User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Կարմրիկը…

  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կարմրիկը…

    «Կարմրիկը»…3 մասից։

    Նա քայլել չի սիրում…

    Այդ օրը սիրտս այնպես էր տրորվում ասես,ինչ-որ մեկը պիտի փորձի որսալ նրա արցունքները։Բայց ես ինձ սարսափելի մեղավոր զգացի երբ մարգարտացող արցունքներն իրար հերթ չէին տալիս ոչ թե իմ,այլ փոքրիկի աչքերից թափվելիս...
    Ես անընդհատ շշնջացի.«Ների՜ր»,նա ինձ չուզեց լսել ու փախավ իմ տնից,որը ոտքեր չուներ,որ գոնե հասներ նրա ետևից...
    ............................
    Մայրիկիս մանկության ընկերուհին իր փոքրիկ աղջկա հետ հյուր եկավ մեզ։Երբեմնի մտերիմ ընկերուհիներն իրար շատ վաղուց չէին հանդիպել,քանի որ մեր հյուրն իր ընտանիքով ապրում էր Փարիզում։Շատ հուզիչ էր այդ պահը,իմաչքերը նույնիսկ լցվեցին,բայց այդ կարոտավառ տեսարանը երկար չտևեց.ժամանակն էր ինձ ուսումնասիրելու,իսկ փոքրիկն արդեն առաստաղն էր զննում,ինչպես բոլոր երեխաներն են վարվում,երբ լինում են մի տեղ,որտեղ մինչ այդ երբեք չեն եղել։
    Համոզված եմ,որ մայրիկի ընկերուհին՝Մարին,արդեն զգուշացված էր իմ վիճակին,բայց նրա աչքերում մի անտանելի խղճահարություն տեսա,զարմանքի ու վախի մի խառնուրդ,մինչև անգամ նրա ժպիտին պատասխան ժպիտ տալ չկարողացա,քանի որ ատում եմ,երբ ինձ խղճում են,որովհետև խղճում են այն մարդկանց.ովքեր արժանիքներ չունեն։
    —Իմ աղջիկն է՝իմ հոգին ու արյունը,նրա մասին քեզ արդեն պատմել եմ,—մայրիկի ձայնն այնպես էր դողում ասես ձայնալարերը թելերից են կախված։
    —Ուրեմն դու՞ ես Ժյուլին,շատ հաճելի է,սա էլ իմ աղջիկն է՝Մեգը,նա դեռ դպրոց չի գնում,բայց արդեն ինքնուրույն հեքիաթներ է կարդում,շատ լավ երգում է և հրաշալի պարում։մենք պաշտում ենք նրան։
    Նա շատ արագ խոսեց,ասես վախենում էր,որ չի հասցնի լրացնել Մեգի ռեզյումեն։
    Առաստաղից հետո,Փոքրիկը զննեց հատակը և հետո միայն ինձ՝«ոտքից» գլուխ։
    —Իմ անունը Ջուլիետա է,և ոչ թե Ժյուլի,բայց դիմեք այդպես,եթե Ձեզ հաճելի է,-ինձ նույնիսկ այդ ձևն ավելի նուրբ թվաց։
    —Ինչու՞ ես ծածկել ոտքերդ և ինչի՞ համար է այդ մեքենան,—հարցրեց Մեգը, ու ես շատ զարմացա,որ Եվրոպայից եկած փոքրիկն այդպիսի հարցեր է տալիս։Թեպետ հասկացա,որ գուցե իր հարմարավետ բնակարանից բացի,նա մեկ էլ շատ տարբեր մանկական սրճարաններում ու խաղահրապարակներում էր եղել, և դա շատ ավելի լավ է քան ժամանակից շուտ իմանալը,որ դա ոչ թե յուրատեսակ մեքենա էր,այլ սայլակ, այն մարդկանց համար,ովքեր քայլել չեն կարող. հատկապես իմ դեպքում ,երբ օթոցի մի մեծ հատված ոչինչ էլ չէր ծածկում։
    Ես չգիտեի ինչ ասել,բայց շուտով կարիք էլ չեղավ.Մեգի մայրն իմ փոխարեն տվեց հարցերի պատասխանները՝մի քանի վայրկյանում հյուսելով ստերի մի շղթա ։ Գուցե ճիշտն էլ դա էլ...
    —Նրա ոտքերը ծածկված են,որովհետև նա մրսում է,իսկ այս մեքենան այն մարդկանց համար է,ովքեր քայլել չեն սիրում։
    Կյանքումս ավելի հիմար բան լսած չկայի...ախր սուտն էլ գոնե մի քիչ պիտի տրամաբանված լինի։
    —Ես կարո՞ղ եմ ունենալ այդ մեքենայից,—շարունակեց Փոքրիկ աղջիկը։
    —Վա՜յ,—սարսափազդու բացականչեց նրա մայրը՝երեք անգամ փայտյա դռանը Խփելով,—Աստվասծ չանի,Աստված չանի,—առաջինին հակասող խոսքերն ասելով,—դու երբեք այդ մեքենայից չես ունենա։
    —Բայց ինչու՞
    —Դու ինքդ մի օր կիմանաս,երբ մեծանաս,լա՞վ։
    Վերջապես խոսեց մայրս ,ու հարցաշարը փակվեց։
    Ես զգացի,թե որքան լարված ու նեարդայնացած էր նա։
    —Համեցեք,նստեք սեղանի մոտ,իսկ ես սուրճ կպատրաստեմ,Ջուլետ, տես Մեգն ինչ է ուզում։

    Մայրիկը շտապեց խոհանեց արցունքներին ազատություն տալու։Նա նույնիսկ չպարզեց ՝Մարին Շուրճ խմում է,թե ոչ, ահա թ ե ինչու վերջինս բացականչեց.
    —Ինձ թեյ,խնդրեմ։
    —Ես ուզում եմ խաղալ քեզ հետ,—ասաց Մեգը ՝լայն ժպտալով
    —Կխաղանք,երբ ուտես քո Ժպիտի նման քաղցր այս թխվածքը։
    Եւ ես մի մեծ կտոր դրեցի նրա ափսեի մեջ։
    Մի քանի րոպե անց հայտնվեց մայրիկը ՝սկուտեղը ձեռքին։Նրա աչքերը դեռ թաց էին,բայց արդեն հանդարտվել եր,և համոզված եմ,որ դա միայն ես զգացի։
    Երբ Մեգը կերավ իր թխվածքը,խմեց հյութն ու հյուրասիրվեց մանր-մունր այլ անուշեղենով,նորից խնդրեց ինձ իր հետ խաղալ և ես տարա նրան իմ ննջասենյակ։
    —Սենյակից սենյակ էլ քայլել չես կարող,—բարկացավ նա,ու ես մտածեցի,որ ոչինչ էլ չէր պատահի,եթե ճիշտն իմանար,թեպետ ինձ իրավունք չվերապահեցի նրան ամեն ինչ բացատրելու։
    Իմ սենյակում շատ նկարներ կային կախված,բայց նա ուշադրություն չդարձրեց ու միանգամից հարցրեց տիկնիկներ ունեմ արդյոք։
    —Չունեմ
    —Այդ դեպքում իզուր չբերեցի նելլիին,—իմ ականջին շողաց ամենացածր ու ամենաքնքուշ հևոցը.ես առաջին անգամ զղջացի,որ կոտրել էի բոլոր այն տիկնիկները,որոնք ինձ մայրիկն էր նվիրել Կարմրիկից հետո։
    —Ո՞վ է Նելլին
    —Իմ ամենասիրած տիկնիկը
    —Իսկ ինչու է ամենասիրածը
    —Որովհետև ամենանորն է,ու որովհետև ինձ այն նվիրել է նելլի Մորաքույրը։Այն շատ սիրուն է և նման չէ բոլոր տիկնիկներին։Ձեռքերն ու ոտքերը փայտից են,մարմնի մյուս հատվածը շատ փափուկ։Երկու հյուսիկներ ունի ու կապույտ աչքեր,փոքրիկ քիթ ինչպես ես և պեպենոտ է ճիշտ Նելլի մորաքրոջ նման։Նա ունի կարմիր ժապավեն,կարմիր զգեստ ու կարմիր կոշիկներ։Նա քեզ նման չե,նա սիրում է քայլել,բայց միայն այն ժամանակ,երբ ես թույլ եմ տալիս ու քայլելիս ել անդադար ասում է «պապա,պապա»,չգիտեմ ինչու մամա չի ասում։
    Ինձ ծանոթ թվաց այդ տիկնիկը,ու երբեք մոռացության չմատնված հիշողությունից սիրտս կծկվեց։
    Հանկարծ Մեգը նկատեց մեկ այլ դուռ,որ բացվում էր իմ սենյակից և վազեց ներս,ես չհասցրի նրան ետ պահել,որովհետև նելլիի մասին լսելուց հետո վատ զգացողություն ունեի,նա չպետք է այդ սենյակ մտներ…
    Դա մի փոքրիկ սենյակ էր,որտեղ սովորաբար ես աշխատում էի.այնտեղ իմ բազմաբնույթ նկարներն էին.մի մասը պատին կախված ,մի մասը շորերով ծածկված ու միմյանց վրա շարված։
    Ինչ հետաքրքրր է,ասաց նա և քայլեց դեպի այն պատը,որի համար էլ նրան չէի ուզում թողնել այդ սենյակ։
    Պատին 4 նկար կար,4ն էլ շատ տարբեր միմյանցից,բայց որոնք նույն հերոսն ունեին։
    Առաջինը ես նկարել էի 5 տարեկանում,որը թեպետ այնքան էլ նման չէր ստացվել ու մի իրական խզբզոց էր,բայց մեգին գրավեց ու նա չափազանց երկար ուսումնասիրեց այն։
    —Սա իմ տիկնիկն է,—հաստատուն կերպով ասաց նա։
    —Ոչ,փոքրիկս,սա իմ տիկնիկն է,որ ես ունեի գրեթե նույն տարիքում,ինչ դու ես։
    —Ասուում եմ սա նելլին է
    —Ես նրան Կարմրիկ էի կոչում
    —Ուրեմն դու՞ էլ ունեիր իմ տիկնիկից
    —Երևվի թե հենց այդպես է որ կա
    —Կարմրիկն ի՞նչ անուն է
    —Ես եմ հորինել,այն պատճառով որ նա կարմիր էր հագնված և որ այդ գույնը շատ եմ սիրում։
    —Իսկ ես իմ մորաքրոջն եմ շատ սիրում։
    Ժամանկն էր շեղել նրան մյուս 3 նկարներից,բայց ես մտածում էի այս զուգադիպության մասին,քանի որ այն ժամանակ ինձ թվում էր,թե ամբողջ աշխարհում միայն ես ուն եմ այդ տիկնիկից։
    Հանկարծ Մեգը բացականչեց...
    Այս ի՞նչ ես արել իմ նելլիին,ինչու՞ ես զրկել նրան ոտքերից...և այն ել միանգամից 3 նկարում...
    Հաջորդ երեք նկարներեն ավելի վարպետորեն էին արված,բայց տիկնիկն այլևս ոտքեր չուներ։Դրանք իրենց մեջ մի ողջ մանկության պատմություն ունեին։ Այս նկարներում ոչ Կարմրիկն էր, ոչ էլ նելլին,այլ ես էի,որ ճակատագրի բերումով նմանվել էի կարմրիկին։4-րդ նկարն իր սիմվոլներով գրավում էր հատկապես մեծահասկաներին…
    —դու չար ես,չար,-շարունակում էր գոռալ նա,անդադար արտասվելով,իմ Նելլին շատ կվշտանար եթե տեսներ իրեն առանց ոտքերի և դա միայն այն բանի համար,որ դու քայլել չես սիրում....
    Ես չէի կարողանում խոսել,երդվում եմ ձայնս չէր ելնում…իմ առջև անցյալի մի շղթա էր հյուսվում,ես ամբողջ մարմնով դողում էի…
    Նա շրջվեց որ գնա,ես փորձեցի հասնել նրան,բայց անզույշ գտնվեցի ու ընկա սայլակից,Մեգն արդեն դուրս էր եկել իմ ասշխատասենյակից...
    Հանկարծ լսեցի Մարիի ռնգային ձայնը։

    —Նրան ի՞նչ պատահեց
    Մայրիկն ինձ գրկեց որ բարձրացնի...
    Փարիզուհին քար կտրած ինձ էր նայում...
    —հասեք Փոքրիկի ետևից,նա կարող է փախչել և ամուր բռնեք նրա ձեռքից ու ոչ մի դեպքում բաց չթողնեք…
    Այդ գիշեր քնել չկարողացա ու անթիվ արցունքներ թողեցի մայրիկիս գրկում։

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.09.2012), Chilly (23.10.2009), Freeman (26.09.2012), Sambitbaba (15.09.2012), Ամպ (25.03.2011), Ֆոտոն (23.10.2009)

  3. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմրիկը…

    2-րդ մաս
    Թե ինչու տիկնիկը ոտքեր չուներ…

    Ես մի տիկնիկ,ունեի,որին երբ լարում էի քայլում էր ու անընդհատ կրկնում «Պապա,պապա...»,չգիտեմ ինչու մամա չէր ասում,այնպես,ինչպես չգիտեմ,թե ինչու հայրիկը գնաց՝թողնելով ինձ ու մայրիկին միայնակ։
    Տիկնիկը հայրիկից մնացած միակ հուշն էր ու ես անբաժան էի նրանից...
    Ես նրան Կարմրիկ անունը տվեցի, որովհետև կարմիր շորեր ուներ հագին,կարմիր ժապավեն մազերին ու կարմիր կոշիկներ։Նա անդադար ժպտում էր ու ես էլ նրա հետ,մինչև այն պահը,երբ հայրիկը գնաց ու մայրիկն էլ ժպտալ չկարողացավ…
    Մանկութունից,որքան էլ զարմանալի թվա,5 տարեկանը բոլորից պարզ եմ հիշում,կամ մի երկու բան,որ ամբողջ կյանքում չմոռացվեցին,քանզի Կարմրիկը միշտ ինձ հետ էր ու ամեն օր պատմում էր նույն տխուր հեքիաթը։
    Նրանից բաժանվել չէի կարող,որովհետև հայրիկից մնացած միակ հուշն էր...
    Եթե հաշվի չառնեմ իմ աչքերը,քիթը,շրթունքներն ու նույնիսկ մազերիս գույնը.ես սարսափելի նման էի հորս,ահա թե ինչումայրիկն իմ մեջ նրան էր տեսնում։
    Իսկ ես հայրիկին էի փնտրում բոլոր հայելիներում...
    Առավոտից մինչ ուշ գիշեր ես խաղում էի այդ տիկնիկով,իսկ մայրիկը սաստիկ բարկանում էր։նա մի անգամ նույնիսկ պահեց այդ տիկնիկը,երբ ես քնած էի,իսկ հաջորդ օրը,երբ նա մի քանի րոպեով տանից դուրս եկավ,ես ամբողջ տունը տակնուվրա արեցի,որպեսզի գտնեմ Կարմրիկին։Վերջապես գտա նրան զգեստապահարանի ետևում աննխնա գցած։Ես շատ դժվարությամբ հանեցի այն ու նույնիսկ վնասեցի ձեռքս պահարանից դուրս ցցված մեխով...Բայց ես ցավ չզգացի,որովհետև գտել էի իմ սիրելի տիկնիկին։
    Մայրիկը եկավ այն պահին ,երբ ես նստել էի ավերակների ճիշտ մեջտեղում ու Կարմրիկի հետ կրկնում էի «Պապա,պապա»։
    Նա ձեռքից գցեց պայուսակը ու գոռաց.այսօրվա պես հիշում եմ բոլոր բառերը
    —ես օրուգիշեր տանջվում եմ քեզ համար,դու նոր չարչարանք ես իմ հոգնած մարմնի համար ավելացնում,դեն գցիր այդ տիկնիկը,դու հայրիկ չունես,լսում ես,նա թողել է քեզ,լքել է,դու երբեք այդ բառեռը չես ասի,որովհետև նա երբեք ետ չի դառնա,լսում ես։
    Ես մայրիկին այդպես բարկացած տես ել էի այն օրը միայն երբ հայրիկը գնաց,բայց այն ժամանակ նա արտասվում էր,իսկ այժմ աչքերից կատաղության կրակներ էին թափվում։
    Բայց այն ժամանակ,ես շատ փոքր էի հասկանալու համար,թե ինչու էր մայրիկին այդպես նեարդայնացնում այն տիկնիկը որ ինձ հայրիկն էր նվիրել և որին ես շատ էի սիրում։Իմ մտքով նույնիսկ անցավ, թե պատճառը այն էր որ տիկնիկը միայն պապա էր ասում։
    —Ես սկսեցի պաշտպանել իմ տիկնիկին,երբ մայրիկն իրեն կորցրած այնպիսի ուժով խլեց այն իմ ձեռքից,որ նույնիսկ ցավ պատճառեց,ես դեռ չէի հասկանում,թե ինչու է նա այդպես վարվում,երբ նա այնպես ուժգնորեն տիկնիկին նետեց պատին,որ նրա ոտքերը անջատվեցին մարմնից,պատկերացնում էք փայտե ոտքերը։
    Մայրիկը հետ-հետ գնաց ու գրեթե անզգայացած ու հիմա եմ հիշում այնպես անօգնական ընկավ բազմոցին։Ես վազեցի հատակին ընկած տիկնիկին օգնելու,Նա չէր փոխվել,Միայն թե էլ ոտքեր չուներ։Ես վերցրի կիսատ Կարմրիկին ու փակվեցի իմ սենյակում։
    Մայրիկը կարգի բերեց տունը,հետո միայն եկավ ինձ մոտ,նա նստեց անկողնուս,ես նրան չնայեցի։
    —Ես քեզ համար ուրիշ տիկնիկ կգնեմ,եթե անգամ այն առանց քո լարելու էլ անդադար կրկնի հայրիկ բառը։
    —Ես չեմ ուզում ուրիշը,գնա,ինձ հանգիստ թող.ես ուրիշին չեմ սիրի,ինչպես հիմա քեզ չեմ սիրում։
    —Երբ մեծանաս գուցե ներես ինձ,հիմա չեմ կարող ասել,թե ինչու այդպես վարվեցի։
    —հայրիկը երբեք այդպես չէր անի։
    —երբ մեծանաս գուցե ինձ ներես,իսկ հայրիկդ քեզանից ներում չստանա,երբ մեծանաս,գուցե…
    —Նա ոչ մի վատ բան չի արել,նա շատ հեռու է բայց կգա ու կպատժի քեզ իմ Կարմրիկին ցավ պատճառելու համար։
    Ես թաքցրի գլուխս վերմակի տակ,նա հոգոց հանեց ու գնաց։ես այն ժամանակ չէի կարող լսել,թե որքան վիշտ կար նրա խոսքերի մեջ,թե սրտի որքան խոր վերքերից էր լսվում նրա ձայնը։
    Հաջորդ օրը Մայրիկն ինձ մանակպարտեզ տարավ և ես ամբողջ ճանապարհին նրա հետ չխոսեցի։Մանկապարտեզի ընկերներս շատ զարմացան,երբ տեսան Կարմրիկին առանց ոտքերի Ու ես պատմեցի նրանց նախորդ օրվա կատարվածը։Նրանք բոլորն էլ ինձ խորհուրդ տվեցին փախչել այսպես կոչված «չար» մայրիկից։
    Երբ տուն էինք գնում,ես անընդհատ մտածում էի նրանց խորհրդի մասին,բայց որոշումս վերջապես կայացրի այն ժամանակ,երբ անցնում էինք մեքենաներով ողողված փողոցը։ես բաց թողեցի մայրիկիս ձեռքը ու դրանից հետո էլ չեմ հիշում ինչ եղավ,մի բան,գիտեմ,սակայն,այդ պատահարը փոխեց իմ կյանքի ողջ ընթացքը։
    Երբ ես արթնացա ինձ գտա մի տարօրինակ սպիտակ սենյակում.ես չհասկացա,թե ինչու եմ պառկած մի մահճակալի վրա,որն իմը չէ,սկսեցի ուսումնասիրել առաստաղը,հատակը,բայց այնտեղ ոչ մի հետաքրքիր բան չկար։Մայրիկը նստած էր մահճակալին շատ մոտ դրված աթոռին ու ննջում էր՝գլուխն իմ վերմակնին դրած։
    Ես արթնացրի նրան,նա ամուր գրկեց ինձ՝ իր արցունքներով թրջելով դեմքս,ես զգացի,որ նրան կարոտել եմ,բայց հարցրի,թե որտեղ է կարմրիկը։
    —Չգիտեմ,-ասաց մայրիկն իր սեփական արցունքները կուլ տալով։
    Հավանաբար ես թողեցի նրան այն փողոցում,որտեղ...
    Ինձ տարօրինակ մի զգացում էր պատել կարծես բացի կարմրիկից ես Էլի մի բան էի կորցրել։
    Սարսափելի էր…
    Ինձ երկար ժամանակ պահանջվեց,որպեսզի հաշտվեմ այն մտքի հետ,որ ես ոչ միայն էլ երբեք չեմ քայլի,այլ որ ես կիսատ եմ,այնպես ինչպես Իմ կորած տիկնիկը։
    Ես էլի մի որոշ ժամանակ տանջեցի մայրիկին.
    —Ով կոտրեց իմ ոտքերը,այնպես ինչպես դու կոտրեցիր կարմրիկինը.Եթե նա այդ արեց,որ ես նման լինեմ իմ տիկնիկին,այդ դեպքում ինչու գողացավ նրան…չեմ հիշում մինչև երբ նույն հարցով տանջեցի մայրիկին,բայց երդվում եմ նրան այդպես չէի մեղադրի,եթե այդչափ անպաշտպան ու փոքրիկ չլինեի…եթե այդքան չկարոտեի հայրիկին,,որ հեռացավ՝գողանալով իմ մյարիկի ժպիտը…ես այդքանը միանգամից հասկանալ չէի կարող...
    ես շատ արագ սովորեցի,թե ինչպես պետք է գործի դնել սայլակը,որն ինձ մի ձանձրալի մեքենա էր թվում։Մայրիկն ինձանից չէր հեռանում,իսկ տան գործերն անում էր գյուղից ժամանծ իմ տատիկը։Մի անգամ մայրիկը ստիպված եղավ խոհանոց գնալ,երբ տատիկը անզգուշությամբ այրեց իր ձեռքը...ես մոտեցրի սայլակս սենյակի այն անկյունը,որտեղ մայրիկի նվիրած նոր տիկնիկերն էին,մեկը մյուսից տարբեր ու սիրուն,բայց ես հերթով կոտրեցի դրանք ՝նետելով պատերին ու անդադար կրկնելով,ինձ դրանք պետք չեն,մայրիկը վախեցած սենյակ մտավ ու ինձ գրկելով շշնջաց.
    —Մի սպանիր ինձ,փոքրիկս,մի պատժիր ինձ այդպես,նա շատ սովորական մի տիկնիկ էր,իսկ ես քո մայրիկն եմ,ու քեզ շատ եմ սիրում։
    Վերջ անիմաստ կամակորությանը,ես ավելի քան երբևԷ նրա քնքշանքի կարիքն ունեի…Ես մի քանի վայրկյանում մի քանի տարով մեծացա,երբ նկատեցի,թե որքան էր փոխվել մայրիկը.աչքերն ուռած էին ու հոգնած,Նա թույլ էր ու փխրուն և սաստիկ նիհարած։
    Անցան շատ օրեր։մայրիկն ինձ հետ անհատական պարապում էր,որ խելոք մեծանամ,ինչպես ինքն էր ասում,ես շատ էի սիրում նկարել ու նա միշտ թարմացնում էր իմ մատիտներն ու վրձինները, ներկերն ու նկարչական ալբոմները։
    Իսկ երբ լրացավ իմ տասնհինգ տարին,նա ինձ մի շատ մեծ նվեր արեց։
    Իր Ննջարանը տեղափոխեց իմ սենյակ,իսկ իրենը,այն որ հիմա ունեմ,տվեց ինձ,որպեսղի այն փոքրիկ սենյակը,որ բացվում էր ննջարանից և որը մի ժամանակ հայրիկի աշխատասենյակն էր եղել,դարձնեմ իմ փոքրիկ արվեստանոցը։
    Ես անհատական ուսուցիչ ունեի,որն ինձ սովորեցնում էր նկարչության տրամաչափություններն ու օրենքները,բայց ինչպես ինքն էր ասում,ամենակարևորն ինքն ինձ չէր կարող տալ,.դա տաղանդն էր,որով ինձ շնորհել էր Աստված ի վերուստ։
    Ահա այսքանը առաջին մասի բոլոր հարցերին իբրև պատասխան…
    .................................................................
    Վերջին խմբագրող՝ Ծով: 08.10.2006, 14:03:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.09.2012), Chilly (23.10.2009), Freeman (26.09.2012), Sambitbaba (15.09.2012), snow (23.10.2009), Ամպ (25.03.2011), Ֆոտոն (23.10.2009)

  5. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմրիկը…

    3-րդ մաս

    Նա «փչացնում է» նկարը....

    Այն օրը,երբ Մեգը փախավ մեր տանից,ես ինձ շատ մեղավոր էի զգում,որ վշտացրել էի փոքրիկ աղջկան իմ նկարներով,բայց ես շատ գործ ունեի անելու ու շուտով զգացմունքներս զիջեցին իմ մտազբախ բանականությանը։հարկավոր էր շատ արագ ավարտել կիսատ թողած գործերը,քանի որ մի քանի օրից տեղի էր ունենալու իմ առաջին անհատական ցուցահանդեսը....Ցուցահանդեսում ներկայացվելու էին իմ վերջին տարիների լավագույն նկարները.որոնք հասնում էի մոտ 400-ի,իսկ ես ընդամենը 17 տարեկան էի...ես նկարում էի այն ամենի մասին,ինչ կարդում էի,ինչ լսում էի ու տեսնում,ես հորինում էի իմ սեփական աշխարհը,ես ունեի առեղծվածային սիմվոլներ։
    Ցուցասրահի կենտրոնական մասում դրվեց այն 4 նկարներից ամենավերջինը,որում կարմրիկն եր՝ շրջապատված իմ մանկությունը պատմող պատկերներով։այդ նկարը հատկապես գրավում էի մեծահասակներին.նրանք այդ նկարում ինձ էին տեսնում և
    սիրում էին տալ պոտկերներին իրենց ուրույն բացատրությունը։
    Կարմրիկին պատկերող նկարներն առաջինն էին, ու ես չանտեսեցի նրանցից ամենահաջողվածը,որը սակայն ոտքեր չուներ ի տարբերություն ամենաառաջինին,որ ես նկարել էի դեռ այն ժամանակ,երբ,տիկնիկը նոր էր ու հայրիկը չէր հեռացել։
    Ցուցահանդեսին սպասվածից շատ մարդ եկավ,ամեն ինչ կազմակերպված էր այնպես ինչպես ես էի երազում...նկարները ոչ թե կախված էին պատերից,այլ դրված էին փայտե պատվանդանների վրա ու այնպես խառը,որ լաբիրինթի տպավորություն էին թողնում։Ես մի քիչ վախենում էի որ ամբոխը սրահում խառնաշփոթ կստեղծի,բայց
    Բարեբախտաբար ոչ մի նման բան տեղի չունեցավ։
    Մարդիկ հերթով նայում էին նկարները,մոտենում նախ մայրիկիս,որ համեստորեն ժպտում էր իմ կողքին կանգնած,սեղմում նրա ձեռքն ու անդադար պատմում տպավորությունները։ես զգում էի,թե մայրիկն ինչպես է հպարտանում ինձնով,ես տեսնում էի,որ նրա շուրթերի ժպիտը վերջապես վերադարձել էր և այնքան իրական էր ու քնքուշ։հեո նոր միայն շնորհավորում էին ինձ ու շատերն արդեն շտապում էին հարցնել,թե երբ է լինելու հաջորդ ցուցահանդեսը։
    Կարմրիկի նկարի մոտ միայն մարդիկ իրար հերթ չէին տալիս։
    —Օրիորդ Ջուլիետ,պատմեք մեզ նրա պատմությունը,մենք հոգնել ենք հորինելուց,-լսվեց ամբոխից մի ձայն։
    և իսկապես դա այն նկարն էր,որի շուրջ զանազան պատմություններ էին հյուսվում։
    մայրիկն ինձ տարավ կարմրիկի մոտ,մարդիկ շրջապատեցին ինձ,որ լսեն,թեպետ ես շատ կարճ պիտի խոսեի,բայց չհասցրի սկսել,երբ մեկ ուրիշը կանչեց.
    —նա «փչացնում է» նկարը։
    Մի փոքրիկ աղջիկ սև գրիչով կարմրիկի ոտքերն էր նկարում։
    Երիտասարդ մի կին,որ ըստ երևույթին նրա մայրն էր,շտապեց խլել գրիչը նրանից,բայց ես տույլ չտվեցի ու նշան արեցի փոքրիկին շարունկաել։
    Նա ծուռ-մուռ ոտքեր պարգևեց Կարմրիկին,բայց ինձ դուր եկավ,որովհետև նկարը մի անբացատրելի շունչ ստացավ։
    —ի՞նչ է քո անունը,-հարցրի ես նրան
    —Արևիկ,-քնքշորեն պատասխանեց նա։
    Այդ նույն գրիչով իմ մակագրության կողքին ես նրա անունը գրեցի։
    Սրահը թնդաց ամբոխի չդադարող ծափահարություններից։
    Ես շատ վաղուց պիտի Կարմրիկին ոտքեր հորինեի,որ մայրիկն այդքան չտանջվեր…
    ............................................................................................................................................ ...............
    Մենք շատ ենք կորցնում այս կյանքում,բայց ամենակարևորը կարող ենք ստեղծել մեր ձեռքերով այն հումքից որ մեր ափերում ենք պահում…
    ............................................................................................................................................ ...............
    «Առանց ոտքերի» նկարը շատերն էին ուզում գնել,մարդիկ բարձրացնում էին նրա գինն ինչպես աճուրդում,բայց դա միակ նկարն էր,որը գին չուներ,որովհետև ես և Արևիկը որոշեցինք երբեք չվաճառել այն։
    Վերջին խմբագրող՝ Ծով: 08.10.2006, 14:04:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.09.2012), Chilly (23.10.2009), Freeman (26.09.2012), Sambitbaba (15.09.2012), snow (23.10.2009), Srtik (15.02.2013), Ամպ (25.03.2011), Ֆոտոն (23.10.2009)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմրիկը…

    Շատ լավն էր... և անչափ հուզիչ... Կարդալիս արտասվեցի...

    Հ.Գ. Սկզբում արածս գրառումը ջնջեցի, որովհետև տեսա, որ շարունակությունն էլ ես դնում արդեն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #5
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմրիկը…

    Առանց փոքր իսկ երկմտանքի ասում եմ, որ սա լավագույն ստեղծագործությունն էր ինձ համար այս ֆորումում: Հրաշալի էր: Շատերն են կարող չնչին դժվարությունները, չստացված սերերը ներկայացնել հեծեծանքով, աղիողորմ վայնասունով համեմված սրտաճմլիկ մտքերով, որոնց շնորհիվ ստեղծագործության մեջ իսպառ կորչում է իմաստը, և կարդալու ցանկությունս, բայց ոչ բոլորն են կարող իսկական ողբերգությունը ներկայացնել այսպես անպաճույճ, այդ իսկ պատճառով էլ այսքան կենդանի, իրական… Ամեն մի նախադասության մեջ արցունք կար… Այս ստեղծագործությունը ես բառերով չեմ գնահատում, այլ արցունքներով:
    Ne inducas in tentationem...

  9. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմրիկը…

    ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ…Ի ԴԵՊ ԴՈՒՔ ԱՌԱՋԻՆՆ ԵՔ ԱՅՆ ԿԱՐԴՈՒՄ,ՈՐՈՎՀԵՏև ԵՍ ԱՅՆ ԵՐԵԿ ԵՄ ԳՐԵԼ…
    Հաճելի է, լսել Ձեր ուրույն մեկնաբանությունները…Riddle,Դու գտել ես հենց այն ոգին ու իմաստը,որ ես դրել եմ այս ստեղծագործության մեջ։

  10. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմրիկը…

    Սիրուն էր ու տխուր

  11. #8
    Mixtum compositum (away) Riddle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմրիկը…

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից
    ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ…Ի ԴԵՊ ԴՈՒՔ ԱՌԱՋԻՆՆ ԵՔ ԱՅՆ ԿԱՐԴՈՒՄ,ՈՐՈՎՀԵՏև ԵՍ ԱՅՆ ԵՐԵԿ ԵՄ ԳՐԵԼ…
    Հաճելի է, լսել Ձեր ուրույն մեկնաբանությունները…Riddle,Դու գտել ես հենց այն ոգին ու իմաստը,որ ես դրել եմ այս ստեղծագործության մեջ։
    Հույս ունեմ այստեղ էլի կդնես քո ստեղծագործություններից: Մի ընթերցող հաստատ ունես:
    Ne inducas in tentationem...

  12. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմրիկը…

    Ես էլ եմ անհամբեր սպասում Alize_etoilik-ի հաջորդ ստեղծագործություններին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #10
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Եթե արցունքներ ունենայի…

    Սա փոքրիկներից է,հետո մնացածն էլ կգրեմ,հիմա շատ դաս ունեմ.ինձ թողնեք կթափառեմ այս կայքում ,բայց ամեն դեպքում պարտականություններ կան…

  14. #11
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմրիկը…

    Լիովին համաձաուն եմ Riddle-ի հետ
    Ի տարբերություն շատերի, որոնց ստեղծագործություններում գեղեցիկ, գրական, անսխալ ( երբեմն չափից դուրս) բառերի շարան են կազմում , Alize_etoilik քո գրված պարզ բառերով պատմություններում շատ խոր իմաստ կա ... նաև հոգի
    Շատ հավանեցի:
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  15. #12
    Մշտական անդամ Esmeralda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.06.2006
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմրիկը…

    Կար սյուժե... կար իմաստ.... կար եզրակացություն...
    Հզոր էր, ապրե՛ս....

    Սա առաջինի մասին էր... Երկրորդ էլ կարդացի, բայց կարդալիս առաջինի մասին էի մտածում.... չստացվեց կարդալ...
    Ты так хотел побед -
    так забирай свой приз...

  16. #13
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմրիկը…

    Լավ աղջիկ ես ու լավ գործ ես գրել: Հաճույք կար քո գործը կարդալուց, բայց մի բան կար, որ համաձայն չեմ.
    խղճում են այն մարդկանց. ովքեր արժանիքներ չունեն։
    Չնայած մտածող մարդու խոսքեր են:

  17. #14
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմրիկը…

    բավականին շատ դուր եկավ ...
    իրոք իմաստ կար ու ասելիք ստեղծագործությանդ մեջ ու շատ գեղեցիկ էլ ասվել էր դա... հուզվեցի , բայց մեծ հաճույք ստացա կարդալով ...

  18. #15
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Կարմրիկը…

    Լավն էր, Alize_etoilik, սրտից էր գրված…

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •