Ըհըըըըըըըըըըըըըըը,արդեն առաջընթաց կա կարծիքների հայտնամ «դրականության» մեջ…… 134 ու 135 գրառումներ տերերին հատուկ շնորհակալություն դրանում ներդրում ունենալու մեջ
Ըհըըըըըըըըըըըըըըը,արդեն առաջընթաց կա կարծիքների հայտնամ «դրականության» մեջ…… 134 ու 135 գրառումներ տերերին հատուկ շնորհակալություն դրանում ներդրում ունենալու մեջ
ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...
Հա լավ Սիրուշոյից ի՞նչ երգչուհի է… հասկացանք 114-ում ա սովորել, անգլերեն գիտի, հետևաբար, որ անգլերեն երգ են միացնում մոտը, էտ բերան բացելը ու փակելը մոտը լավա ստացվում: թե չէ «երգչուհի՜» «աստղ՜» և այլ նման բաները էտ իրա մասին չի ասված:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ճիշտա ես Սիրուշոյին էնքան էլ չեմ հավանում, բայց որպես երգչուհի լրիվ ընդունում եմ: Ով ասեց,որ ինքը ձայն չունի, ահ ճիշտա ծանոթը իրա կարիերայի մեջ մեծ դերա ունեցել, բայց առանց դրա էլ ինքը կարար առաջ գնար: Լավ ձայն,լավ` ամենակարևորը յուրահատուկ երգ, լավա լինելու ժողովուրդ,երևի կհաղթենք: Հաղթելն էլ 8-րդ տեղը չի,1-իննա:
Մի քիչ տեղին չի, բայց
Առաաաաաաաաաաաջ Սիրուշո, մենք հաթելու ենք
Բայց ինչ չմահավան, միշտ ամեն ինչից դժգոհ ազգ ենք
Նախագահ ենք ընտրում, մեկ է դժգոհ եք արդյունքներից, քաղաքն են բարեկարգում, բոլորիդ աչքը միայն տեսնում է փոշին ու որ փողը գնաց կառուցողի գրպանը, հիմա էլ Եվրոտեսիլը: Չեմ հասկանում, բոլորդ մասնագիտացա՞ծ եք քննադատության մեջ:
Նախ, ո՞ր մեկդ մասնակցեցիք երգ գրելու մեջ, որ հիմա էլ քննադատում եք ուրիշների գրածը - ՈՉ ՄԵԿԴ !!!, որ մեկդ մասնակցեց հենց այս 4 երգերի ընտրության մեջ - հավատացած եմ գրեթե ոչ մեկդ: Իսկ նա ով ասում է, թե Սիրուշոն ձայն չունի, հետաքրքրիր է երաժշտական կրթություն ունի, թե չէ, ուղղակի հենց այնպես մի վատ բան ասելու համար է ասում: Եթե ասում եք, ուրեմն պետք է ֆալշ նոտան տարբերեք մաքուր երգվածից: Դե ասացեք, երբևէ լսե՞լ ոք, որ Սիրուշոն որևէ ֆալշ նոտա երգի: Իհարկե ո՛չ: Հիմա կասեք, դե որովհետև միշտ ֆանեռայո՞վ է երգում: Ու եթե ասեք ԱՅՈ, ապա դուրս կգա որ ստում եք: Չէ իհարկե կան համերգներ, որտեղ հնարավոր է, որ նա ֆանեռայով է երգում, բայց ի գիտություն ձեզ, նա մեր երգիչների այն քիչ թվին է պատկանում, որ գրեթե միշտ կենդանի է երգում: Իսկ ինչ մնում է ձայնային տվայլներ ունի, թե ոչ, դուք չեք, որ պետք է այդ մասին խոսեք: Ձեզնից շատ ու շատ հասկացող ու մասնագետ մարդիկ կան, որոնց մոտ նրա տաղանդի փաստը բոլորովին կասկածանքի տեղիք չի տալիս:
Ես ոչ Սիրուշոյի ֆանատ եմ, ոչ բարեկամ եմ, ոչ ընկերուհիս ա, ոչ էլ նույն դպրոցում եմ սովորել իր հետ: Ուղղակի ահավոր չեմ սիրում, երբ մարդիկ վատատես են լինում, ու ամեն ինչի մեջ փորձում են մի վատ բան գտնել: Հիմա եթե այդ երգը երգեր մի արտասահմանյան երգչուհի, ու ամբողջ օրը հեռուստացույցով ցուցադրեին, հավատացած եմ կդառնար շատերիդ սիրելի հիթերից մեկը, ու մի բան էլ կքաշեիք հեռախոսներիդ մեջ: Սիրում ենք էլի օտար ամեն ինչ:
Լսել եմ և՛ Դիմա Բիլանի, և՛ Գուրցկայայի երգերը: Չէ զուտ օբյեկտիվ կարծիքս եմ հայտնում - մերը շատ անգամ ավելի լավն է, հիշվող է հենց առաջին անգամ լսելուց հետո (իսկ եթե երգը հիշվում է առաջին անգամ լսելուց հետո, թեկուզ և ձեզ դուր չգա, ուրեմն հաջողված երգ է, իսկ եթե ոչ մի հետք չի թողնում, ուրեմն շարքային երգ է): Անցյալ տարի ինձ Վրաստանի երգը շատ-շատ էր դուր եկել, իսկ Հայկոյի երգը ընդհանրապես դուր չէր եկել: Նույն ձև էլ Դիմա Բիլանի նախորդ երգն էի հավանել, քանի որ էլի հիշվող ու Եվրոտեսիլի չափանիշներին համապատասխանող երգ էր:
Ինչ վերաբերվում է , թե ինչու հենց նա պետք է գնա, այլ ոչ մեկ ուրիշը, կարծում եմ շատ էլ լավ ընտրություն է: Նման դեպքերում պետք է պրոֆեսիոնալները ընտրեն, որպեսզի տվյալ երգիչը պատվով ներկայացնի ազգը. Թե չէ մեր ժողովրդի կեսը ռաբիզ է: Դե եկեք Սպիտակցի Հայկոյին ուղարկենք, կամ էլ Թաթուլին: Հավատացած եմ եթե ազատ ընտրություն լիներ, ու ժողովուրդը քվեարկեր, ապա նրանից մեկը հաստատ լիքը ձայն կհավաքեր:
Ուղղակի պետք չէ այդքան քննադատ լինել ու սեփական ունեցածը այդքան չգնահատող ու չմահավան լինել, մանավանդ երբ դրա կարիքը բոլորովին չկա:
Գնում է լավ երգչուհի լավ երգով: Այդքան բա՛ն…
Come Քելե, Move Քելե![]()
— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
...Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց...
Մալու ջան, դե հայ ենք էլի, պիտի պարտադիր բոլորին քննադատենք, որ կյանքներս ուրախ անցնի!![]()
I may be paranoid but no android!
Մդաաա, բուռն կրքեր ենԺողովուրդ, Եվրոտեսիլը Եվրոպական մշակույթի ամենացածր ու ամենաոչհեղինակավոր, գետտոյական սուբմշակութային դրսևորումներից է (ականջդ կանչի, Հայլուր): Ապացույցը` հայերը իրենց օտարերկրյա լեգալ ու ոչ լեգալ խնամի բարեկամներով հարցեր են լուծում: Նմանը նմանին է գտնում: Հանգստացեք
![]()
Վայլուրիկով "Քելե"-ի կլիպը ցույց տվեցին....էդ ինչ վատն էր..Եվրոպայի բոլոր ալիքներով ցույց են տալու, այ տնաշեններ, մի քիչ աշխատեիք.. չարչարվեիք վրան .. այդպես էլ դհոլա-զուռնայական էժանագին մակարդակից չբարձրացան էլի..
Քեշիշի արածը կլինի...իրենց տանն են երևի նկարել...էն ռաբիզ փայլուն կտորն էլ երևի իրենց խոհանոցի վարագույրն է...
Էէէէ~, երԳիր չի էլի![]()
Էս կլիպից կարելիա ենթադրել, որ վաղուց որոշված ա եղել էտ երգը եվրոտեսիլ ուղղարկել:Մենակ էն մեծ դհոլը մի 2 օր պետկա սարքվի, էլ չեմ ասում նկարահանումն ու մոնտաժը:Կարճ ասած սռոկի մեջ չի տեղավորվում:Էնքան որ SMS-ի վրա փող էին աշխատում:
Տեսահոլովակը իսկապես ահավոր էր ու էժանագին
Երգին ընդհանրապես չէր համապատասխանում:
Ընդհանրապես մտահղացում չկար: Եվրատեսիլում արդեն այնքան են էտ դհոլները ցույց տվել վերջին տարիներին, արդեն մարդու զահլա է գնում: Գոնե ինչ-որ սյուժե գրեին:
Դե կարճ ժամկետներում նկարածն էլ դա պետք է լիներ էլի: Երևի 1 օր նկարել են, 1 օր մոնտաժել, 1 օր էլ եսիմ ինչ են արել…
Չէ, այ այս մեկը իսկապես չէր սազում: Համ էլ երգը լուսավոր, պայծառ երգ է: Ինչու էին մտության մեջ նկարել, չհասկացա
Կամ էլ գոնե գլխավոր հերոսին ցույց տային… դե էն ում ասում է come քելե, move քելե…
Հույս ունեմ, որ գոնե այնտեղ բեմականացումը հավուր պատշաճի կլինի…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ