User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Կարմրիկը…

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմրիկը…

    2-րդ մաս
    Թե ինչու տիկնիկը ոտքեր չուներ…

    Ես մի տիկնիկ,ունեի,որին երբ լարում էի քայլում էր ու անընդհատ կրկնում «Պապա,պապա...»,չգիտեմ ինչու մամա չէր ասում,այնպես,ինչպես չգիտեմ,թե ինչու հայրիկը գնաց՝թողնելով ինձ ու մայրիկին միայնակ։
    Տիկնիկը հայրիկից մնացած միակ հուշն էր ու ես անբաժան էի նրանից...
    Ես նրան Կարմրիկ անունը տվեցի, որովհետև կարմիր շորեր ուներ հագին,կարմիր ժապավեն մազերին ու կարմիր կոշիկներ։Նա անդադար ժպտում էր ու ես էլ նրա հետ,մինչև այն պահը,երբ հայրիկը գնաց ու մայրիկն էլ ժպտալ չկարողացավ…
    Մանկութունից,որքան էլ զարմանալի թվա,5 տարեկանը բոլորից պարզ եմ հիշում,կամ մի երկու բան,որ ամբողջ կյանքում չմոռացվեցին,քանզի Կարմրիկը միշտ ինձ հետ էր ու ամեն օր պատմում էր նույն տխուր հեքիաթը։
    Նրանից բաժանվել չէի կարող,որովհետև հայրիկից մնացած միակ հուշն էր...
    Եթե հաշվի չառնեմ իմ աչքերը,քիթը,շրթունքներն ու նույնիսկ մազերիս գույնը.ես սարսափելի նման էի հորս,ահա թե ինչումայրիկն իմ մեջ նրան էր տեսնում։
    Իսկ ես հայրիկին էի փնտրում բոլոր հայելիներում...
    Առավոտից մինչ ուշ գիշեր ես խաղում էի այդ տիկնիկով,իսկ մայրիկը սաստիկ բարկանում էր։նա մի անգամ նույնիսկ պահեց այդ տիկնիկը,երբ ես քնած էի,իսկ հաջորդ օրը,երբ նա մի քանի րոպեով տանից դուրս եկավ,ես ամբողջ տունը տակնուվրա արեցի,որպեսզի գտնեմ Կարմրիկին։Վերջապես գտա նրան զգեստապահարանի ետևում աննխնա գցած։Ես շատ դժվարությամբ հանեցի այն ու նույնիսկ վնասեցի ձեռքս պահարանից դուրս ցցված մեխով...Բայց ես ցավ չզգացի,որովհետև գտել էի իմ սիրելի տիկնիկին։
    Մայրիկը եկավ այն պահին ,երբ ես նստել էի ավերակների ճիշտ մեջտեղում ու Կարմրիկի հետ կրկնում էի «Պապա,պապա»։
    Նա ձեռքից գցեց պայուսակը ու գոռաց.այսօրվա պես հիշում եմ բոլոր բառերը
    —ես օրուգիշեր տանջվում եմ քեզ համար,դու նոր չարչարանք ես իմ հոգնած մարմնի համար ավելացնում,դեն գցիր այդ տիկնիկը,դու հայրիկ չունես,լսում ես,նա թողել է քեզ,լքել է,դու երբեք այդ բառեռը չես ասի,որովհետև նա երբեք ետ չի դառնա,լսում ես։
    Ես մայրիկին այդպես բարկացած տես ել էի այն օրը միայն երբ հայրիկը գնաց,բայց այն ժամանակ նա արտասվում էր,իսկ այժմ աչքերից կատաղության կրակներ էին թափվում։
    Բայց այն ժամանակ,ես շատ փոքր էի հասկանալու համար,թե ինչու էր մայրիկին այդպես նեարդայնացնում այն տիկնիկը որ ինձ հայրիկն էր նվիրել և որին ես շատ էի սիրում։Իմ մտքով նույնիսկ անցավ, թե պատճառը այն էր որ տիկնիկը միայն պապա էր ասում։
    —Ես սկսեցի պաշտպանել իմ տիկնիկին,երբ մայրիկն իրեն կորցրած այնպիսի ուժով խլեց այն իմ ձեռքից,որ նույնիսկ ցավ պատճառեց,ես դեռ չէի հասկանում,թե ինչու է նա այդպես վարվում,երբ նա այնպես ուժգնորեն տիկնիկին նետեց պատին,որ նրա ոտքերը անջատվեցին մարմնից,պատկերացնում էք փայտե ոտքերը։
    Մայրիկը հետ-հետ գնաց ու գրեթե անզգայացած ու հիմա եմ հիշում այնպես անօգնական ընկավ բազմոցին։Ես վազեցի հատակին ընկած տիկնիկին օգնելու,Նա չէր փոխվել,Միայն թե էլ ոտքեր չուներ։Ես վերցրի կիսատ Կարմրիկին ու փակվեցի իմ սենյակում։
    Մայրիկը կարգի բերեց տունը,հետո միայն եկավ ինձ մոտ,նա նստեց անկողնուս,ես նրան չնայեցի։
    —Ես քեզ համար ուրիշ տիկնիկ կգնեմ,եթե անգամ այն առանց քո լարելու էլ անդադար կրկնի հայրիկ բառը։
    —Ես չեմ ուզում ուրիշը,գնա,ինձ հանգիստ թող.ես ուրիշին չեմ սիրի,ինչպես հիմա քեզ չեմ սիրում։
    —Երբ մեծանաս գուցե ներես ինձ,հիմա չեմ կարող ասել,թե ինչու այդպես վարվեցի։
    —հայրիկը երբեք այդպես չէր անի։
    —երբ մեծանաս գուցե ինձ ներես,իսկ հայրիկդ քեզանից ներում չստանա,երբ մեծանաս,գուցե…
    —Նա ոչ մի վատ բան չի արել,նա շատ հեռու է բայց կգա ու կպատժի քեզ իմ Կարմրիկին ցավ պատճառելու համար։
    Ես թաքցրի գլուխս վերմակի տակ,նա հոգոց հանեց ու գնաց։ես այն ժամանակ չէի կարող լսել,թե որքան վիշտ կար նրա խոսքերի մեջ,թե սրտի որքան խոր վերքերից էր լսվում նրա ձայնը։
    Հաջորդ օրը Մայրիկն ինձ մանակպարտեզ տարավ և ես ամբողջ ճանապարհին նրա հետ չխոսեցի։Մանկապարտեզի ընկերներս շատ զարմացան,երբ տեսան Կարմրիկին առանց ոտքերի Ու ես պատմեցի նրանց նախորդ օրվա կատարվածը։Նրանք բոլորն էլ ինձ խորհուրդ տվեցին փախչել այսպես կոչված «չար» մայրիկից։
    Երբ տուն էինք գնում,ես անընդհատ մտածում էի նրանց խորհրդի մասին,բայց որոշումս վերջապես կայացրի այն ժամանակ,երբ անցնում էինք մեքենաներով ողողված փողոցը։ես բաց թողեցի մայրիկիս ձեռքը ու դրանից հետո էլ չեմ հիշում ինչ եղավ,մի բան,գիտեմ,սակայն,այդ պատահարը փոխեց իմ կյանքի ողջ ընթացքը։
    Երբ ես արթնացա ինձ գտա մի տարօրինակ սպիտակ սենյակում.ես չհասկացա,թե ինչու եմ պառկած մի մահճակալի վրա,որն իմը չէ,սկսեցի ուսումնասիրել առաստաղը,հատակը,բայց այնտեղ ոչ մի հետաքրքիր բան չկար։Մայրիկը նստած էր մահճակալին շատ մոտ դրված աթոռին ու ննջում էր՝գլուխն իմ վերմակնին դրած։
    Ես արթնացրի նրան,նա ամուր գրկեց ինձ՝ իր արցունքներով թրջելով դեմքս,ես զգացի,որ նրան կարոտել եմ,բայց հարցրի,թե որտեղ է կարմրիկը։
    —Չգիտեմ,-ասաց մայրիկն իր սեփական արցունքները կուլ տալով։
    Հավանաբար ես թողեցի նրան այն փողոցում,որտեղ...
    Ինձ տարօրինակ մի զգացում էր պատել կարծես բացի կարմրիկից ես Էլի մի բան էի կորցրել։
    Սարսափելի էր…
    Ինձ երկար ժամանակ պահանջվեց,որպեսզի հաշտվեմ այն մտքի հետ,որ ես ոչ միայն էլ երբեք չեմ քայլի,այլ որ ես կիսատ եմ,այնպես ինչպես Իմ կորած տիկնիկը։
    Ես էլի մի որոշ ժամանակ տանջեցի մայրիկին.
    —Ով կոտրեց իմ ոտքերը,այնպես ինչպես դու կոտրեցիր կարմրիկինը.Եթե նա այդ արեց,որ ես նման լինեմ իմ տիկնիկին,այդ դեպքում ինչու գողացավ նրան…չեմ հիշում մինչև երբ նույն հարցով տանջեցի մայրիկին,բայց երդվում եմ նրան այդպես չէի մեղադրի,եթե այդչափ անպաշտպան ու փոքրիկ չլինեի…եթե այդքան չկարոտեի հայրիկին,,որ հեռացավ՝գողանալով իմ մյարիկի ժպիտը…ես այդքանը միանգամից հասկանալ չէի կարող...
    ես շատ արագ սովորեցի,թե ինչպես պետք է գործի դնել սայլակը,որն ինձ մի ձանձրալի մեքենա էր թվում։Մայրիկն ինձանից չէր հեռանում,իսկ տան գործերն անում էր գյուղից ժամանծ իմ տատիկը։Մի անգամ մայրիկը ստիպված եղավ խոհանոց գնալ,երբ տատիկը անզգուշությամբ այրեց իր ձեռքը...ես մոտեցրի սայլակս սենյակի այն անկյունը,որտեղ մայրիկի նվիրած նոր տիկնիկերն էին,մեկը մյուսից տարբեր ու սիրուն,բայց ես հերթով կոտրեցի դրանք ՝նետելով պատերին ու անդադար կրկնելով,ինձ դրանք պետք չեն,մայրիկը վախեցած սենյակ մտավ ու ինձ գրկելով շշնջաց.
    —Մի սպանիր ինձ,փոքրիկս,մի պատժիր ինձ այդպես,նա շատ սովորական մի տիկնիկ էր,իսկ ես քո մայրիկն եմ,ու քեզ շատ եմ սիրում։
    Վերջ անիմաստ կամակորությանը,ես ավելի քան երբևԷ նրա քնքշանքի կարիքն ունեի…Ես մի քանի վայրկյանում մի քանի տարով մեծացա,երբ նկատեցի,թե որքան էր փոխվել մայրիկը.աչքերն ուռած էին ու հոգնած,Նա թույլ էր ու փխրուն և սաստիկ նիհարած։
    Անցան շատ օրեր։մայրիկն ինձ հետ անհատական պարապում էր,որ խելոք մեծանամ,ինչպես ինքն էր ասում,ես շատ էի սիրում նկարել ու նա միշտ թարմացնում էր իմ մատիտներն ու վրձինները, ներկերն ու նկարչական ալբոմները։
    Իսկ երբ լրացավ իմ տասնհինգ տարին,նա ինձ մի շատ մեծ նվեր արեց։
    Իր Ննջարանը տեղափոխեց իմ սենյակ,իսկ իրենը,այն որ հիմա ունեմ,տվեց ինձ,որպեսղի այն փոքրիկ սենյակը,որ բացվում էր ննջարանից և որը մի ժամանակ հայրիկի աշխատասենյակն էր եղել,դարձնեմ իմ փոքրիկ արվեստանոցը։
    Ես անհատական ուսուցիչ ունեի,որն ինձ սովորեցնում էր նկարչության տրամաչափություններն ու օրենքները,բայց ինչպես ինքն էր ասում,ամենակարևորն ինքն ինձ չէր կարող տալ,.դա տաղանդն էր,որով ինձ շնորհել էր Աստված ի վերուստ։
    Ահա այսքանը առաջին մասի բոլոր հարցերին իբրև պատասխան…
    .................................................................
    Վերջին խմբագրող՝ Ծով: 08.10.2006, 14:03:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.09.2012), Chilly (23.10.2009), Freeman (26.09.2012), Sambitbaba (15.09.2012), snow (23.10.2009), Ամպ (25.03.2011), Ֆոտոն (23.10.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •