«Կարմրիկը»…3 մասից։
Նա քայլել չի սիրում…
Այդ օրը սիրտս այնպես էր տրորվում ասես,ինչ-որ մեկը պիտի փորձի որսալ նրա արցունքները։Բայց ես ինձ սարսափելի մեղավոր զգացի երբ մարգարտացող արցունքներն իրար հերթ չէին տալիս ոչ թե իմ,այլ փոքրիկի աչքերից թափվելիս...
Ես անընդհատ շշնջացի.«Ների՜ր»,նա ինձ չուզեց լսել ու փախավ իմ տնից,որը ոտքեր չուներ,որ գոնե հասներ նրա ետևից...
............................
Մայրիկիս մանկության ընկերուհին իր փոքրիկ աղջկա հետ հյուր եկավ մեզ։Երբեմնի մտերիմ ընկերուհիներն իրար շատ վաղուց չէին հանդիպել,քանի որ մեր հյուրն իր ընտանիքով ապրում էր Փարիզում։Շատ հուզիչ էր այդ պահը,իմաչքերը նույնիսկ լցվեցին,բայց այդ կարոտավառ տեսարանը երկար չտևեց.ժամանակն էր ինձ ուսումնասիրելու,իսկ փոքրիկն արդեն առաստաղն էր զննում,ինչպես բոլոր երեխաներն են վարվում,երբ լինում են մի տեղ,որտեղ մինչ այդ երբեք չեն եղել։
Համոզված եմ,որ մայրիկի ընկերուհին՝Մարին,արդեն զգուշացված էր իմ վիճակին,բայց նրա աչքերում մի անտանելի խղճահարություն տեսա,զարմանքի ու վախի մի խառնուրդ,մինչև անգամ նրա ժպիտին պատասխան ժպիտ տալ չկարողացա,քանի որ ատում եմ,երբ ինձ խղճում են,որովհետև խղճում են այն մարդկանց.ովքեր արժանիքներ չունեն։
—Իմ աղջիկն է՝իմ հոգին ու արյունը,նրա մասին քեզ արդեն պատմել եմ,—մայրիկի ձայնն այնպես էր դողում ասես ձայնալարերը թելերից են կախված։
—Ուրեմն դու՞ ես Ժյուլին,շատ հաճելի է,սա էլ իմ աղջիկն է՝Մեգը,նա դեռ դպրոց չի գնում,բայց արդեն ինքնուրույն հեքիաթներ է կարդում,շատ լավ երգում է և հրաշալի պարում։մենք պաշտում ենք նրան։
Նա շատ արագ խոսեց,ասես վախենում էր,որ չի հասցնի լրացնել Մեգի ռեզյումեն։
Առաստաղից հետո,Փոքրիկը զննեց հատակը և հետո միայն ինձ՝«ոտքից» գլուխ։
—Իմ անունը Ջուլիետա է,և ոչ թե Ժյուլի,բայց դիմեք այդպես,եթե Ձեզ հաճելի է,-ինձ նույնիսկ այդ ձևն ավելի նուրբ թվաց։
—Ինչու՞ ես ծածկել ոտքերդ և ինչի՞ համար է այդ մեքենան,—հարցրեց Մեգը, ու ես շատ զարմացա,որ Եվրոպայից եկած փոքրիկն այդպիսի հարցեր է տալիս։Թեպետ հասկացա,որ գուցե իր հարմարավետ բնակարանից բացի,նա մեկ էլ շատ տարբեր մանկական սրճարաններում ու խաղահրապարակներում էր եղել, և դա շատ ավելի լավ է քան ժամանակից շուտ իմանալը,որ դա ոչ թե յուրատեսակ մեքենա էր,այլ սայլակ, այն մարդկանց համար,ովքեր քայլել չեն կարող. հատկապես իմ դեպքում ,երբ օթոցի մի մեծ հատված ոչինչ էլ չէր ծածկում։
Ես չգիտեի ինչ ասել,բայց շուտով կարիք էլ չեղավ.Մեգի մայրն իմ փոխարեն տվեց հարցերի պատասխանները՝մի քանի վայրկյանում հյուսելով ստերի մի շղթա ։ Գուցե ճիշտն էլ դա էլ...
—Նրա ոտքերը ծածկված են,որովհետև նա մրսում է,իսկ այս մեքենան այն մարդկանց համար է,ովքեր քայլել չեն սիրում։
Կյանքումս ավելի հիմար բան լսած չկայի...ախր սուտն էլ գոնե մի քիչ պիտի տրամաբանված լինի։
—Ես կարո՞ղ եմ ունենալ այդ մեքենայից,—շարունակեց Փոքրիկ աղջիկը։
—Վա՜յ,—սարսափազդու բացականչեց նրա մայրը՝երեք անգամ փայտյա դռանը Խփելով,—Աստվասծ չանի,Աստված չանի,—առաջինին հակասող խոսքերն ասելով,—դու երբեք այդ մեքենայից չես ունենա։
—Բայց ինչու՞
—Դու ինքդ մի օր կիմանաս,երբ մեծանաս,լա՞վ։
Վերջապես խոսեց մայրս ,ու հարցաշարը փակվեց։
Ես զգացի,թե որքան լարված ու նեարդայնացած էր նա։
—Համեցեք,նստեք սեղանի մոտ,իսկ ես սուրճ կպատրաստեմ,Ջուլետ, տես Մեգն ինչ է ուզում։
Մայրիկը շտապեց խոհանեց արցունքներին ազատություն տալու։Նա նույնիսկ չպարզեց ՝Մարին Շուրճ խմում է,թե ոչ, ահա թ ե ինչու վերջինս բացականչեց.
—Ինձ թեյ,խնդրեմ։
—Ես ուզում եմ խաղալ քեզ հետ,—ասաց Մեգը ՝լայն ժպտալով
—Կխաղանք,երբ ուտես քո Ժպիտի նման քաղցր այս թխվածքը։
Եւ ես մի մեծ կտոր դրեցի նրա ափսեի մեջ։
Մի քանի րոպե անց հայտնվեց մայրիկը ՝սկուտեղը ձեռքին։Նրա աչքերը դեռ թաց էին,բայց արդեն հանդարտվել եր,և համոզված եմ,որ դա միայն ես զգացի։
Երբ Մեգը կերավ իր թխվածքը,խմեց հյութն ու հյուրասիրվեց մանր-մունր այլ անուշեղենով,նորից խնդրեց ինձ իր հետ խաղալ և ես տարա նրան իմ ննջասենյակ։
—Սենյակից սենյակ էլ քայլել չես կարող,—բարկացավ նա,ու ես մտածեցի,որ ոչինչ էլ չէր պատահի,եթե ճիշտն իմանար,թեպետ ինձ իրավունք չվերապահեցի նրան ամեն ինչ բացատրելու։
Իմ սենյակում շատ նկարներ կային կախված,բայց նա ուշադրություն չդարձրեց ու միանգամից հարցրեց տիկնիկներ ունեմ արդյոք։
—Չունեմ
—Այդ դեպքում իզուր չբերեցի նելլիին,—իմ ականջին շողաց ամենացածր ու ամենաքնքուշ հևոցը.ես առաջին անգամ զղջացի,որ կոտրել էի բոլոր այն տիկնիկները,որոնք ինձ մայրիկն էր նվիրել Կարմրիկից հետո։
—Ո՞վ է Նելլին
—Իմ ամենասիրած տիկնիկը
—Իսկ ինչու է ամենասիրածը
—Որովհետև ամենանորն է,ու որովհետև ինձ այն նվիրել է նելլի Մորաքույրը։Այն շատ սիրուն է և նման չէ բոլոր տիկնիկներին։Ձեռքերն ու ոտքերը փայտից են,մարմնի մյուս հատվածը շատ փափուկ։Երկու հյուսիկներ ունի ու կապույտ աչքեր,փոքրիկ քիթ ինչպես ես և պեպենոտ է ճիշտ Նելլի մորաքրոջ նման։Նա ունի կարմիր ժապավեն,կարմիր զգեստ ու կարմիր կոշիկներ։Նա քեզ նման չե,նա սիրում է քայլել,բայց միայն այն ժամանակ,երբ ես թույլ եմ տալիս ու քայլելիս ել անդադար ասում է «պապա,պապա»,չգիտեմ ինչու մամա չի ասում։
Ինձ ծանոթ թվաց այդ տիկնիկը,ու երբեք մոռացության չմատնված հիշողությունից սիրտս կծկվեց։
Հանկարծ Մեգը նկատեց մեկ այլ դուռ,որ բացվում էր իմ սենյակից և վազեց ներս,ես չհասցրի նրան ետ պահել,որովհետև նելլիի մասին լսելուց հետո վատ զգացողություն ունեի,նա չպետք է այդ սենյակ մտներ…
Դա մի փոքրիկ սենյակ էր,որտեղ սովորաբար ես աշխատում էի.այնտեղ իմ բազմաբնույթ նկարներն էին.մի մասը պատին կախված ,մի մասը շորերով ծածկված ու միմյանց վրա շարված։
Ինչ հետաքրքրր է,ասաց նա և քայլեց դեպի այն պատը,որի համար էլ նրան չէի ուզում թողնել այդ սենյակ։
Պատին 4 նկար կար,4ն էլ շատ տարբեր միմյանցից,բայց որոնք նույն հերոսն ունեին։
Առաջինը ես նկարել էի 5 տարեկանում,որը թեպետ այնքան էլ նման չէր ստացվել ու մի իրական խզբզոց էր,բայց մեգին գրավեց ու նա չափազանց երկար ուսումնասիրեց այն։
—Սա իմ տիկնիկն է,—հաստատուն կերպով ասաց նա։
—Ոչ,փոքրիկս,սա իմ տիկնիկն է,որ ես ունեի գրեթե նույն տարիքում,ինչ դու ես։
—Ասուում եմ սա նելլին է
—Ես նրան Կարմրիկ էի կոչում
—Ուրեմն դու՞ էլ ունեիր իմ տիկնիկից
—Երևվի թե հենց այդպես է որ կա
—Կարմրիկն ի՞նչ անուն է
—Ես եմ հորինել,այն պատճառով որ նա կարմիր էր հագնված և որ այդ գույնը շատ եմ սիրում։
—Իսկ ես իմ մորաքրոջն եմ շատ սիրում։
Ժամանկն էր շեղել նրան մյուս 3 նկարներից,բայց ես մտածում էի այս զուգադիպության մասին,քանի որ այն ժամանակ ինձ թվում էր,թե ամբողջ աշխարհում միայն ես ուն եմ այդ տիկնիկից։
Հանկարծ Մեգը բացականչեց...
Այս ի՞նչ ես արել իմ նելլիին,ինչու՞ ես զրկել նրան ոտքերից...և այն ել միանգամից 3 նկարում...
Հաջորդ երեք նկարներեն ավելի վարպետորեն էին արված,բայց տիկնիկն այլևս ոտքեր չուներ։Դրանք իրենց մեջ մի ողջ մանկության պատմություն ունեին։ Այս նկարներում ոչ Կարմրիկն էր, ոչ էլ նելլին,այլ ես էի,որ ճակատագրի բերումով նմանվել էի կարմրիկին։4-րդ նկարն իր սիմվոլներով գրավում էր հատկապես մեծահասկաներին…
—դու չար ես,չար,-շարունակում էր գոռալ նա,անդադար արտասվելով,իմ Նելլին շատ կվշտանար եթե տեսներ իրեն առանց ոտքերի և դա միայն այն բանի համար,որ դու քայլել չես սիրում....
Ես չէի կարողանում խոսել,երդվում եմ ձայնս չէր ելնում…իմ առջև անցյալի մի շղթա էր հյուսվում,ես ամբողջ մարմնով դողում էի…
Նա շրջվեց որ գնա,ես փորձեցի հասնել նրան,բայց անզույշ գտնվեցի ու ընկա սայլակից,Մեգն արդեն դուրս էր եկել իմ ասշխատասենյակից...
Հանկարծ լսեցի Մարիի ռնգային ձայնը։
—Նրան ի՞նչ պատահեց
Մայրիկն ինձ գրկեց որ բարձրացնի...
Փարիզուհին քար կտրած ինձ էր նայում...
—հասեք Փոքրիկի ետևից,նա կարող է փախչել և ամուր բռնեք նրա ձեռքից ու ոչ մի դեպքում բաց չթողնեք…
Այդ գիշեր քնել չկարողացա ու անթիվ արցունքներ թողեցի մայրիկիս գրկում։
Էջանիշներ