User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Առավոտյան էսքիզներ

  1. #1
    Լիարժեք անդամ Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առավոտյան էսքիզներ

    Առավոտ, 3 մարտի 2008թ.:

    Սիրելի ֆորում, այս գարնանային օրը, երբ արևը նորից բացվել է վիրավոր Հայաստանի վրա` ապրելու իղձով, այս գարնան տված ուժով` բացում եմ այս նոր թեման: Առավոտից առաջ եղել է գիշեր. այն սրբազան ժամը, երբ հոգին` ազատ մարմնի ծանրությունից, տիեզերական հեռուներում ստանում է Սեր, Միտք, Ոգեշնչում: Եվ երբ առավոտյան արթնանում ես, նայում ես ելնող արևին ` սրտիդ մեջ ծփում է Նոր Օրվա կյանքը...

    Այդ ծփանքից որևէ կոհակ, որ արժանի կլինի քո բարձր ուշադրությանը, սիրելի ընթերցողս, կհանձնեմ «թղթին» - համացանցին: Եվ այսպես .


    ԱՌԱՎՈՏՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ



    Ամեն մարդկային հոգի` իր միջուկով, որ ոգին է, մի միջուկային ռեակտոր է: Միջուկը, կորիզը, nukleus, արարչական կայծը: Որքան չնչին է նրա նյութը` անկշռելի, անշոշափելի, բայց կարող է տարանսֆորմի ենթարկվել, ջրածնային ռումբի ոգեկան ուժ ստանալ: Օ~, ո~չ ինքնաոչնչացնող պայթյուն, այլ սանձահարված Ոգու եներգիա, որ ամեն վայրկյան ուժ է տալիս մարդուն: Առավոտյան Առողջագետի հետ խոսում էինք Ոգու Միջուկային Ռեակտորի մասին:

    Իմ սիրելի~, որքան տարիներ եղել ես կյանքի պարտադրած դաժան մրցակցության մեջ, բայց մի~ վհատիր, մրցանակդ մոտ է, և այն ստանալու ես Կյանքի Դպրոցից: Ահա կյանքը, փողոցը, մարդիկ – նրանց մեջ, նրանց հոգիներում է հասունանում քեզ տրվելիք մրցանակը: Եվ հակառակորդ ուժը, որը միշտ թվացյալ խանգարել է քեզ` ընդամենը քո մրցանակն ստեղծողն է` հակառակ բևեռում: Նրա սառը, մութը, խավարը կծնեն քո մրցանակի փայլը, ջերմությունը և լույսը: Իսկ ահա ճանապարհի վրա, որի վրա շահելու ես մրցանակդ` հենց ճանապարհի կողքին` քաղցր մոշի սև, փայլուն պտուղներն են : Որքան ես մատներդ ծակել այդ պտուղը քաղելու համար, և քաղելու ես: Որովհետև սիրում ես…

    Ես Կյանքի Դպրոցում եմ, ես ուսուցի~չ եմ, որքա~ն անգամ այս կոչումը երևացել ինձ... Եվ ո~վ զարմանք` ուսուցչությունը ընդամենը խաղ է, որ պիտի խաղաս աշակերտիդ հետ: Իմաստուն խաղի ծրագիրը քո սրտի մեջ է գրված, և խաղը երկու բևեռ ունի` կյանք և կորուստ: Ոսկե միջինով գնա, Դպրոցի ուսուցիչ, և երկու բևեռների քաղցրությւոնը կհասնի քեզ և աշակերտիդ... Սիրելի որդիս, նիհարիկ զինվորս,- նայում եմ կերպարիդ, դու էլ իմ ուսուցիչն ես, և դու ես գրել այս Խաղի Ծրագիրը: Եվ քեզ հետ` մյուս սիրելիներս, Կյանքը....Միայն թե չքարանամ, միայն թե ինձ իմաստունի տեղ չդնեմ, միայն թե մենթորական տոնը չցամաքեցնի ակունքը: Սիրել ու խաղալ …

    Թեթև է վերնաշապիկս, բայց այս հին փողկապը ճնշում է պարանոցս, քանդում եմ... Ազատվել հին ձևերից: Կյանքը ստեղծագործում է...

    Երբևէ մեկն ինձ հարցրել է` իսկ դու գիտե՞ս, թե սիրտն ինչպես է ազատվում...թափոններից: Եվ ես նրան պատասխանել եմ` թե այսպես, այսպես, - բայց նրան չի բավարարել իմ պատասխանը: Բժիշկ-առողջագետս լավ գիտի` ինչպես մաքրել լյարդը, երիկամը , մյուս օրգանները, ամբողջ մարմինը, բայց ՍԻ՞ՐՏԸ ...Եվ այն էլ` այս դառն ու դժվար Հայրենիքում: Ես նո~ր հասկացա, թե ինչ ծանր հարց ես տվել ինձ... Իսկ ես կարծում էի, թե գիտելիք ունեմ և կարող եմ ապաքինել մարդկանց: Առանց մաքրելու մարդկանց սրտերը ` ինչպե՞ս կապաքինես մարդկանց: Ահա խնդիրը, որ կյանքը այսօր, այսօր, այսօր դրեց իմ առջև:

    Իմ սիրելի, վայելքիս ժամն էր` նայել քո պայծառ ճակատին և խոսել քեզ հետ, որքա~ն պայծառություն այս գարնան առավոտի մեջ:
    Բարի առավոտ...


    Բացվեց 4 մարտի 2008թ առավոտը...


    Հու~րը...Այդ զարմանալի տարերքը, որ մեկ ջերմացնում է մարդուն, սիրում և խնամում...և մեկ էլ բորբոքվում մահաբեր կրքով`պատրաստ այրելու նրա մարմինն ու կացարանը` անտարբեր նրա աղերսանքին... Սիրելի երկիր, միթե՞ դեռ առջևում է քո մեծ հրդեհը, միթե՞ դու այդքան կրակ ու մոխիր պետք է տեսնես...

    Սիրելի Հոգի, մի~ վհատիր, հրդեհը գալու է` այրելու քո էթիկայի չորացած խոտը, քո պատրանքները, քո խունացած ավանդույթները, քո անպետք քուրձերրը... Կրակը հասնու՞մ է մարմնիդ, կրակը դիպչու՞մ է որդիներիդ, մանուկներդ ճչու՞մ են ցավից. մի վհատի~ր, կրակին հանձնի~ր քուրձերդ, մի ափսոսա, ծերացած Հոգի... Ահա գալիս եմ օգնության, Մեծ Հրդեհի Ժամին քեզ հետ եմ լինելու...Եվ այնժամ, երբ Հրո խորշակը կանցնի քո վրայով` ափով կհեռացնեմ սև մոխիրրը և , ի~նչ զարմանք, կտեսնեմ առաջին սպիտակ-կանաչ ծիլը, ապա երկրորդը... Եվ կհամբուրեմ ծիլերդ, և առաջինը կտեսնեմ ՔՈ ՆՈՐ, ՔՈ ԳԵՂԵՑԻԿ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ...

    Իմ սիրելի, դու սիրում ես այս կարմիր պտուղը... Որքան ժամանակ մենք հայրենի դաշտ չենք մտել, որքան ժամանակ հեռացած էինք... Ինչ -որ մեկը օգնու՞մ է մեզ, գուցե ինչ-որ մեկը հենց մե՞նք ենք... Սիրելիս, ահա այս թփի տակ են լավագույն պտուղները: Առուն հոսում է այստեղ, և մի հրաշալի պտուղ փչացե~լ է` ընկած ջրի մեջ. անխիղճ ջրիկ, ինչու՞ ես վիրավորել հասած պտուղը: Իմ սիրելի, սիրեցի այս կարմիր պտուղը, որովհետև դա ՔՈ ՊՏՈՒՂՆ Է…

    Ինչ անսպասելի~ է մարդկային մտքի թռիչքը… Աչքիս առջև դու ես ելնում, Գիտության Կաճառ: Բայց ինչու՞ ես ելնում… Այս ժամին մեզ գիտություն է պետք, Բարձր Գիտություն, բայց դու ի՞նչ ես ասում: Պարզվեց` ոչինչ էլ չես ասում, սիրտս հասկացավ անօգ դավաճանությունդ և բարձրաձայն կանչեց` Կորչի~… Եվ կանգնելու են գիտության մարդիկ, և կանգնած ենք, մեր աչքերի առջև պսակազերծվում է կեղծ գիտության գնացքը… Սիրելի երկիր, ստանում եմ քո գաղտնի ուղերձը…

    Մի հին, մի գաղտնի նեղություն ճնշում է ինձ,- ծանր Նյութը դեռ երբեմնակի անցյալից հառնում և նստում է ուսերիս… Բայց գիտեմ` մի քիչ Արև, մի քիչ շող, և մոտ ազատությունը… Առավոտը բացվել է…
    Բարի առավոտ:



    Բացվեց 2008թ մարտի 5-ի առավոտը:

    Իմ սիրելի, արևածագը արդեն վաղ է բացվում, առավոտի հետ լսում եմ քո ձայնը: Մայրական և կանացի աշխատանքդ սկսվում է, և անձնազոհ թևերդ տարածում ես քո աշխարհի վրա` պաշտպանելու մեզ: Խաղաղվի~ր, իմ սիրելի, ամեն հոգսդ մի առ ափերիդ մեջ, որ հանգստացնես ցավդ,- Քեզ Ամբողջությամբ ու Լիովին հանձնիր բացվող Արևին:

    Երեկ, քնելուց առաջ վառ էր մեր սիրտը, մենք նայում էինք մեր կյանքը, մեր երկրի կյանքը,
    և ամենուր տեսնում էինք զարմանալի նշաններ. չէ~, կյանքը քաոս չէ, այլ մի զարմանալի
    ստեղծագործություն, և այսօր էլ` երկրի թարմ վերքերի մեջ մենք տեսնում էինք առկայծող
    Նոր Կյանքը:

    Ի~նչ հրաշալի վայրկյան է, երբ դատարկ սեղանին լցնում ես հայրենի հացը` ծովի ալիքի պես փափուկ լավաշը... Եվ երբ քո սեղանը շարունակվում. քո կացարանից ելնում է դուրս և աշխարհ է ելնում...:

    Բարի~ առավոտ:



    Բացվել է 2008թ մարտի 6-ի առավոտը...

    Առավոտը գիշերից է սկսվում, այս գիշերվա մեջ կապար կար, և այդ ծանրությունը լցվեց առավոտիս մեջ: Այդ կապարը ես էի վաստակել...

    Կյանքի Դպրոցը...Նաև սովորական Դպրոցը: Խնամում ես Դպրոցիդ արտաքինը, վերանորոգում ես անում, սվաղում և ներկում ես պատերը, նույնիսկ սիրո ծաղիկներ ես ցանում...Բայց մի օր պատահական իջնում ես ներքնահարկ, այստեղ է մաքրման համակարգը, և հանկարծ տեսնում ես, որ անմաքուր ջրերը լցրել են ներքնահարկը...Իսկ վերևում` փայլում են պատերը, նույնիսկ սիրո ծաղիկներ կան... Դպրոցիդ տնօրեն, ե՞րբ ես
    վերջին անգամ իջել ներքնահարկդ...

    Գրադարանս...Գրքերս...Բաց են աշխարհի առջև: Բայց ինչու՞ է անհանգիստ սիրտս...
    Գրքերը տանու՞մ են, թե՞ ես կորցնում եմ նրանց: Նրանք կյանք են տանելու, թե կորչելու են ժամանակի փոշիների մեջ: Ինչ էլ լինի` պատասխանատուն ես եմ... Գրքե՜րս, սի՜րտս...

    Ես քեզ հետ, սիրելի որդիս, մտել եմ այս այգին...Այգեպանը կին է, մայր է,- նա այսօր ծիրան ունի, իսկ սքանչելի դեղձերը դեռ չեն հասել... Սա Կյանքի Այգին է, և այգեպանը... Կին է, Մայր է:

    Սիրելի ընթերցողս, եղե՞լ քեզ հետ, երբ կյանքդ արևային ես զգացել, վայելքդ` անսահման... Այսօր առավոտյան մի պահ, հիշողության խորքերից ելավ այդ օրը. օ~, սիրելի կյանք, օ~, երջանիկ անգիտություն: Կլինի՞ մի օր, երբ կվերագտնեմ այդ արարչածին անգիտությունը... Ի՞նձ ինչ, որ աշխարհում մարդ կա, ազգ կա, Աստված կա, տառապանք և ահ կա... Ես ուզում եմ անգետ լինել, երեխա լինել, երջանիկ լինել...

    Բարի առավոտ:
    Ներքին, անարյուն, էթիկական հեղափոխություն.
    Նոր որակի ազգային պետականության ստեղծում

    http://www.dnforum.am
    "Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու. Ձոն Դոգվիլ-Հայաստանին"

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (04.12.2017)

  3. #2
    Լիարժեք անդամ Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առավոտյան էսքիզներ

    Բացվել է 2008թ մարտի 7-ի առավոտը:

    Առավոտը բացվել է այս հիվանդ մոլորակի վրա, ահի մոլորակի վրա,- որտե՞ղ ես, ըղձալի խաղաղություն… Մի ծանր ուժ, մի մոլորակային ծանր մեքենա իր ծանր շերեփով զարկում է սարերին, քարերին …և քարերը խելահեղ թռիչքով հետապնդում են մարդկանց:
    Սիրելի զավակներս, ձեր վերքերը դեռևս թարմ են, դուք արդեն ազատ եք ֆիզիկական մարմնից, որ թողեցիք այս դժվար հայրենիքում: Բայց ո՞վ գիտի, որ Կյանքը խլել է միայն ձեր գանգուր մազերը, իսկ դուք կաք` լի սիրով ու կյանքով… Բայց քիչ ժամանակ է անցել, ձեր նուրբ, «նոր» մարմինները ցավում են... նուրբ աշխարհի հայկական հոսպիտալներում դուք հիմա ապաքինվում եք: Ձեռքս դնում եմ ձեր վերքերի վրա, սիրելիներ... Իսկ Հայաստանում առավոտը բացվում է...Ուրի~շ առավոտ...Այն ավելի շքեղ է լինելու, քան ձեր երազածը: Քանի որ ՈՒՐԻՇ է լինելու...


    Ծո~վը...Այսօր քնած ու հարթմնի Քեզ հետ էի: Պատկեր մանկությունից. առավոտյան հեռվում, շատ հեռվում երևում է մի կտոր երկինք, որ պոկվել է Մայր երկնքից և ընկել է...Բայց լեռները պարզել են ձեռքերը և պահել են, որ նորածին Ծովը չընկնի ցած...Տաս տարեկան մանուկս լողացել եմ ...այդ երկնքի մեջ և տեսել եմ արծաթկող, կարմրապուտ իշխանների թռիչքները Ծովի մակերեսին: Այդպիսի գեղեցկության արարած էլ չեմ տեսել... Եվ այսօր նորից դեպի Ծով էի գնում: Բայց գիտեի, որ այս անգամ նա ջուր չէ, այլ ԿՅԱՆՔ, ԱԶՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ...

    Կյանքի վճռական, բեկումնային պահերին տեսնում եմ այդ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ. Մի անգամ` զավակիս ձեռքին, մի ուրիշ անգամ`Սիրելիս նվեր էր ստացել... Այդ Ժամացույցը հաստատում է Ժամկետների Օրենքը. Կյանքը ազատագրում է իրեն ամենայն ավելորդից, կեղծիքից, հիվանդությունից.... Եվ կազատագրի ճիշտ ժամանակին: Արթուն կլինե՞ս, մարդկային սիրտ, երբ գա Իսկական Ժամը, և մանավանդ` այդ պահին երգելո՞ւ ես... Տարիներ առաջ հարցրել եմ քեզ.

    Լույսն է արթնանում
    Առավոտի մեջ,
    Թևավոր դասն է
    Սաղմոսում անվերջ:

    Շուտով արևը
    Կելնի իր գահին.
    Ինչու՞ չես երգում,
    Օ~, սիրտ մարդկային...

    Բարի առավոտ:
    Ներքին, անարյուն, էթիկական հեղափոխություն.
    Նոր որակի ազգային պետականության ստեղծում

    http://www.dnforum.am
    "Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու. Ձոն Դոգվիլ-Հայաստանին"

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (04.12.2017)

  5. #3
    Լիարժեք անդամ Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առավոտյան էսքիզներ

    Բացվել է 2008թ մարտի 8-ի առավոտը:

    Այս ամսաթիվը հիշեցնու~մ է, թե Ո՜վ այս մոլորակի ամենագեղեցիկ արարածը.... Կինը...Եվ ամենաչգնահատվածը: Տղամարդը զբաղված է Ճշմարտություն, Աստված, Իշխանություն....և էլ ինչ ասես փնտրելով, իսկ Կնոջը նա չի փնտրում, կարծում է, թե արդեն... գտել է: Մինչդեռ կնոջ մեջ են բոլոր ճշմարտությունները և արարչությունները....Ահա իմ խոստովանությունը.


    ԽԱՂԻԿ` ՁՈՆՎԱԾ ԻՄ ՍԻՐԵԼՈՒՆ

    Ասացին` շա~տ խորն է աստված ,
    Կյանքի իմաստն ունի պահած ,
    Թե դեպի նա անես դու դարձ`
    Նա կլցնի գավաթդ լի:

    Ես էլ խելառ փնտրող դարձած,
    Սուրբ գրերի դռներն ընկած,
    Փնտրելով միտք ու աստված`
    Քեզ լքեցի, իմ սիրելի:

    Ասացին լոկ ազգն է վեհանձն,
    Ունի իր մեջ և սեր, և գանձ,
    Թե նվիրես նրան քո անձն`
    Նա կլցնի գավաթդ լի:

    Ես էլ ազգի սիրով արբած ,
    Նրա հոգսով կալած-կապված ,
    Փնտրելով ազգ ու աստված `
    Քեզ կորցրեցի, իմ սիրելի :


    Հարցում արի քար ու ծառին,
    Երկնից թռչող ծիծառներին ,
    Թե ի՞նչ անեմ տխուր օրին `
    Ո՞վ կլցնի գավաթս լի :

    Ասին` անխելք հավատավոր,
    Սխալ արիր դու ահավոր ,
    Ու՞մ ես փնտրում այդպես մոլոր`
    Չէ՞ դու չունես մարդ սիրելի :

    Այս կշտամբանքը լսեցի ,
    Իմ հանցանքից ամաչեցի ,
    Վրան մի սև խաչ քաշեցի ,
    Ու քե'զ դարձա, իմ սիրելի :

    Տեսա` աստծո հուրն ես պահած ,
    Տեսա` ազգի ջուրն ես պահած,
    Առանց քեզ` ի'նչ ազգ ու աստված`
    Դու' լցրեցիր գավաթս լի :

    Պատգամաբերն արարչական ,
    Դուստրն ազգի վայելչական ,
    Խոր խորհրդով վաղնջական `
    Դու' ես, դու' ես , իմ սիրելի~ :


    Այս առավոտը բերել է ուրիշ ներզգացություններ, նրանց մեջ կա նաև բացվող գարնան ծնած ... թախիծը: Բայց թախիծն այսօր պահում եմ իմ մեջ և փոխարենը ձեզ տալիս եմ մի պահ ի տեսած Գեղեցկությունից...

    Երկինք կապույտ, երկիր տաքուկ,
    Մի առավոտ արևընծա,-
    -Իմ սիրելի' և իմ մանու'կ,
    Արևի մեջ ես ձեզ գտա:

    Կապույտ բարուր` երկնից ձևած,
    Ամպի ճերմակ ժանյակներով,
    Նրա մեջ մի տաք արարած`
    Քնքուշ ու մեղմ շողիկներով:

    Արքայազն է, լուսե մանուկ,
    Որ ծնվել է երկրիս համար,-
    -Նրան ինձ տո'ւր, իմ գիրկը տո'ւր,
    Իմ երջանիկ արքայամայր

    Բարի առավոտ...
    Ներքին, անարյուն, էթիկական հեղափոխություն.
    Նոր որակի ազգային պետականության ստեղծում

    http://www.dnforum.am
    "Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու. Ձոն Դոգվիլ-Հայաստանին"

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (04.12.2017)

  7. #4
    Լիարժեք անդամ Հեղինակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2008
    Գրառումներ
    99
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առավոտյան էսքիզներ

    Բացվել է 2008թ մարտի 9-ի առավոտը:

    Առավոտը բացվել է, բայց այսօր ինչու՞ ես թախիծով լցված, սի՜րտս: Երեկ իմ արշալույս օրերից էր, հոգիս ցնծում էր գարնան մեջ... Բայց այս առավոտ... տիեզերական ճոճանակը ակնթարթի մեջ անցավ մյուս կողմը, և ձմեռ է արդեն, և այս առավոտյան մրսում էի ապագայի վերահաս ցրտերից...

    Եվ աչքիս առաջ դու ես ելնում` ցուրտ և հիվանդ աշխարհակարգ, դու առավել քան խստացրել ես Ճոճանակի Օրենքը, դու առավել քանակի տառապանք ես տալիս Մարդուն: Եվ տեսնում եմ քեզ` որպես մի անճոռնի բուրգ, զոդված նյութով և անմաքուր կապով,- որքան վստահ է անգեղ կերպարանքդ... Բայց մի գաղտնի միտք գալիս ու շշնջում է ինձ. «Այդ անճոռնի աշխարհակարգն է քեզ այսօր այդպես արթնացրել, այդ աշխարհակարգը ՆԱԵՎ ԴՈՒ ԵՍ ՍՏԵՂԾԵԼ, ի՞նչ է` ուզու՞մ ես սպանել քո զավակին»: Եվ այդժամ հասկանում եմ` մեր տառապանքի աշխարհը մենք ենք ենք կերտել... Եվ այն ՓՈԽԵԼՈՒ, ՆՈՐՈԳԵԼՈՒ համար` պետք սիրես նրա գոյությունը և ՍԻՐՈՎ ՎԵՐԱԿԵՐՏԵՍ ԱՅՆ: Ի~նչ դժվար խնդիր...

    Եվ Սիրելուս հետ հիշեցինք «Ալքիմիկոս»-ի հերոսին, որը մահից կարող էր փրկվել, եթե միայն ... երեք օրում փոթորիկ հաներ աշխարհում: Իմ Սիրելի, դու գիտես, որ այդպիսի ՓՈԹՈՐԻԿ ԿԱՐՈՂ Է ՄԻԱՅՆ ԱՆՔԵՆ, ՍԻՐՈՂ ՍԻՐՏԸ ՍՏԵՂԾԵԼ: Քո Սիրտը: Ես Քո հետ եմ, ես կօգնեմ Քեզ...

    Բարի առավոտ...
    Ներքին, անարյուն, էթիկական հեղափոխություն.
    Նոր որակի ազգային պետականության ստեղծում

    http://www.dnforum.am
    "Իմ Զվարթ Գիտությամբ եկել եմ ձեր տգիտության աչքը հանելու. Ձոն Դոգվիլ-Հայաստանին"

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (04.12.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 150
    Վերջինը: 22.11.2013, 00:10
  2. Արձակ. Էտյուդանման էսքիզներ
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.04.2012, 01:14
  3. Արձակ. Էտյուդանման էսքիզներ
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 13.06.2011, 11:52
  4. Գրառումներ: 7
    Վերջինը: 02.12.2009, 18:12
  5. Առավոտյան վազք
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 35
    Վերջինը: 31.07.2009, 01:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •