User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Առավոտյան էսքիզներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առավոտյան էսքիզներ

    Առավոտ, 3 մարտի 2008թ.:

    Սիրելի ֆորում, այս գարնանային օրը, երբ արևը նորից բացվել է վիրավոր Հայաստանի վրա` ապրելու իղձով, այս գարնան տված ուժով` բացում եմ այս նոր թեման: Առավոտից առաջ եղել է գիշեր. այն սրբազան ժամը, երբ հոգին` ազատ մարմնի ծանրությունից, տիեզերական հեռուներում ստանում է Սեր, Միտք, Ոգեշնչում: Եվ երբ առավոտյան արթնանում ես, նայում ես ելնող արևին ` սրտիդ մեջ ծփում է Նոր Օրվա կյանքը...

    Այդ ծփանքից որևէ կոհակ, որ արժանի կլինի քո բարձր ուշադրությանը, սիրելի ընթերցողս, կհանձնեմ «թղթին» - համացանցին: Եվ այսպես .


    ԱՌԱՎՈՏՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ



    Ամեն մարդկային հոգի` իր միջուկով, որ ոգին է, մի միջուկային ռեակտոր է: Միջուկը, կորիզը, nukleus, արարչական կայծը: Որքան չնչին է նրա նյութը` անկշռելի, անշոշափելի, բայց կարող է տարանսֆորմի ենթարկվել, ջրածնային ռումբի ոգեկան ուժ ստանալ: Օ~, ո~չ ինքնաոչնչացնող պայթյուն, այլ սանձահարված Ոգու եներգիա, որ ամեն վայրկյան ուժ է տալիս մարդուն: Առավոտյան Առողջագետի հետ խոսում էինք Ոգու Միջուկային Ռեակտորի մասին:

    Իմ սիրելի~, որքան տարիներ եղել ես կյանքի պարտադրած դաժան մրցակցության մեջ, բայց մի~ վհատիր, մրցանակդ մոտ է, և այն ստանալու ես Կյանքի Դպրոցից: Ահա կյանքը, փողոցը, մարդիկ – նրանց մեջ, նրանց հոգիներում է հասունանում քեզ տրվելիք մրցանակը: Եվ հակառակորդ ուժը, որը միշտ թվացյալ խանգարել է քեզ` ընդամենը քո մրցանակն ստեղծողն է` հակառակ բևեռում: Նրա սառը, մութը, խավարը կծնեն քո մրցանակի փայլը, ջերմությունը և լույսը: Իսկ ահա ճանապարհի վրա, որի վրա շահելու ես մրցանակդ` հենց ճանապարհի կողքին` քաղցր մոշի սև, փայլուն պտուղներն են : Որքան ես մատներդ ծակել այդ պտուղը քաղելու համար, և քաղելու ես: Որովհետև սիրում ես…

    Ես Կյանքի Դպրոցում եմ, ես ուսուցի~չ եմ, որքա~ն անգամ այս կոչումը երևացել ինձ... Եվ ո~վ զարմանք` ուսուցչությունը ընդամենը խաղ է, որ պիտի խաղաս աշակերտիդ հետ: Իմաստուն խաղի ծրագիրը քո սրտի մեջ է գրված, և խաղը երկու բևեռ ունի` կյանք և կորուստ: Ոսկե միջինով գնա, Դպրոցի ուսուցիչ, և երկու բևեռների քաղցրությւոնը կհասնի քեզ և աշակերտիդ... Սիրելի որդիս, նիհարիկ զինվորս,- նայում եմ կերպարիդ, դու էլ իմ ուսուցիչն ես, և դու ես գրել այս Խաղի Ծրագիրը: Եվ քեզ հետ` մյուս սիրելիներս, Կյանքը....Միայն թե չքարանամ, միայն թե ինձ իմաստունի տեղ չդնեմ, միայն թե մենթորական տոնը չցամաքեցնի ակունքը: Սիրել ու խաղալ …

    Թեթև է վերնաշապիկս, բայց այս հին փողկապը ճնշում է պարանոցս, քանդում եմ... Ազատվել հին ձևերից: Կյանքը ստեղծագործում է...

    Երբևէ մեկն ինձ հարցրել է` իսկ դու գիտե՞ս, թե սիրտն ինչպես է ազատվում...թափոններից: Եվ ես նրան պատասխանել եմ` թե այսպես, այսպես, - բայց նրան չի բավարարել իմ պատասխանը: Բժիշկ-առողջագետս լավ գիտի` ինչպես մաքրել լյարդը, երիկամը , մյուս օրգանները, ամբողջ մարմինը, բայց ՍԻ՞ՐՏԸ ...Եվ այն էլ` այս դառն ու դժվար Հայրենիքում: Ես նո~ր հասկացա, թե ինչ ծանր հարց ես տվել ինձ... Իսկ ես կարծում էի, թե գիտելիք ունեմ և կարող եմ ապաքինել մարդկանց: Առանց մաքրելու մարդկանց սրտերը ` ինչպե՞ս կապաքինես մարդկանց: Ահա խնդիրը, որ կյանքը այսօր, այսօր, այսօր դրեց իմ առջև:

    Իմ սիրելի, վայելքիս ժամն էր` նայել քո պայծառ ճակատին և խոսել քեզ հետ, որքա~ն պայծառություն այս գարնան առավոտի մեջ:
    Բարի առավոտ...


    Բացվեց 4 մարտի 2008թ առավոտը...


    Հու~րը...Այդ զարմանալի տարերքը, որ մեկ ջերմացնում է մարդուն, սիրում և խնամում...և մեկ էլ բորբոքվում մահաբեր կրքով`պատրաստ այրելու նրա մարմինն ու կացարանը` անտարբեր նրա աղերսանքին... Սիրելի երկիր, միթե՞ դեռ առջևում է քո մեծ հրդեհը, միթե՞ դու այդքան կրակ ու մոխիր պետք է տեսնես...

    Սիրելի Հոգի, մի~ վհատիր, հրդեհը գալու է` այրելու քո էթիկայի չորացած խոտը, քո պատրանքները, քո խունացած ավանդույթները, քո անպետք քուրձերրը... Կրակը հասնու՞մ է մարմնիդ, կրակը դիպչու՞մ է որդիներիդ, մանուկներդ ճչու՞մ են ցավից. մի վհատի~ր, կրակին հանձնի~ր քուրձերդ, մի ափսոսա, ծերացած Հոգի... Ահա գալիս եմ օգնության, Մեծ Հրդեհի Ժամին քեզ հետ եմ լինելու...Եվ այնժամ, երբ Հրո խորշակը կանցնի քո վրայով` ափով կհեռացնեմ սև մոխիրրը և , ի~նչ զարմանք, կտեսնեմ առաջին սպիտակ-կանաչ ծիլը, ապա երկրորդը... Եվ կհամբուրեմ ծիլերդ, և առաջինը կտեսնեմ ՔՈ ՆՈՐ, ՔՈ ԳԵՂԵՑԻԿ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ...

    Իմ սիրելի, դու սիրում ես այս կարմիր պտուղը... Որքան ժամանակ մենք հայրենի դաշտ չենք մտել, որքան ժամանակ հեռացած էինք... Ինչ -որ մեկը օգնու՞մ է մեզ, գուցե ինչ-որ մեկը հենց մե՞նք ենք... Սիրելիս, ահա այս թփի տակ են լավագույն պտուղները: Առուն հոսում է այստեղ, և մի հրաշալի պտուղ փչացե~լ է` ընկած ջրի մեջ. անխիղճ ջրիկ, ինչու՞ ես վիրավորել հասած պտուղը: Իմ սիրելի, սիրեցի այս կարմիր պտուղը, որովհետև դա ՔՈ ՊՏՈՒՂՆ Է…

    Ինչ անսպասելի~ է մարդկային մտքի թռիչքը… Աչքիս առջև դու ես ելնում, Գիտության Կաճառ: Բայց ինչու՞ ես ելնում… Այս ժամին մեզ գիտություն է պետք, Բարձր Գիտություն, բայց դու ի՞նչ ես ասում: Պարզվեց` ոչինչ էլ չես ասում, սիրտս հասկացավ անօգ դավաճանությունդ և բարձրաձայն կանչեց` Կորչի~… Եվ կանգնելու են գիտության մարդիկ, և կանգնած ենք, մեր աչքերի առջև պսակազերծվում է կեղծ գիտության գնացքը… Սիրելի երկիր, ստանում եմ քո գաղտնի ուղերձը…

    Մի հին, մի գաղտնի նեղություն ճնշում է ինձ,- ծանր Նյութը դեռ երբեմնակի անցյալից հառնում և նստում է ուսերիս… Բայց գիտեմ` մի քիչ Արև, մի քիչ շող, և մոտ ազատությունը… Առավոտը բացվել է…
    Բարի առավոտ:



    Բացվեց 2008թ մարտի 5-ի առավոտը:

    Իմ սիրելի, արևածագը արդեն վաղ է բացվում, առավոտի հետ լսում եմ քո ձայնը: Մայրական և կանացի աշխատանքդ սկսվում է, և անձնազոհ թևերդ տարածում ես քո աշխարհի վրա` պաշտպանելու մեզ: Խաղաղվի~ր, իմ սիրելի, ամեն հոգսդ մի առ ափերիդ մեջ, որ հանգստացնես ցավդ,- Քեզ Ամբողջությամբ ու Լիովին հանձնիր բացվող Արևին:

    Երեկ, քնելուց առաջ վառ էր մեր սիրտը, մենք նայում էինք մեր կյանքը, մեր երկրի կյանքը,
    և ամենուր տեսնում էինք զարմանալի նշաններ. չէ~, կյանքը քաոս չէ, այլ մի զարմանալի
    ստեղծագործություն, և այսօր էլ` երկրի թարմ վերքերի մեջ մենք տեսնում էինք առկայծող
    Նոր Կյանքը:

    Ի~նչ հրաշալի վայրկյան է, երբ դատարկ սեղանին լցնում ես հայրենի հացը` ծովի ալիքի պես փափուկ լավաշը... Եվ երբ քո սեղանը շարունակվում. քո կացարանից ելնում է դուրս և աշխարհ է ելնում...:

    Բարի~ առավոտ:



    Բացվել է 2008թ մարտի 6-ի առավոտը...

    Առավոտը գիշերից է սկսվում, այս գիշերվա մեջ կապար կար, և այդ ծանրությունը լցվեց առավոտիս մեջ: Այդ կապարը ես էի վաստակել...

    Կյանքի Դպրոցը...Նաև սովորական Դպրոցը: Խնամում ես Դպրոցիդ արտաքինը, վերանորոգում ես անում, սվաղում և ներկում ես պատերը, նույնիսկ սիրո ծաղիկներ ես ցանում...Բայց մի օր պատահական իջնում ես ներքնահարկ, այստեղ է մաքրման համակարգը, և հանկարծ տեսնում ես, որ անմաքուր ջրերը լցրել են ներքնահարկը...Իսկ վերևում` փայլում են պատերը, նույնիսկ սիրո ծաղիկներ կան... Դպրոցիդ տնօրեն, ե՞րբ ես
    վերջին անգամ իջել ներքնահարկդ...

    Գրադարանս...Գրքերս...Բաց են աշխարհի առջև: Բայց ինչու՞ է անհանգիստ սիրտս...
    Գրքերը տանու՞մ են, թե՞ ես կորցնում եմ նրանց: Նրանք կյանք են տանելու, թե կորչելու են ժամանակի փոշիների մեջ: Ինչ էլ լինի` պատասխանատուն ես եմ... Գրքե՜րս, սի՜րտս...

    Ես քեզ հետ, սիրելի որդիս, մտել եմ այս այգին...Այգեպանը կին է, մայր է,- նա այսօր ծիրան ունի, իսկ սքանչելի դեղձերը դեռ չեն հասել... Սա Կյանքի Այգին է, և այգեպանը... Կին է, Մայր է:

    Սիրելի ընթերցողս, եղե՞լ քեզ հետ, երբ կյանքդ արևային ես զգացել, վայելքդ` անսահման... Այսօր առավոտյան մի պահ, հիշողության խորքերից ելավ այդ օրը. օ~, սիրելի կյանք, օ~, երջանիկ անգիտություն: Կլինի՞ մի օր, երբ կվերագտնեմ այդ արարչածին անգիտությունը... Ի՞նձ ինչ, որ աշխարհում մարդ կա, ազգ կա, Աստված կա, տառապանք և ահ կա... Ես ուզում եմ անգետ լինել, երեխա լինել, երջանիկ լինել...

    Բարի առավոտ:
    Ներքին, անարյուն, էթիկական հեղափոխություն.
    Նոր որակի ազգային պետականության ստեղծում

    http://www.dnforum.am
    "Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու. Ձոն Դոգվիլ-Հայաստանին"

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (04.12.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 150
    Վերջինը: 22.11.2013, 00:10
  2. Արձակ. Էտյուդանման էսքիզներ
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.04.2012, 01:14
  3. Արձակ. Էտյուդանման էսքիզներ
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 13.06.2011, 11:52
  4. Գրառումներ: 7
    Վերջինը: 02.12.2009, 18:12
  5. Առավոտյան վազք
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 31.07.2009, 01:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •