Աստվածաշնչի տեսանկյունից և նաև իմ որպես Աստվածավախ մարդ, այո արդարացի է օրենքի ընդունումը, քանի որ մենք չենք կյանք տվողը, չնայած կյանքի մեր մասին պատկերացումներով՝ այո հենց կինն ու տղամարդն են ստեղծում կյանքը, սակայն կա նաև հոգևոր կյանք, որի մասին պատկերացում էլ չունենք և սպանելով մարդուն ֆիզիկապես մենք նրա հոգուն մատնում ենք հավիտենական տանջանքների: ««Մի հիվանդ այնքան ուժգին է խնդրում Աստծուց իր հոգու ավանդման մասին, որ Աստված հրեշտակին ուղարկում է նրա հետևից. նրան տանում են դժոխք և ասում, որ եթե հիմա գա այստեղ է մնալու. հրեշտակն ասքւմ է ես 5 րոպեից կգամ քո հետևից և քեզ կհանեմ դժոխքից և դու կասես համաևայն ես այստեղ մնալ թե ոչ, երբ հրեշտակը գալիս է նրան տանելու դժոխքից նա ասում է. «դու ասացիր 5 րոպե,բայց եկար 5 տարուց» հրեշտակը պատասխանում է, որ անգամ 5--րդ րոպեն չի լրացել և նա գերադասում է "տանջվել" անկողնում պառկած:»
Այսքանը կարծում եմ բավարար է գրածիս հիմքա հանդիսանալու համար:
Իսկ որպես, բանական էակ, որը ուղղակի չի ընդունում Աստվածային ծագումը և հոգևոր կյանքը և մտածում է, որ կյանքը այն է ինչ տեսնում, լսում,ընկալում ես ե այն վերջանում է վերջին արձակածդ շնչի հետ իհարկե սխալ եմ համարում օրենքի ընդունումը. ինչու՞ մարդուն տանջել երկար, եթե նրա վերջը մեկ է մահն է:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Էջանիշներ