Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
Առաջին ինձ թվումա,որ եթե ադրբեջանցիներև տարածք գրավելու նպատակ ունենաին կհարձկվեին հենց մարտի 1-ից 2 միջակայքում,քան թե 2 օր անց:
Երկրորդն էլ,ոնց կարդացի Day.az-ում,ադրբեջանը հայտարարել է,որ մինչև մարտի 5-ի ժամը 15:05-ն կրակոցները շարունակվել են,իսկ Օսկանայանի հայտարարությունից բխում էր,որ դրանք արդեն ավարտվել են:Ավելի խելքին մոտ է ազերիներինը,քանզի զոհերի թիվը այդ ընթացքում փաստորեն փոփոխվել են,չնայած չեմ էլ բացառում,որ նրանց սարքածը լինի:
Երրորդն էլ գտնում եմ,որ այստեղ հնարավարա 3 տարբերակ`
I ամենաքիչ հավանականը,որ ադրբեջանցիները սա սարքել են ի օգուտ Սերժի`գիտակցելով,որ ավելի լավ է ՀՀն ունենա "արդեն վարկաբեկված" Սերժի նման մի նախագահ,քան թե հեղափոխություն կատարած և դրանից հետո "մեծ հեղինակություն վայելող" Լևոնը:
II մի փոքր ավել հավանականը,որ ազերիները օգտվել են առիթից մի 2 նշանուկություն ունեցող դիրքեր գրավելու համար: (ՀՀ պաշտոնական տարբերակ)
III իմ կարծիքով ամենահավանականը,որ այս ամենը ուղղակի "սարքած" է Սերժի և Քոչարյանի կողմից,որպեսզի այն ուշադրությունն ու մեղադրանքների ալիքը,որ ուղղված է նրանց դեմ,թե միջազգային հանրությունից և թե ՀՀ քաղաքացիների մի խիտ զանգվածից,դադարեցվի և մարդկանց ուշադրությունը շեղվի այլ,իրենց մտածելակերպով "ավելի կարևոր" հարցի շուրջ: (ԱՀ պաշտոնական տարբերակ)

Ինչ վերաբերվումա զոհերի մասին չհամընկնող հայտարարություններին, վստահ եմ, որ շուտով կպարզվի:Եթե սա Սերժենց հերթական սուտն է,ապա փուչիկի նման կպայթի,ինչպես,որ պայթելու են մնացած բոլոր ստերը:
Հարգելի բարեկամներ, ծառայելով սահմանամերձ զորամասում հիմա փորձեմ իմ տեսանկյունից ներկայացնել իրականությունը:
1. Պատերազմի տարբերակը բացառեւմ եմ, որտև նախ պետք է պատերազմ սկսողը կարողանա դրա տակից դուրս գալ, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը այսօր այդ հնարավորությունը չունեն, իմ կարծիքով բոլորն էլ կհսյանան ինչու:
2. Անցյալ տարի այս ժամանակներն էր, ավելի կոնկրետ ապրիլ-մայիս ամիսները, երբ թուրքերը մեր զորամասի դիրքերի շրջանում ուզում էին դիրքավորվել «ժողովրդի լեզվով ասած պոստ էին առաջ տալիս», ուրեմն Հայ-ադրբեջանական սահմանում կա նեյտրալ գոտի, այսինքն ականապատված տարածք, որը կարելի է ասել ոչ՛ մերն է, ոչ՛ իրենցը, իսկ ազերիներն ուզում էին այդ հողում պոստ դնել, իհարկե չստացվեց, մեր շատ հոյակապ ստրատեգ և հզոր Հրամանատարի շնորհիվ, որը օրերով չիչավ դիրքերից և գիշեր-ցերեկ տղաների կողքին էր: Կարծում եմ այսքանը բավ է, որ հասկանանք,որ կրակոցներ և նման իրդարձություններ միշտ էլ լինում են, ասեմ նաև, որ ազերիները այն ժամանկ էլ զոհ ունեցան, իսկ մենք անգամ վիրավոր էլ չունեցանք, ուղղակի դրա ներկայացումն ու հրապարակումն է տարբերվում իրարից, անցյալ տարի դրա մասին ոչ՛ մամուլը, ոչ՛ հեռուստատեսությունը չասեց, իսկ հիմա չգիտես ինչու բոլորը դրա ամսին են խոսում: Դրա մեջ տեսնում եմ 2 շահադիատական նպատակ.
2.1. Ներկայիս իշխանություններին ձեռնտու էր նման հրապարակումը՝ ժողովրդին լռեցնելու և սթափեցնելու համար:
2.2. Թուրքերին ձեռնտու է դրա հարապարակումը՝ Հայաստանի ներկայիս պառակտված վիճակը Ղարաբաղի ղնդրի կարգավորման մեջ օգտագործելու գործում:
Ուրիշ ոչ մի շահ ես համենայնդեպս չեմ տեսնում:
Շնորհակալ եմ ուշադրության համար: