User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մահապատիժ

    41 30.83%
  • Ցմահ բանտարկություն

    92 69.17%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 464 հատից

Թեմա: Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայած հարցին ինչ տեսանկյունից պետք է նայել:

    Եթե հանցանք է կատարվել, արդարադատության նպատակը, ըստ իս, պետք է լինի կանխելը, որ նման հանցանք այլևս չկատարվի /նույն մարդու կամ այլոց կողմից/, ոչ թե հանցագործից վրեժ լուծելը:
    Եթե հանցագործին մահապատժի ես ենթարկում, դրանով լավ վախեցնում ես մնացյալին. հանցագործն այս դեպքում պատիժ չի կրում՝ կարելի է ասել, քանի որ նա դադարում է գոյություն ունենալուց /գոյություն չունեցողը չի էլ կարող որևէ բան կրել/: Սա, իհարկե, կանխման հզոր ձև է: Սինգապուրում կամ Ինդոնեզիայում, օրինակ, թմրանյութ ներմուծելու համար մահապատիժ է, ընդ որում՝ անկախ քանակությունից: Դա, բնականաբար, չտեսնված բարձրացնում է զգոնությունը: Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ, Բալիում /տուրիստական շատ պոպուլյար կղզի է Ինդոնեզիայում/ մի ավստրալիացի զբոսաշրջիկ-ուսանող տղայի, մի քանի գրամ թմրանյութի համար մահապատժի դատապարտեցին: Անգամ Ավստրալիայի կառավարության միջամտությունը չօգնեց: Ընդ որում, մահապատիժը հրապարակավ էր, անգամ հեռուստացույցով էին հեռարձակում, որի ընթացքում հազարավոր ավստրալիացիներ մոմերը ձեռքներին կանգնած էին դրսում մինչ բացօթյա մեծ էկրաններին հեռարձակում էին ողջ պրոցեսը՝ թե ինչպես վայելուչ կոստյում-շալվար հագած, համեստ, խելոք տեսքով երիտասարդին, քայլեցնում են ամբոխի միջով դեպի եկեղեցի, հետո գրկում-հրաժեշտ է տալիս իր հարազատներին, որից հետո, բոլորի հայացքների ներքո տանում են ներս՝ գնդակահարելու: Ու այդ ամենը պատշաճ, սիրուն հագնված, սանրված, ակնոցներն աչքերին... Սարսափ էր նայելը: Դրանից հետո Ավստրալիան խզեց դիվանագիտական հարաբերությունները Ինդոնեզիայի հետ: Դե հիմա պատկերացրեք, քանի մարդ դրանից հետո կհամարձակվի անգամ սեփական օգտագործման թմրանյութ պահելու մոտը այդ երկիր մուտք գործելիս: Սինգապուր էլ որ մտնում ես, հենց օդանավակայանում անձնագրիդ մեջ շրխկացնում են մեծ, վառ կարմիր կնիք` "death penalty for drug trafficking".

    Եթե նայենք հարցին, թե արդարացի՞ էր արդյոք նման դատաստանը, ես մի բան գիտեմ՝ ավստրալիացի երիտասարդության մեջ մեծ պեպուլյարություն ունի Բալի գնալը հանգստանալու, որովհետև այնտեղ իրենց երազած ազատությունն է՝ ծովափ, աղջիկներ, թմրանյութ, առավոտից առավոտ խրախճանք... Իսկ որտեղի՞ց է այդ դեպքում հայտնվում թմրանյութը Բալիիում: Նարկոարքաների կողմից, հասկանալիորեն, որոնց ամեն ինչ կարելի է: Սրա կողքին շփոթված ուսանողին գնդակահարելը մի քանի գրամի համար խիստ անարդար է թվում: Բայց: Այդպիսին է օրենքը, և օրենքը հենց վախեցնելու համար է: Ասածս այն է, որ մահապատժի օրենքը հետագա կանխման նպատակ է հետապնդում:

    Ես այսպես եմ տեսնում. որ դատավարությունն ու օրենքը ոչ այնքան տվյալ անհատին պատժելու և վրեժ լուծելու համար պիտի լինի, այլ կարգավորելու հանցագործությունների հետագա հնարավորությունը, քանի որ մարդուն ցմահով կարող ես իհարկե վախեցնել, բայց կյանքից զրկվելը շատ ավելի սարսափելի պետք է որ թվա:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 01.02.2017, 03:40:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.02.2017), Chuk (01.02.2017), _Հրաչ_ (01.02.2017), Վիշապ (01.02.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 14.01.2019, 22:37
  2. Ցմահ բանտարկյալներից մեկի մասին քննարկում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 662
    Վերջինը: 20.03.2017, 15:08
  3. Մահապատիժ
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 21.07.2008, 13:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •