Չէ, սխալ հասկացար. նրանք էլ ասում են, որ 12 հայ է զոհվել /day.az/
Ավելացվել է 6 րոպե անց
Այ ժողովուրդ, գոնե հիմա Սերժ ու Լևոն մի արեք, բա որ ճիշտ լինի, որ հարձակվել են....էդ արդեն լուրջ ազդակ ա, հասկանում եք? Աստված չանի` մի բան լինի, էլի իրար կոկորդ ենք կրծելու, Ղարաբաղում էլ կռիվ?, որց որ պատերազմի ժամանակ մեր կուսակցություններն էին իրար միս ուտում: Էս ինչ անմիաբան ազգ ենք, տո![]()
Թեման ադրբեջանական սադրանքների մասին ա, դուք էլ իրանցից էլ բեթար....ինստիտուտում էլ էին ասում` կարող ա Սերժն ա արել, վերահաս վտանգը թողած` Սերժ ու Լևոն էին անում:
Շատ չխորանամ. արտակարգ դրություն ա:
Վերջին խմբագրող՝ Fedayi: 05.03.2008, 19:50: Պատճառ: Գրառման ավելացում
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
100 տոկոս որևէ աղբյուրի հավատալ հնարավոր չէ... դե առհասարակ հնարավոր չէ, մեր պամաններում` առավել ևս... բայց ասում են` Ղարաբաղում ծառայող մեկը բարեկամին ասել է, որ մեր կողմից զոհեր չկան, մենակ մի քանի վիրավոր... Աստված տա... իսկ 12 հոգին, գրեթե համոզված եմ (=շատ մեծ հույս ունեմ), որ ադրբեջանցիները հորինել են, որովհետև երեկ խոսք էր գնում միայն իրենց կողմի զոհերի մասին, պետք էր էսօր փոխել պատկերը...
չգիտեմ...
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 05.03.2008, 19:57:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Չնկատեցիր, ես չեմ ասել, որ հայերն են հարձակվել։Բայց չեմ էլ պնդել, որ Արդբեջանն է հարձակվել։ Երկու տարբերակն էլ չեն բացառվում։ Կրակոցներ ԼՂՀ-ի սահմանի մոտ եղել են առաջ, ցավոք կլինեն և հետո։ Բայց ինչո՞ւ հենց հիմա եղավ։ Պարզից էլ պարզ է, որ այս դեպքի հիման վրա քաղաքական դիվիդենտներ ստանում է միմիայն Սերժը։ Այսինքն կամ ազերիներն են արել, քանի որ Սերժը իրենց համար ավելի ընդունելի է կամ Ռոբն ու Սերժն են արել։
Վերջին խմբագրող՝ Artgeo: 05.03.2008, 20:16:
Mեր նախագահի խոսքը ,կարծում եմ , գոնե մեր համար պետք ա ավելի մեծ նշանակություն ունենա,քան ադրբեջանցիների բարբաջանքները:
Քաղաքականությունը քաղաքականություն,բայց ուրիշների առաջ մերը պետք ա տարբերել այնուամենայնիվ
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
թեմայից դուրս գրառում եմ անում, բայց պետքա պատասխանեմ. նաև հնարավորա ու ամենից շատ, որ ադրբեջանցիները ուզում են ստեղի ստեղծված իրադրությունից օգտվեն. ադրբեջանցի գեներալի հարցազրույցն էի կարդում, ու նրա ասելով "հայերը հաղթել են էն ժամանակ երբ նման իրավիճակ եղելա ադրբեջանում. ինչու հիմա առիթից չօգտվել?".
հիմա թեմայի վերաբերյալ. ադրբեջանցիների հակերական գործունեությունը հնարավորա, իսկ մերը ոչ այն պատճառով, որ նրանք ունեն ԳԵՐարագ ինտերնետի հնարավորություն, իսկ մենք ոչ
Առաջին ինձ թվումա,որ եթե ադրբեջանցիներև տարածք գրավելու նպատակ ունենաին կհարձկվեին հենց մարտի 1-ից 2 միջակայքում,քան թե 2 օր անց:
Երկրորդն էլ,ոնց կարդացի Day.az-ում,ադրբեջանը հայտարարել է,որ մինչև մարտի 5-ի ժամը 15:05-ն կրակոցները շարունակվել են,իսկ Օսկանայանի հայտարարությունից բխում էր,որ դրանք արդեն ավարտվել են:Ավելի խելքին մոտ է ազերիներինը,քանզի զոհերի թիվը այդ ընթացքում փաստորեն փոփոխվել են,չնայած չեմ էլ բացառում,որ նրանց սարքածը լինի:
Երրորդն էլ գտնում եմ,որ այստեղ հնարավարա 3 տարբերակ`
I ամենաքիչ հավանականը,որ ադրբեջանցիները սա սարքել են ի օգուտ Սերժի`գիտակցելով,որ ավելի լավ է ՀՀն ունենա "արդեն վարկաբեկված" Սերժի նման մի նախագահ,քան թե հեղափոխություն կատարած և դրանից հետո "մեծ հեղինակություն վայելող" Լևոնը:
II մի փոքր ավել հավանականը,որ ազերիները օգտվել են առիթից մի 2 նշանուկություն ունեցող դիրքեր գրավելու համար: (ՀՀ պաշտոնական տարբերակ)
III իմ կարծիքով ամենահավանականը,որ այս ամենը ուղղակի "սարքած" է Սերժի և Քոչարյանի կողմից,որպեսզի այն ուշադրությունն ու մեղադրանքների ալիքը,որ ուղղված է նրանց դեմ,թե միջազգային հանրությունից և թե ՀՀ քաղաքացիների մի խիտ զանգվածից,դադարեցվի և մարդկանց ուշադրությունը շեղվի այլ,իրենց մտածելակերպով "ավելի կարևոր" հարցի շուրջ: (ԱՀ պազտոնական տարբերակ)
Ինչ վերաբերվումա զոհերի մասին չհամընկնող հայտարարություններին, վստահ եմ, որ շուտով կպարզվի:Եթե սա Սերժենց հերթական սուտն է,ապա փուչիկի նման կպայթի,ինչպես,որ պայթելու են մնացած բոլոր ստերը:![]()
Հարգելի բարեկամներ, ծառայելով սահմանամերձ զորամասում հիմա փորձեմ իմ տեսանկյունից ներկայացնել իրականությունը:
1. Պատերազմի տարբերակը բացառեւմ եմ, որտև նախ պետք է պատերազմ սկսողը կարողանա դրա տակից դուրս գալ, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը այսօր այդ հնարավորությունը չունեն, իմ կարծիքով բոլորն էլ կհսյանան ինչու:
2. Անցյալ տարի այս ժամանակներն էր, ավելի կոնկրետ ապրիլ-մայիս ամիսները, երբ թուրքերը մեր զորամասի դիրքերի շրջանում ուզում էին դիրքավորվել «ժողովրդի լեզվով ասած պոստ էին առաջ տալիս», ուրեմն Հայ-ադրբեջանական սահմանում կա նեյտրալ գոտի, այսինքն ականապատված տարածք, որը կարելի է ասել ոչ՛ մերն է, ոչ՛ իրենցը, իսկ ազերիներն ուզում էին այդ հողում պոստ դնել, իհարկե չստացվեց, մեր շատ հոյակապ ստրատեգ և հզոր Հրամանատարի շնորհիվ, որը օրերով չիչավ դիրքերից և գիշեր-ցերեկ տղաների կողքին էր: Կարծում եմ այսքանը բավ է, որ հասկանանք,որ կրակոցներ և նման իրդարձություններ միշտ էլ լինում են, ասեմ նաև, որ ազերիները այն ժամանկ էլ զոհ ունեցան, իսկ մենք անգամ վիրավոր էլ չունեցանք, ուղղակի դրա ներկայացումն ու հրապարակումն է տարբերվում իրարից, անցյալ տարի դրա մասին ոչ՛ մամուլը, ոչ՛ հեռուստատեսությունը չասեց, իսկ հիմա չգիտես ինչու բոլորը դրա ամսին են խոսում: Դրա մեջ տեսնում եմ 2 շահադիատական նպատակ.
2.1. Ներկայիս իշխանություններին ձեռնտու էր նման հրապարակումը՝ ժողովրդին լռեցնելու և սթափեցնելու համար:
2.2. Թուրքերին ձեռնտու է դրա հարապարակումը՝ Հայաստանի ներկայիս պառակտված վիճակը Ղարաբաղի ղնդրի կարգավորման մեջ օգտագործելու գործում:
Ուրիշ ոչ մի շահ ես համենայնդեպս չեմ տեսնում:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Ճիշտ,որ երկու կողմն էլ պատճառներ ունեին մյուսի վրա կրակոց բացելու համար`Սերժը քո նշած 2.1.-ի համար,իսկ Ալիեվը`2.2.-ի համար:Բայց ոնց տարբերենք ու պարզենք,թե որ մի կողմն է սկսել: Ինչ կասեք?
Հ.Գ. Ինձ թվումա Հայաստանի էլ, Ադրբեջանի էլ պաշտոնական հայտարուրությունները սուտ են զոհերի մասին:
Ավելացվել է 3 րոպե անց
Չգիտեմ քո մոտ ոնց,բայց իմ մոտ YouTube-ը նորմալ աշխատելա ու հիմա էլ լրիվ նորմալ աշխատումաու գրեթե բոլոր վիդեոներն էլ նայել եմ
![]()
![]()
:
Աչքիս հլը մեր ցանցի համար չեն հասցրել YouTube-ն ու Ազատությունը փակել![]()
Վերջին խմբագրող՝ Լ.յ.ո.վ.: 06.03.2008, 18:51: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ