Առաջարկում եմ նոր խաղ-մրցույթ Ակումբի շրջանակներում: Մասնակցել կարող են բոլորը:
Մրցույթի իմաստը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր ստեղծագործությունները (սահմանափակումներ չկան), իսկ ֆորումի բոլոր անդամները ընտրում են լավագույնին:
Մրցույթի կանոնները.
1. Մասնակիցները կարող են ներկայացնել ցանկացած աշխատանք – բանաստեղծություն, պատմվածք, հումորային պատմություններ (ցանկալի է հայերեն), լուսանկարներ, նկարներ, համակարգչային գրաֆիկա, երգ (MP3 տարբերակով), պար (վիդեո տարբերակով), կարևորն այն է, որ այն լինի ունիկալ և ցույց տա ձեր անհատականությունը և ստեղծագործական ջիղը:
2. Մասնակիցները պատահական սկզբունքով կբաժանվեն զույգերի (կենտ թվով մասնակիցների դեպքում, կլինի նաև մեկ եռյակ):
3. Մասնակիցները կտրվի 5 օր մրցույթային աշխատանքը ներկայացնելու համար:
4. Ոչ հարգելի պատճառներով աշխատանքը ժամանակին չներկայացնելու դեպքում, մասնակիցը դուրս կմնա հետագա պայքարից:
5. Հարգելի պատճառներով աշխատանքը ժամանակին չներկայացնելու դեպքում կազմակերպիչները կորոշեն, կշարունակի արդյոք մասնակիցը մրցույթում, թե դուրս կմնա հետագա պայքարից:
6. Աշխատանքը ներկայացնելուց հետո այն կդրվի քվեարկության: Քվեարկությունը կտևի 3 օր: Քվեարկությունը կլինի բաց` հարցման տեսքով: Քվեարկել կարող են Ակումբի բոլոր անդամները: Մասնակիցները իրավունք չունեն քվեարկել իրենց կամ իրենց զույգի մրցակցի օգտին (այս ձայները պարզապես հաշվի չեն առնվի), սակայն իրավունք ունեն քվեարկել մյուս զույգերի մասնակիցների օգտին
7. Յուրաքանչյուր զույգում ամենաքիչ քվե ստացած մասնակիցները դուրս կմնան հետագա պայքարից, իսկ զույգերի հաղթողներից կկազմվեն նոր զույգեր պատահականության սկզբունքով: (Եռյակի դեպքում հաջորդ փուլ դուրս կգան ամենաշատ ձայն հավաքած երկու մասնակիցները)
8. Վերջում կլինի միայն մեկ հաղթող!
9. Բոլոր ակումբցիներին խնդրում եմ լինել հնարավորինս չափ օբյեկտիվ և քվեարկել ոչ թե ընկեր բարեկամ սկզբունքով, այլ տաղանդի առկայության սկզբունքով
Սկսվում է մրցույթի մասնակիցների հերթագրումը: Հերթագրումը կավարտվի մարտի 25-ին:
Եթե ունեք առաջարկներ, դիտողություններ և նկատողություններ, խնդրում եմ դրանք անպայման ներկայացնել այս թեմայում: Բոլոր առաջարկությունները կքննարկվեն կազմակերպիչների կողմից:
Հ.Գ. Խաղը կվարեն Galatea-ն և Werewulf-ը
Էջանիշներ