Որոշեցինք մի հետաքրքիր խաղի թեմա բացել: Ուրեմն էսպես, խաղի կանոններն են:
Ներկայացվում է ակումբցիներից մեկի գրած դիպվածը, որի մեջ չեն պարունակում անձնական տվյալներ, կամ թե որ սեռին է պատկանում և այլն...: Խաղի մասնակիցները պետք է գուշակեն Դիմակի տակ թաքնված մարդուն՝ ըստ նրա գրած դիպվածի: Այսինքն, նախ պետք է մասնակիցները հայտնեն իրենց կարծիքը: Օրինակ թե ինչպիսի՞ անձնավորություն կարող է լինել դիմակի տակ թաքնված մարդը, ի՞նչ հատկանիշներ ունի, ի՞նչ սեռի է պատկանում.... , ի՞նչ ներաշխարհ ունի, բարի՞ է թե ոչ և այլ և այլն... (այս ամենը ըստ նրա գրածի)
Որոշ գրառումներ անց, թաքնված ակումբցին կմտնի հատուկ այս խաղի համար գրանցած «Դիմակ» մականունով և կսկսի պատասխանել մասնակիցների հարցերին՝ ուղղված իրեն: Մասնակիցների հարցերը պետք է լինել ոչ այնպիսին, որ Դիմակը, պատասխանելով միանգամից կբացի իր դեմքը և հայտնի կդառնա... այսինքն ուղիղ հարցեր չպետք է լինել... օրինակ՝ Դու Surpr!Se-ն էս ? , կամ օրինակ ես քո հետ մոտի՞կ եմ, թե չէ և այլն... մի խոսքով հասկացաք: Ասեմ, որ թաքնված ակումբցու դիպվածը ամբողջությամբ սրբագրված է մասնագետի կողմից, այսինքն գրելաոճից չեք կարող ճանաչել:
Կարող եք անել մեկնաբանություններ, հայտնել կարծիքներ և այլն:
Էջանիշներ