Մեջբերում ArmSOAD-ի խոսքերից Նայել գրառումը
Ես էլ իմ կարծիքը հայտնեմ: Խնդրում եմ ինձ չփնովել դրանից հետո:
Ուրեմն,

1. Ես հեչ չեմ սիրում ոչ Սիրուշոյին, ոչ էլ իրա թուրքական մուղամով երգը: Ինքը բացարձակ ձայն չունի ու չգիտես ինչու անընդհատ գոռում ա: Եթե արդարացի դասավորենք, իրան կտայի վերջից 3-րդ տեղը, Բոսնյա-Հերցեգովինայի ու Իսպանիայի անկապ երգերից հետո:
2. Բիլանի երգը հուզիչ էր, փորձել էին սիրուն բեմականացում անել, բայց էտքան էլ լավ չեր ստացվել: Հա, իրան կմտցնեի լավագույն տասնյակի մեջ, բայց ոչ 1-ին տեղը:
3. Միանշանակ ԼԱՎԱԳՈՒՅՆ ձայնը, երգը, բեմականացումը Ադրբեջանինն էին: Կլասիկ ռոք առանց որևէ մուսուլմանական ձևերի: Հիանալի երգեցին ու 1-ին տեղի միակ արժանիներն էին:
4. Ֆինները շատ դուրս եկան: 2-4 տեղերից մեկում հաստատ կարող էին լինել:
5. Լավ ձայն ունեին Լեհաստանի ու Ռումինիայի ներկայացոիցիչները:
6. Թուրքիան լավ երգեց: Եթե ես իրենց ազգության պատճառով իրենց չատեի ու իրենց լեզվից սիրտս չխառներ, էդ երգը իմ ֆավորիտների մեջ կլիներ:

Այսքանը իմ սուբյեկտիվ կարծիքն էր:
1. Չնայած ես էդքան էլ չեմ սիրում Սիրուշոյի երգը, բայց երգի մեջ ոչ մի թուրքական մուղամի էլեմենտ չգտա.... Իրոք որ շատ տարօրինակ սուբյեկտիվ կարծիք ունես:
2. Բիլանի երգը վաղը չէ մյուս օրը լրիվ կմոռացվի.... Տարօրինակ է, որ ՍՕԱԴ-ի ֆանատ լինելով հանդերձ կարող ես Բիլանի մակարդակի արտիստի երկրպագել
3. Եթե Ադրբեջանի երգը կլասիկ ռոք էր, ուրեմն ես ռոքից ոչ մի բան չեմ հասկանում: Բեմականացումը էժանագին ծեծված թեմայով էր, ֆալցետները ականջ էին ծակում, իսկ մուղամը և դրան հաջորդող հիստերիկ ծիծաղը պարզապես զզվելի էր.....
6. Հույս ունեմ, որ մի օր կգա, երբ արվեստը գնահատելիս հայերը կկարողանան մի կողմ դնել ատելությունը