Այս գիշեր Բելգրադում տեղի ունեցած «Եվրատեսիլ» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով Հայաստանը ներկայացնող Սիրուշոն անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակիչ է դուրս եկել նաեւ մրցույթին առաջին անգամ մասնակցող Ադրբեջանի ներկայացուցիչը: Ի դեպ, նախօրեին «BBC»-ն հրապարակել էր «Եվրատեսիլ-2008-ին» մասնակից 43 երկրների երկրպագուների շրջանում արված հարցման արդյունքները: «BBC»-ն երկրպագուներին այդ հարցումով առաջարկած է եղել ներկայացված 43 երգերից ընտրել իրենց առավել դուր եկած 10 երգեր: Ըստ հրապարակած արդյունքների, Սիրուշոյի կատարմամբ «Քելե, քելե» երգը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը: Առաջին երեք տեղերը զբաղեցրել են Շվեդիայի, Ուկրաինայի, Շվեյցարիայի ներկայացրած երգերը: «Եվրատեսիլի» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 24-ին:

www.hzh.am