Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
էս հարցում ես չէի շտապի իրանց վիրավորել... իրանց մոտ էնպիսի ներքին իրադրություն ա, որ ոչ մեկ ռիսկ չի անի հայերի օգտին քվեարկել, КГБ-ն կշտներին կանգնածա... իսկ թե մերոնք ինչի են ձայն տվել, չեմ հասկանում, գուցե իսկապես մարդիկ կան` հավանել են, կամ գուցե Հայաստանում իսկապես էնքան շատ ադրբեջանցի կա, որ նրանց ձայները որոշակի տոկոս եւ 2 միավոր են կազմել... համենայն դեպս Ադրբեջանի հետ հարաբերություններում էս նորմալա, որովհետև էստեղ մենք ենք հաղթողի կարգավիճակում ու իրանց կողմից «օբիժնիկության» դրսևորումները պետք ա թեթև տանել (իհարկե չեմ արդարացնում նրանց ): Նույն կերպ և Թուրքիան համակերպվում ա էն մտքի հետ, որ, թեև մունաթով, պիտի հայտարարի` 10 միավոր Հայաստանին, էստեղ` մեր երկու երկրների միջև հարաբերություններում ու եղած կոնֆլիկտներում իրենք են հաղթողները, իսկ մենք չենք կարող թույլ տալ նրանց միավոր նվիրել. սա իմ կարծիքն է: Ինքս շատ-շատ-շատ-շատ եմ հավանել թուրքական երգը, ամենաշատը բոլոր երգերից, բայց եթե անգամ րոպե ունենայի, չէի քվեարկի:
Սեդա ջան, չեմ կարծում, որ Հայաստանի օգտին քվեարկության համար КГБ-ն կարող է ադրբեջանցիներին բանտ նստեցնել, ընդ որում չի էլ բացառվում, որ ադրբեջանցիները որոշակի քանակությամբ քվե են տվել Հայաստանին, բայց դրանք բավարար չեն եղել, որպեսզի մեզ միավորներ տան:

Ինչ վերաբերվում է Թուրքիային, մենք կարող էինք գոնե 1 միավոր տալ, մանավանդ, որ երգը շատ լավն էր..... Ընդ որում երեկ Յութուբում Թուրքիային գովեցի, ու թուրքերից լիքը կանաչ վարկանիշ ստացա, մեկն էլ կատակով գրել էր, թե երևի միակ հայն եմ, ով Թուրքիայի օգտին էր քվեարկել.....

Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
Առաջին հերթին ուզում եմ շոնրհավորել Հայաստանին 4-րդ տեղը գրավելու կապակցությամբ:
Երեկվա կատարումներից ինձ շատ դուր եկան Թուրքիան,Հունաստանը,Իսրայելը ու բնականաբար Հայաստանը:Կիսաեզրափակիչի համեմատ ավելի լավ կատարում էր Սիրուշոյի կատարմամբ ու չնայած իդեալականից շատ հեռու էր,բայց համենայն դեպս ավելի լավն էր:
Ինձ շատ նեռվայնացրեց էն մեր տեսահոլովակի սկզբի Նարեկը,որին խփում են չգիտեմ ինչերով,ծաղրածուի տեսարան էր բացվում:Էլ չեմ ասում տեքստի մեջի սխալների մասին հատկապես շատ ջղայնացրեց,որ կուզենայի բառը գրված էր առանց յ-ի` կուզենաի:Ամոթա,էտքան պարզ բան էլ չգիտեն,որ ա-ից ու ո-ից հետո յ տառը գրվումա:

Իսկ ինչ վերաբերվումա էն գրառումներին,որ էլի սփյուռքի շնորհիվ ենք էտ տեղը գրավել` կհակառակվեմ:Վառ օրինակ էր Սան-Մարինոն,որը բավականին փոքր երկիրա ու զգացվեց,որ Քելե-քելեն էստեղ բավականին սիրվելա:Համենայն դեպս դրա մասինա խոսում նրանց տված 10 միավորը:
ի դեպ հաշվել եմ,որ ամենաշատը մենք են 12 միավոր ստացել,եթե չեմ սխալվում 1-ով շատ Բիլանից,և 2-ով ատ Հունաստանի ներկայացուցչից:Իսկ Ուկրաինային 12 միավոր տվեց մենակ Պորտուգալիան:Դե եթե սփյուռքն էր ձայն տալիս մենակ`կլիներ Անդրեի ու Հայկոյի նման,որոնք ստացել էին 2-ական 12 միավոր:
Մի խոսքով,իսկականից ուրախանալու առիթա ու էս արդյունքին կարողա մի քանի տարի չհասնենք:Ապրես Հայաստան...
Ճիշտն ասած, հիմա գնալով ավելի եմ համոզվում, որ հայկական սփյուռքի դերը մենք շատ շատ ենք գերագնահատում.... Արտասահմանում բնակվող հայերը որոշակի դեր իհարկե խաղում են, բայց ոչ այնքան շատ ինչքան որ մենք ենք կարծում... Օրինակ Իսպանիան երկու տարի է շատ բարձր բալեր է մեզ տալիս, չնայած բավականին փոքր հայկական սփյուռք ունի: Նաև խիստ կասկածում եմ, որ Չեխիայում էդքան հայեր ու ադրբեջանցիներ լինեին, որ էդքան բարձր բալեր նվիրեին....

Մյուս կողմից էլ մերձբալթյան երկրներում բավականին մեծ հայկական համայնքներ կան, բայց կարծեմ մինչև հիմա այս երկրներից գրեթե ոչ մի բալ չենք ստացել, մինչդեռ Վրաստանին անընդհատ լիքը բալեր են նվիրում:

Իսկ 12 միավորների քանակով այս տարի մենք իրոք առաջինն ենք, ինչպես և անցած տարի Արևիկը մանկական Եվրատեսիլի ժամանակ: