Սիրուշոն հորողբորս աղջիկը չի, ես իրեն փող պարտք չեմ, ազատ ժամանակ էլ Բիթլզ եմ լսում: Հայրենիքս քայքայված ա էն աստիճանի, որ իմ սուտուփուտ հայրենասիրության կարիքը չունի, անգամ ձևական, տոնական հայրենասիրության… ասեմ, սակայն, որ Սիրուշոյի միայն Շերամ սիդին բավական ա, որ իրեն որևէ մեկը չանվանի աղբ, տարբերի թանկարժեք քարերից ու էս թեմայում հերթական հարձակումը սկսելուց առաջ մի պահ մտածի՝ իսկ եթե ես լինեի Սիրուշոյի փոխարե՞ն... հա ինչ անենք, որ իմ ոտքերն էդքան իրուն չեն, սեքսի շարժումներն էլ ծիծաղելի են ստացվում: Զոռ տանք մեր եղած երևակայությանն ու սլանանք եվրատեսիլ: Բարձրացար բեմ, արեցիր ինչ կարող էիր, լավ, վատ, դա այլ հարց է, բայց ի վերջո բարձրացար բեմ ու երգեցիր: Հոգնեցիր: Զգացիր, որ էնքան էլ լավ չստացվեց, որ գուցե կարող էիր անել ավելին: Տրտմեցիր: Գիշերը հյուրանոցային շքեղ համարում քնել չկարողացար: Անցան օրեր: Հետ եկար Երևան ու մտար քո հարազատ Դար ակումբը: Բացեցիր Եվրատեսիլ թեման...
Ես ինձ շատ վատ կզգայի, եթե հանկարծ պարզվեր, որ Սիրուշոն մեր ֆորումից է... Մենք էստեղ քննարկում ենք Սիրուշո անձին.. դա լավ չէ: Եթե էդքան վառված եք Եվրատեսիլի ապագայով, զանգեք, քվեարկեք նրա օգտին, ով ըստ ձեզ պիտի հաղթի ու դադարեք բամբասանքի վերածել ամեն բան:
Էջանիշներ