Ծով, գիտեմ, չես կարդալու, բայց չէի կարող գրել… Չգիտեմ, թե ոնց էր վրիպել աչքիցս ու ոնց չէի կարդացել այս ստեղծագործությունդ: Կարդալու առիթը Մանոնի նկարն էր, որի մասին նա և դու հիշատակեցիք: Այսօր տեսա նկարը Նկարը տեսնելու պահին պատմվածքը դեռ չէի կարդացել: Բայց ուզում եմ նկարի մասին տպավորությունս ձեր թույլատվությամբ մեջ բերել իմ ու Մանոնի ICQ-ային խոսակցությունից (կներեք տրանսլիտի համար, կարող էի դարձնել հայերեն տառերով, բայց թողնում եմ բնօրինակով)

Manon (10:55:53 26/09/2007)
inch zgacir nayelis?
Cassiopeia (10:56:11 26/09/2007)
es vor patmvacqi himan vra er
Cassiopeia (10:56:16 26/09/2007)
karces te chem kardacel
Cassiopeia (10:56:35 26/09/2007)
erazanq ka nkari mej, anhasanelii handep
Manon (10:56:57 26/09/2007)
karmrik@ karda
Նկարից հետո միայն կարդացի պատմվածքը մեկ շնչով: Երևի կկրկնեմ կարդացողների խոսքերը, որ արցունքներ հայտնվեցին աչքերիս:
Նկարի ու պատմվածքի տպավորությունը գրեթե համընկավ: Սակայն պատմվածքում այդ երազանքը թևեր առավ ու մասամբ իրականություն դառավ:
Ուզում եմ հուսալ, որ մենք մեր ձեռքերով իրոք կարող ենք իրականության կոչել մեր երազանքները գոնե մասամբ…
Շնորհակալություն Ծովինար ջան…