես մի կողմից դեմ եմ, իսկ մյուս կողմից էլ կողմ: Երեկ ''թեժ անկյուն'' հաղորդումով հենց էս հարցն էր քննարկվում: Քահանան կպած ասում էր, որ պետք է հույսով ապրել էտ վերջին ժամերը կամ օրերը, հնարավոր է, որ հրաշք տեղի ունենա /իսկ սա կարելիյա ասել տաս հազարից մեկա լինում/, ինչու մարդուն զրկել կյանքից... չէ որ Աստված է տվել նրան այդ կյանքը, ինչու մենք պետք է վերցնենք այն: Այդ քայլին գնացող մարդը և սպանություն է գործում, և ինքնասպանություն, իսկ նրա հարազատները, որոնք հավանություն են տալիս այդ որոշմանը, նույնպես սպանություն են անում: Այդ ամբողժ ցավն ու տառապանքը, որը զգում է հիվանդը, նրա մեղքերի հատուցումն է, և թող նա արժանավայել հեռանա այս կյանքից...

    Հյուրերից մեկն էլ հարցրեց քահանային.
    Իսկ ինչ կասեք այն տաս-տասներկու տարեկան երեխաների վերաբերյալ, որոնք քաղցկեղով հիվանդ են, նրանք ինչ են հասկանում թե ինչ է մեղքը:
    Քահանան մանթո ընգած սկսեց արդարացնել իր աստվածաշնչյան մեջբերումները:


  8. #38
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էվթանազիա

    Դեմ եմ էվթանազիային: Ինչպես ցանկացած տիպի սպանություն, ներառյալ՝ ինքնասպանությունը, էվթանազիան ևս համարում եմ հանցագործություն: Ոչ ոք սպանելու իրավունք չունի՝ անկախ նրանից քեզ ես սպանում, թե ուրիշին, սեփական կամքով, թե դիմացինի:
    Իսկ ինչ վերաբերում է նրան, որ էվթանազիան կարող է փրկել տառապանքներից այն մարդուն, ով այս թե այնպես դատապարտված է մահվան, ապա այս հարցը միանգամայն վիճելի է: Բժշկությունը զարգանում է մեծ արագությամբ, և այն, ինչ անբուժելի է այսօր, կարող է բուժելի լինել վաղը: Մեռնող մարդուն պետք է փրկել հուսահատությունից, ոչ թե կյանքի հետ կապող վերջին թելերից...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yeghoyan (27.08.2009)

  10. #39
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Էվթանազիա

    Ես միանշանակն կողմ եմ Էֆթանազիային:

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեռնող մարդուն պետք է փրկել հուսահատությունից, ոչ թե կյանքի հետ կապող վերջին թելերից...
    Ինչպե՞ս ես պատկերացնում հուսահատությունից փրկությունը: Հեքիաթներ հետմահու կյանքի մասի՞ն: Եթե նա աթեիստ է, դա չի ընդունի, եթե քրիստոնյա է` հիշելով իր մեղքերը, ավելի կվախենա սպասվող դատաստանից:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. #40
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էվթանազիա

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս ես պատկերացնում հուսահատությունից փրկությունը: Հեքիաթներ հետմահու կյանքի մասի՞ն: Եթե նա աթեիստ է, դա չի ընդունի, եթե քրիստոնյա է` հիշելով իր մեղքերը, ավելի կվախենա սպասվող դատաստանից:
    Հուսահատությունից փրկել ասելով`բացարձակապես նկատի չունեի հետմահու կյանքի մասին հեքիաթները; Եվ ընդհանրապես, իմ ամբողջ գրառումը վերաբերում էր ապրելուն և կյանքին, ոչ թե մեռնելուն և հետմահու վիճակներին: Հույսը պիտի վերաբերվի միայն ապրելուն, ապաքինվելուն: Եվ այդ հույսը կարող է իրականություն դառնալ, քանի որ ինչպես արդեն նշել եմ, բժշկությունն անընդհատ զարգանում է. այն, ինչ չի բուժվում այսօր, կարող է բուժվել վաղը;

  12. #41
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էվթանազիա

    չեմ հասկանում որտեղա գրած է որ ապրելը պարտականությունա?
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  13. #42
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Էվթանազիա

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսահատությունից փրկել ասելով`բացարձակապես նկատի չունեի հետմահու կյանքի մասին հեքիաթները; Եվ ընդհանրապես, իմ ամբողջ գրառումը վերաբերում էր ապրելուն և կյանքին, ոչ թե մեռնելուն և հետմահու վիճակներին: Հույսը պիտի վերաբերվի միայն ապրելուն, ապաքինվելուն: Եվ այդ հույսը կարող է իրականություն դառնալ, քանի որ ինչպես արդեն նշել եմ, բժշկությունն անընդհատ զարգանում է. այն, ինչ չի բուժվում այսօր, կարող է բուժվել վաղը;
    Օրինակ. մարդը տառապում է քաղցկեղից, ըստ բժիշկների կապրի ևս 1 ամիս:
    Պահում են միայն թմրանյութերով, որովհետև ցավերն անտանելի են: Բուժման հույս չկա, քանի որ ներքին օրգանների մի մասն արդեն քայքայված է:
    Մարդը խնդրում է ընդմիշտ դադարեցնել իր տառապանքները:

    Ձեր քայլերը:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  14. #43
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էվթանազիա

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ. մարդը տառապում է քաղցկեղից, ըստ բժիշկների կապրի ևս 1 ամիս:
    Պահում են միայն թմրանյութերով, որովհետև ցավերն անտանելի են: Բուժման հույս չկա, քանի որ ներքին օրգանների մի մասն արդեն քայքայված է:
    Մարդը խնդրում է ընդմիշտ դադարեցնել իր տառապանքները:

    Ձեր քայլերը:
    Դեմ եմ սպանության, ուզում եք անունը էվթանազիա դրեք, ուզում եք ինքնասպանություն: Ոչ, մարդը չպիտի սպանվի: Ի վերջո, կարող եք ինձ ամենահիմար մարդը համարել, բայց ես ավելի շուտ պատրաստ եմ հավատալ ապաքինման հրաշքների, քան մահվան փրկիչ լինելուն:

  15. #44
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էվթանազիա

    Ես ոչ մի տարբերակին կտրուկ պատասխան չէի տա... շատ վիճելի հարց ա:
    Մի կողմից՝ սպանություն ա, ինչ տարբերություն... մյուս կողմից էլ՝ իսկ եթե դա իրոք փրկություն ա՞: Բա հլը որ աբորտի մասին էլ խորանանք.... տխուրա՜

  16. #45
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2008
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Էվթանազիա

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ. մարդը տառապում է քաղցկեղից, ըստ բժիշկների կապրի ևս 1 ամիս:
    Պահում են միայն թմրանյութերով, որովհետև ցավերն անտանելի են: Բուժման հույս չկա, քանի որ ներքին օրգանների մի մասն արդեն քայքայված է:
    Մարդը խնդրում է ընդմիշտ դադարեցնել իր տառապանքները:

    Ձեր քայլերը:
    Դեռ 1 ամիս կյանք ունեցող քաղցկեղով հիվանդին կարելի է բուժել, (բժիշկների տված մեկ շաբաթ կյանք ունեցողն է քաղցկեղից բուժվել, քանզի ապրելու հույսը չի կորցրել ու փրկվելու միջոցներ է փնտրել, գտել), իսկ ավելի հեշտ կլիներ եթե 2, 3 ամիս առաջ բժիշկները ոչ թե հիվանդին ասեին, որ 2 ամիս հետո մեռնելու է, այլ այդ 2 ամիսը գլուխ ջարդեին` մտածելով, որ 2 ամիս հետո էլ չկանգնեին հիվանդին մեռցնել կամ չմեռցնելու փաստի առաջ:

    Երբեք չգիտես, թե ինչ կլինի վաղը, իսկ հրաշքներին պետք է հավատալ:
    I did not ask for the life that I was given, but it was given nonetheless. And with it I did my best.

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •