User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը

    Առաջարկում եմ նոր խաղ-մրցույթ Ակումբի շրջանակներում: Մասնակցել կարող են բոլորը:

    Մրցույթի իմաստը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է իր ստեղծագործությունները (սահմանափակումներ չկան), իսկ ֆորումի բոլոր անդամները ընտրում են լավագույնին:

    Մրցույթի կանոնները.
    1. Մասնակիցները կարող են ներկայացնել ցանկացած աշխատանք – բանաստեղծություն, պատմվածք, հումորային պատմություններ (ցանկալի է հայերեն), լուսանկարներ, նկարներ, համակարգչային գրաֆիկա, երգ (MP3 տարբերակով), պար (վիդեո տարբերակով), կարևորն այն է, որ այն լինի ունիկալ և ցույց տա ձեր անհատականությունը և ստեղծագործական ջիղը:
    2. Մասնակիցները պատահական սկզբունքով կբաժանվեն զույգերի (կենտ թվով մասնակիցների դեպքում, կլինի նաև մեկ եռյակ):
    3. Մասնակիցները կտրվի 5 օր մրցույթային աշխատանքը ներկայացնելու համար:
    4. Ոչ հարգելի պատճառներով աշխատանքը ժամանակին չներկայացնելու դեպքում, մասնակիցը դուրս կմնա հետագա պայքարից:
    5. Հարգելի պատճառներով աշխատանքը ժամանակին չներկայացնելու դեպքում կազմակերպիչները կորոշեն, կշարունակի արդյոք մասնակիցը մրցույթում, թե դուրս կմնա հետագա պայքարից:
    6. Աշխատանքը ներկայացնելուց հետո այն կդրվի քվեարկության: Քվեարկությունը կտևի 3 օր: Քվեարկությունը կլինի բաց` հարցման տեսքով: Քվեարկել կարող են Ակումբի բոլոր անդամները: Մասնակիցները իրավունք չունեն քվեարկել իրենց կամ իրենց զույգի մրցակցի օգտին (այս ձայները պարզապես հաշվի չեն առնվի), սակայն իրավունք ունեն քվեարկել մյուս զույգերի մասնակիցների օգտին
    7. Յուրաքանչյուր զույգում ամենաքիչ քվե ստացած մասնակիցները դուրս կմնան հետագա պայքարից, իսկ զույգերի հաղթողներից կկազմվեն նոր զույգեր պատահականության սկզբունքով: (Եռյակի դեպքում հաջորդ փուլ դուրս կգան ամենաշատ ձայն հավաքած երկու մասնակիցները)
    8. Վերջում կլինի միայն մեկ հաղթող!
    9. Բոլոր ակումբցիներին խնդրում եմ լինել հնարավորինս չափ օբյեկտիվ և քվեարկել ոչ թե ընկեր բարեկամ սկզբունքով, այլ տաղանդի առկայության սկզբունքով


    Սկսվում է մրցույթի մասնակիցների հերթագրումը: Հերթագրումը կավարտվի մարտի 25-ին:

    Եթե ունեք առաջարկներ, դիտողություններ և նկատողություններ, խնդրում եմ դրանք անպայման ներկայացնել այս թեմայում: Բոլոր առաջարկությունները կքննարկվեն կազմակերպիչների կողմից:

    Հ.Գ. Խաղը կվարեն Galatea-ն և Werewulf-ը
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 07.03.2008, 15:29:
    I may be paranoid but no android!

  2. #2
    Մշտական անդամ Safaryan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.11.2007
    Գրառումներ
    406
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը

    Հետաքրքրությամբ կհետևեմ, բայց ինձնից մասնակից դուրս չի գա:
    Հաջողություն պայքարում:
    Ամեն ինչ փոխվում է...

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,241
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը

    Ես չեմ մասնակցելու

  4. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ մասնակցելու
    Ափսոս
    I may be paranoid but no android!

  5. #5
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,873
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը

    Միտքը լավն է: Իրականացնելու համար հաջողություններ եմ ցանկանում: Բայց ես դժվար մասնակցեմ... որովհետև ,, չգիտեմ ինչ ներկայացնեմ.... համել բանաստեղծություններ չեմ գրում

  6. #6
    Մշտական անդամ Hripsimee-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    477
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը

    Իսկ ասենք բանաստեղծությունները կամ պատմվածքները մրցելու են նկարների,պարերի հետ?
    Մի քիչ անիմաստ չի?

  7. #7
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը

    Ապրեք, շատ լավ գաղափար է! Իհարկե դժվար կլինի երգը (կատարումը, չէ՞) համեմատել բանաստեղծության հետ, բայց երևի մի բան դուրս կգա... մի քիչ "Минута славы" հաղորդումը հիշեցրեց
    Ես էլ մեծ հետաքրքրությամբ կհետևեմ: ուղղակի խորհուրդ կտամ հետագա թյուրիմացություններից խուսափելու համար նշել, թե ինչն է համարվում հարգելի պատճառ, ինչը` անհարգելի

    Հաջողություն մասնակիցներին!
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  8. #8
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը

    Մասնակիցներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ…

  9. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը

    ես կմասնակցեմ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. #10
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը

    Նոր ուրիշ բան էի գրել, ջնջեցի…
    Ասեմ. առաջարկում եմ, որ մասնակիցները գաղտնի գրանցվեն կամ խաղը վարողներին ուղարկեն իրենց անունները…
    գաղափարը լավն է…
    Վերջին խմբագրող՝ Ծով: 07.03.2008, 22:54:

  11. #11
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Մրցույթների չեմ մասնակցում…/Մեր մեջ ասած չեմ էլ սիրում/
    Մի երկու անգամ փորձեցի, բայց մե՛կ ուշացա. մե՛կ չկայացավ…
    Մի խոսքով ոտքս խերով չի լինի
    Ի-ի-ի~ կրկին փորձիր .. չէ լուրջ
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  12. #12
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը

    Չբռնեմ ինձ բանաստեղծի տեղ դնեմ,կյանքիս մեջ 3-րդ դասարանից էս կողմ էտ գործով զբաղված չկամ,կարողա չբացահայտված տաղանդ եմ
    Լավ,կմտածենք…

  13. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,354
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը

    Մեջբերում Hripsimee-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ասենք բանաստեղծությունները կամ պատմվածքները մրցելու են նկարների,պարերի հետ?
    Մի քիչ անիմաստ չի?
    Հռիփսիմեն ճիշտ է նկատել. չե՞ք կարծում, որ մի քիչ անհեթեթ կլինի, եթե, օրինակ, նկարները մրցեն բանաստեղծությունների հետ և այլն... Կարծում եմ՝ հարկավոր է հստակեցնել մրցույթի բնագավառը, և յուրաքանչյուր բնագավառի համար առանձին մրցույթ անցկացնել։

    Ի դեպ, միանգամից ասեմ, որ ես էլ չեմ մասնակցելու (ես էլ, մեր մեջ ասած, մրցույթների մասնակցել չեմ սիրում ), բայց այ գնահատմանը մեծ հաճույքով կմնասնակցեմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #14
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի-ի-ի~ կրկին փորձիր .. չէ լուրջ
    Ես գրածս ջնջում եմ, որ առաջարկություն անեմ, իսկ դու՞…
    Չէ…իմաստ չունի…ասենք կարող ա փորձեմ…մեկ էլ ակումբը ջարդվի

  15. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,354
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր ուրիշ բան էի գրել, ջնջեցի…
    Ասեմ. առաջարկում եմ, որ մասնակիցները գաղտնի գրանցվեն կամ խաղը վարողներին ուղարկեն իրենց անունները…
    գաղափարը լավն է…
    Շատ տեղին առաջարկ է, հակառակ դեպքում սուբյեկտիվության գործոնը կխանգարի հաստատ։ Թող գնահատողներից ոչ մեկն էլ չիմանա, թե ում ստեղծագործությունն է գնահատում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ակումբի Տաղանդը 2-Ստեղծագործողների Մրցույթ
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.11.2009, 16:38
  2. Ակումբի Տաղանդը II
    Հեղինակ՝ Երկնային, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 26
    Վերջինը: 07.11.2008, 22:27
  3. Առաջին «Ակումբի Տաղանդը»
    Հեղինակ՝ Adam, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 18.07.2008, 15:46
  4. Նոր խաղ մրցույթ – Ակումբի տաղանդը: Սկսում ենք!
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 117
    Վերջինը: 18.07.2008, 13:56
  5. Ակումբի Տաղանդը: Քվեարկություն - Ա Խումբ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Փուլային մրցույթներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 21.04.2008, 09:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •