User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մահապատիժ

    41 30.83%
  • Ցմահ բանտարկություն

    92 69.17%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 464 հատից

Թեմա: Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

    Թեմայի վերնագիրը կարդալուց ակամայից զարամացա, լրիվ անիմաստ է, որովհետեվ պարզից էլ պարզ է, թե որն է ճիշտ: Ամեն դեպքում իրավաբանությունը այս հարցին վերջնական օրինակելի պատասխան տվել է: Ու հարցը կարելի է դիտարկել, լոկ հոգեբանական տեսակետից: Այսինքն այս բաժնին բացարձակ համապատասխան չէ ու լրիվ հարմար հոգեբանություն բաժնին: Հարց կառաջանա, իսկ ինչու՞...
    Որովհետեվ չի կարող գտնվել մեկը, ով իրավաբանորեն փորձի ապացուցել հակառակը: Կասկածի տակ դնել տասնյակ միջազգային պայմանագրերը, զարգածած երկրների, առաջադեմ հասարակության դիրքորոշումները: Դա մարդկային բարոյականությանը հակառակ է:

    Մեջբերում Hermsbir-ի խոսքերից Նայել գրառումը
    Sancta Simplicitas!
    Մի՞թե դուք կարծում եք որ նա,ով գիտակցաբար խլել է այլոց կյանքը արժանի է ապրել.Վայ,վայ,վայ…Ժողովուրդը ծանոթ չէ՞ «lex talionis» -ի հետ.«ОКО ЗА ОКО,ЗУБ ЗА ЗУБ».Կարծում եք ցմահ բանտարկությունը ավելի ծանր պատիժ է քան մահապատիժը?!Ի՞նչը կարող է լինել ավելի ծանր քան մահվան անխուսափելիության զգացումը.Այն, որ շատերը ասում են թե «Նա էլ է մարդ,նրան սպանելը նույն աստիճանի ոճրագործություն է»,դա…դա հիմարություն է և ձևական.Մենք ՄԱՐԴ ենք և հրեշտակների պես բոլորին ներել ամենևին պարտավոր չենք.
    Ոչ թե կարծում եմ այլ խորապես համոզված եմ, որ արժանի է: Փորձիր մարդկայինն տարբերակել իրավականից:
    Ամբողջ աշխարհում երբ մահապատիժ են վերացնում, գոնե քեզ չափ խելք ունեն ու խնդրին ավելի լուրջ են մոտենում: Իսկ «lex talionis», «Թալիոնի օրենքը», հայկական իրականությունում ավելի հայտնի՝ «արյան,վրեժի ինստիտուտը» վաղուց միջնադարում է մնացել, եվ կարծում եմ նորից ծառերը մագլցելու կարիք չկա : Այժմ ինքնադատաստանը հանցագործություն է եվ քրեորեն պատժելի:
    Քո ասած մարդկանց/ այս դեպքում ի նկատի ունեմ քեզ պես ծայրահեղ մտածողներին/ իրավասություն չի տվել ներելու կամ պատժելու/հատկապես երբ համապատասխան իրավական գիտելիք էլ չունենք հասկանալու համար/, մեր անձնական վերաբերմունքը շատ հաճախ հեռու է օրինականությունից կամ արդարությունից. դա դատավորների գործն է: Իսկ մարդիկ, /այստեղ որպես քաղաքացիական առաջադեմ հասարակություն/ վաղուց այս հարցի շուրջ իրենց վճռորոշ կարծիքը ասել են: Քո տրամաբանությամբ եթե շարունակենք, Հայսաստանում էլ Սաուդյան Արաբիայի մոլեդռանդական ու մազոխիստական կարգերն էլ պիտի օրենք դարձնենք/ասենք անդամահատությունը, երբ մարդը մի հատ սոխ գողանալու համար զրկվում է ձեռքից/:

    Մարդու կյանքը ի վերուստ տրված բարիք է, հիմնարար սոցիակլական արժեք: Այն անգնահատելի է, իսկ կորուստը՝ անդառնալի: Այդ է պատճառը, որ քրեաիրավական պաշտպանության ենթակա է յուրաքանչյուր մարդու կյանք՝ անկախ սեռից, առողջական վիճակից, ֆիզիկական ու բարոյական հատկանիշներից: Այս սկզբունքով է առաջնորդվում ողջ քաղաքակիրթ մարդկությունը: Ներկայումս նույնիսկ մահապատժի դատապարտվածը, որոշակիորեն սեփական կյանքի պաշտպանության իրավունք ունի: Նրան կյանքից զրկելու իրավունք չունի հատուկ պատրաստավածությունը չունեցող անձը /ոչ դահիճը/ եվ նույնիսկ դահիճը, բայց այն պայմաններում, որոնք հատուկ նախատեսված չեն մահապատիժն ի կատար ածելու վերաբերյալ օրենքով:


    Մեջբերում Hermsbir-ի խոսքերից Նայել գրառումը
    Sancta Simplicitas!
    Ի՞նչը կարող է լինել ավելի ծանր քան մահվան անխուսափելիության զգացումը:
    Քո հարցը շատ հասարակ պատասխան ունի: Ամբողջ կյանքը անազատության մեջ ապրելը. 1000 տարի առաջ էլ, հիմա էլ այդպես է:
    Պարզապես տարբերիր խիստ պատժատեսակը, դաժանից: Ի դեպ, երբեմն մահը ցմահ բանտարկության համեմատ Աստծո պարգեվ է թվում:

    հ.գ. Առհասարակ քննարկելու բան էլ չկա: Թեման փակեք կամ տեղափոխեք հոգեբանություն ու հոգեբանական տեսակետից դիտարկեք:

    Ավելացվել է 7 րոպե անց
    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ հասարակ մարդասպանը հասկացանք, բայց ասենք միատ մանյակը որը մի քանի տասնյակ երեխայա սպանել, մի քանի տասնյակ մարդա գլխատել, վառել և այլն , ետ կարգի մարդուն ոնց կարելիա մարդ համարել միթե ետ բոլոր մարդկանց հարազատները իրավունք չունեն սպանել ետ կենդանուն?
    ետ արդեն մարդ չի, դեֆեկտա տեղով, հիբրիդ, մարդը տենց բաներ չի անում
    Փորձիր մտածել որպես իրավաբան ու կտեսնես, ոնց ես ինքդ քեզ հերքում:
    Արդարությունը դա չի:
    Վերջին խմբագրող՝ Dragon: 08.03.2008, 07:01: Պատճառ: Գրառման ավելացում

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (04.02.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 14.01.2019, 22:37
  2. Ցմահ բանտարկյալներից մեկի մասին քննարկում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 662
    Վերջինը: 20.03.2017, 15:08
  3. Մահապատիժ
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 21.07.2008, 13:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •