Անձամբ ես Սիրոշոյի մասին ահա թե ինչ եմ մտածում.
Նա տիրապետում է բեմի վրա իրեն պահելու բոլոր կանոններին: Սակայն նա չունի այն ձայնը, որ կարողանա բարձունքներ գրավել: Լրիվ հակառակ պատկեր է ինձ համար Էմմին, որն իր "վուլգար" բեմային պահվածքով հանդերձ ունի հնչեղ ու գեղեցիկ ձայն:
Իսկ Եվրատեսիլը, ինչպես նշվեց, զուտ քաղաքական բեմականացում է, որտեղ միավորները ստանում են "բարեկամ" երկրներ ունեցող ներկայացուցիչները:
Կարապետիչին թող ուղարկեն Ծաղիկներ երգով![]()
Եթե օբյեկտիվ նայենք, Սիրուշոն հաստատ Հայկոյից ու Անդրեից լավ կերգի, ավելի լավ կնայվի բեմի վրա, հնարավոր է, որ ավելի սիմպատիա առաջացնի իր նկատմամբ։ Էստեղ ուղղակի տհաճը էն ա, որ դեռ մի տարի առաջ բոլորը իմանում են, որ դա պետք ա լինի Սիրուշոն, ոնց որ անցյալ տարվա մրցույթը, երբ բոլորը գիտեին որ Հայկոն ա լինելու, բայց շոու էին սարքել, իբր մրցույթ, ու չես հասկանում ում են ուզում խաբել, ում են էշի տեղ դնում (շատ կուլտուրական մարդիկ էս դեպքերում ասում են "կներեք արտահայտությանս")
When life gives you lemons, make lemonade
Չգիտե՞ս, որ Հայաստանում ամեն տեղ է այդպես:Էստեղ ուղղակի տհաճը էն ա, որ դեռ մի տարի առաջ բոլորը իմանում են, որ դա պետք ա լինի Սիրուշոն, ոնց որ անցյալ տարվա մրցույթը, երբ բոլորը գիտեին որ Հայկոն ա լինելու, բայց շոու էին սարքել, իբր մրցույթ, ու չես հասկանում ում են ուզում խաբել, ում են էշի տեղ դնում
Ախր ես չեմ հասկանում. Հ1-ի համար պա՞րզ չէ, որ Սփյուռքն ինքն իրենով 8-րդ տեղն ապահովում է: Որ մի քիչ կարգին երգ ուղարկեն, եվրոպացիներին դուր գա, առաջին տեղ էլ կգրավեն:
Էստեղ հարցը Սիրուշոյի գնալ-չգնալը չէ: Ում էլ վերցնես, եթե մի քիչ երգել գիտի, կարող ես մի երգով վարժեցնել, որ ելույթ ունենա: Սիրուշիկը գոնե երգել գիտի, Հայկոն էդ էլ չգիտեր: Բայց հարցը երգի ընտրության մեջ է. մի՞թե էլի էդպիսի լալկան երգ են ընտրելու, ողբերգական ներկայացում բեմադրելու, որն ավելի շատ ծիծաղ է շարժում:
Իրենց «թայֆից» են ընտրում մասնակցին, հասկացանք: Գոնե թող բարի լինեն երգի հեղինակին ու բեմադրիչին ուրիշ տեղից բերեն:
Danzing Live-ի ռեմիքս թող երգի, տենց եթե առաջին չէ, ապա երկրորդ տեղը ունենք
Երեկ էտ կարգի մի հատ մինուս եմ գրել, կնվիրեմ, եթե ուզեն![]()
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Սիրուշոն որ օրվա երգչուհին եղավ ? Վարդուհի ջան,Անդրեն ու Հայկոն մի բարի պտուղ չեն, բայց սիրուշոն վազի էլ չի հասնի նրանց ,մի խոսքով ֆիասկո է սպասում,ետ լաչառը երգել չգիտի
Ես հույս ունեի թե Էմմին կգնամանվանդ Սուպեր Սաքոի հետ
կամ սպիտակցի Հայկո-սուպեր Սաքոն դուտը լիներ <Քեզ համար>> երգով![]()
Հարգելի ակումբցիներ ,ծանոթացեք խնդրեմ ակումբի թիվ 1 անդամի բառապաշարի փայլին՝ «թայֆա»,«երգչիստուհի»……
Չհաշված բացառիկ գրառումների, մնացածի արտահայտած կարծիքների տպավորությունն այն է, իբր պառավ տատիկների ակումբ լինի, որոնք սիրում են միայն բամբասելՈւղղակի ամոթ ա էլի
։
Հիշեք այս տողը, Սիրուշոն ա հաղթելու, ու հենց էլ ձեր բոլորի թվարկած լավ ու վատ կողմերով հանդերձ։![]()
Անցյալ անգամ էլ Հայկոն էր տենց հաղթելու
Նախանցյալ անգամ՝ Անդրեն
Գոնե տտենց բաներ մի ասեք, որ հետո հայերի սիրած բարոյական հաղթանակի մասին չխոսեք:
Սիրուշոն բոլոր դեպքերում չի հաղթի:
Կհաղթի սփյուռքը, հետևաբար՝ դատարկված Հայաստանը![]()
Հ. Գ. հատուկ նրանց համար, ովքեր չհասկացան, թե ինչ է նշանակում դատարկված Հայաստան. Հ1-ի ներկայացուցիչը ինչքան բարձր տեղ է գրավում, այնքան ակտիվ ու մեծ է սփյուռքը: Ինչքան մեծ է սփյուռքը, այնքան քիչ է Հայաստանում գտնվողների թիվը: Իսկ հաղթանակի համար, կարծում եմ, այնքան մեծ սփյուռք է պետք, որ Հայաստանը դատարկվի
Ավելացվել է 58 վայրկյան անց
Կներես էլիԻնչի Սերբիան տենց ուժեղ սփյուռք ունի՞ որ հաղթեց, կամ Ֆինլանդիան…… Ու կարծում եմ «Դատարկված Հայաստան» արտահայտությոան կիրառումն այստեղ ամենեվին էլ արդարացված չ
Ֆինլանդիայի կատարումը չեմ հիշում, բայց Սերբիան Հայաստանի հետ համեմատելու չէ. հաղթելու արժանի երգ էր:
Ավելացվել է 2 րոպե անց
Ու իմ ասածն էլ հենց էդ է: Հայաստանը՝ սփյուռքով, մյուս երկրները՝ որակյալ կատարումներով, մի քիչ էլ հարևանների հետ մտերմության շնորհիվ են հաղթում:
Ժամանակը կապացուցի դեռ առաջարկածդ թեորեմը, թե Հայաստանը սպյուռքով, մնացածը՝ երգով թե այլ կերպ։
Մեկ էլ Ֆինլանդիայի երգն էր «որակյալ»,որ հաղթեց……
Իսկական հայկական բնավորություն. մենակ մերն է լավը: Թե հաղթում ենք, դեմք ենք, թե պարտվում ենք, սարքած էր:Մեկ էլ Ֆինլանդիայի երգն էր «որակյալ»
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ