User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տեղը կգրավի Սիրուշոն

Քվեարկողներ
134. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1-5

    63 47.01%
  • 5-10

    39 29.10%
  • 10-15

    14 10.45%
  • 15-20

    5 3.73%
  • 20-25

    13 9.70%
Ցույց են տրվում 526 համարից մինչև 540 համարի արդյունքները՝ ընդհանուր 641 հատից

Թեմա: Եվրատեսիլ 2008

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #19
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2008
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Յուրովիժըն 2008

    Յուրովիժըն 2008

    Նախ ասեմ, որ շատ համամիտ չեմ «Եվրատեսիլ» տերմինի հետ. դրա համար էլ գործածել եմ՝ Յուրովիժըն: Ավելի շուտ, համամիտ չեմ՝ միջազգային գործածություն ձեռք բերած բառերը կամ բարդ կապակցությունները, անպատճառ հայերենի վերածելու ճիգի, թե...մոլուցքի հետ: Նախասիրության հարց է, եթե հակառակն եք պնդում պատրաստ եմ գնալ երկխոսության:
    Հիմա հանգիստ սրտով անցնեմ բուն նյութին:
    Յուրովիժն կոչված, այսպես ասած՝ երգի մրցույթի վարկանիշային փուլում, ներկայիս կիրառվող մեթոդը, ըստ ամենայնի, ոչ միայն ամենահիմարն է երաժշտական արվեստի պատմության մեջ, այլև լիովին հակասում է մրցակցության առողջ ոգուն ու տրամաբանությանը: Քանզի, բոլորս էլ գիտենք, գերակշռողը ավելի շատ ցեղային ու ազգային կրքերը կամ բարիդրացիական հարաբերություններն են, քան ինքը ելույթը կամ դրա որակը: Մրցույթից հաճախ դուրս են մնում, կամ մնալու դեպքում՝ ցածր հորիզոնականներ զբաղեցնում Լավերը, իսկ Վատերը նվաճում են բարձրունքներ:
    Թե ի՞նչ է կատարվում կուլիսների ետևում, դա էլ մի հարց է, որի պատասխանը պիտի որոնել ստացված արդյունքների լույսի տակ: Կան նաև՝արդյունքի վրա ճակատագրական ներգործություն ունեցող բազմաթիվ այլ գործոններ, սկսած՝ քաղաքական ընտրապայքար հիշեցնող նախնական հարցազրույցներից ու այցելություններից, վերջացած՝ ելույթի ընթացքին միլիոնավոր հեռուստադիտողներին հրամցվող կադրերով, որոնց մեջ «փայլում են» ոմանք ու «մոռացվում» ուրիշները: Նշենք նաև, որ ընդհանրապես արդիական տեխնոլոգիաների և ի մասնավորի հեռուստատեսային տեսախցիկների շնորհիվ հնարավոր է արվեստի մի թույլ գործ մատուցել որպես գլուխգործոց և ընդհակառակը՝ մի գլուխգործոց վերածել ոչնչության:
    Գալով ելույթներին, ավելորդ է նշել, որ բացի մի քանիսից, դժվար է ԵՐԳ անունը տալ դրանցից մեծ մասին: Ճիշտ է, «շոուի» առկայությունը արդիական երգարվեստում դարձել է սովորական երևույթ, կասեի անհրաժեշտություն, սակայն դա հետզհետե վերածվում է կրքեր բորբոքող, թիթիզ ու անարվեստ մի երևույթի, որը առատորեն կարելի է տեսնել կաբարեներում կամ հաճույքի գիշերային նկուղներում: Հետևանքը լինում է այն, որ մեր օրերում նույնիսկ առաջին հորիզոնական զբաղեցրած երգը ունենալով կարճատև կյանք՝ գրողի ծոցն է գնում. և դա այն դեպքում, երբ տարիներ առաջ Յուրըվիժընում ներկայացված երգերից շատերը դեռևս չեն մոռացվել:
    Թողնելով դա երաժշտագետների խղճին, չեմ ուզում վերլուծել Յուրըվիժն 2008-ի կատարումները, սակայն հանդգնում եմ ասել, որ եղածների մեջ՝ Սիրուշոյի երգը լավագույնն էր իր վոկալով, մեղեդայնությամբ, հագուստներով ու փայլուն կատարմամբ: Վատագույնը, կամ վատագույններից մեկն էր Ադրբեջանի ելույթը, որը գոյատևեց առաջին եզրափակիչում ու նույնիսկ «պատվավոր» հորիզոնական ապահովեց եզրափակիչում շնորհիվ իր մեծ բարեկամ Թուրքիայի, ազերիական սփյուռքի ու Եվրոպայի տարածքում վխտացող թուրք մոլեռանդ ազգաբնակչության կողմից տրված նիշերի:
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 25.05.2008, 16:21:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Եվրատեսիլ 2011
    Հեղինակ՝ Hayazn, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 692
    Վերջինը: 17.09.2011, 02:25
  2. Եվրատեսիլ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 401
    Վերջինը: 15.12.2010, 10:32
  3. Եվրատեսիլ 2010
    Հեղինակ՝ I love love, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 15.02.2010, 00:04
  4. Մանկական Եվրատեսիլ 2008
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 102
    Վերջինը: 30.11.2008, 08:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •