Ինչ ասեմ.... համեմատած կիսաեզրափակիչի հետ սարերի ու ձորերի տարբերություն կար Սիրուշոյի ելույթի մեջ, շոուն ավելի լավ էր կազմակերպված, ձայնն էլ համեմատաբար մաքուր էր, ապրի, որ սփյուռքի և ոչ միայն սփյուռքի ջանքերով չորրորդ տեղ հասավ:
Ինչ վերաբերվում է Բիլանի հաղթանակինՄի հատ խոսք կա, բոշի յուղը որ շատ է լինում, հետույքին է քսում, հենց նույնն էլ Բիլանի ելույթը....
Ոչնչով աչքի չընկնող, չհիշվող պապսա երգ, Պլյուշենկո, ում բեմի վրա գտնվելու միակ նպատակը ավելի շատ ձայն պոկելն էր, այլ ոչ թե չմուշկներ քշելը.....
էլ չեմ ասում ջութակի մասին......
Մնում էր Լենինի դագաղը բերեին դնեին բեմին ու շոուն իդեալական կլիներ
Ափսոս, որ իմ ու Մալալետկայի Թուրքիային տված ձայները բան չփոխեց, ես կարծում էի, որ Թուրքիան շատ ավելի բարձր տեղ կգրավեր.....
Մեկ էլ ուրախ եմ, որ Վրաստանը լավագույն տասնյակ չձգեց, չեմ սիրում էլի Գուրցկայային.... Միշտ մտածել եմ, եթե Գուրցկայան կույր չլիներ, հաստատ էդքան հայտնի չէր դառնա:
Մեկ էլ առաջին անգամ տեսա Պորտուգալիայի ելույթը.... Չնայած երգչուհին կաթնատու կովից շատ չէր տարբերվում, բայց հոյակապ էր երգում.... Մեկ էլ Ֆրանսիայի ելույթն էր շատ հետաքրքիր....
Էջանիշներ