User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մահապատիժ

    41 30.83%
  • Ցմահ բանտարկություն

    92 69.17%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 464 հատից

Թեմա: Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #15
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գաղտնիք չեմ ասի, եթե փաստեմ, որ էդ ծեծված դատական սխալները պրակտիկայում հանցագործների համար ավելի շատ դրական արդյունք են ապահովում, քան բացասական: Այսինքն` թեկուզ տոկոսային հարաբերություն չեմ ներկայացնի` էդ պրակտիկան կատարյալ օբյեկտից ուսումնասիրելու անհնարինության պատճառով, բայց էն, որ շատ հանցագործներ չեն պատժվում զուտ քննության սխալների պատճառով, տասնյակ, միգուցե հարյուրավոր կամ ավելի անգամ ավելի շատ ա պատահում, քան անմեղ մարդուն դատական սխալի պատճառով դատելը: Դա (դատական սխալի պատճառով անմեղի դատվելը) ավելի շատ միֆ ա, որ մեր հասարակությունն ավելի հակված ա ընդունելու` բոլորիս հայտնի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, բայց հասարակության ընկալումն ավելի շատ էմոցիոնալ պրոցես ա, հասարակությունը թույլ ա դեմագոգիայի դեմ, ընդե մեծ մասն աչքաչափով փորձագետներ ու մասնագետներն են: Իսկ այ, քննության կամ դատական սխալի պատճառով որոշ հանցագործների անպատիժ մնալը խնդրեմ, բոլորդ էլ գոնե մի հատ տենց օրինակ լսած կլինեք:
    Որպեսզի անորոշ ու ընդհանուր չթվա ասածս, կոնկրետ օրինակ բերեմ: Մի հասարակ որոշման, արձանագրության կամ դատավարական այլ փաստաթղթի կազմելու ձևը խախտելու դեպքում էդ փաստաթուղթը ճանաչվում ա անթույլատրելի, որը շարանով անթույլատրելի ա դարձնում իրանից բխող կամ դրա հիման վրա կատարված մյուս փաստաթղթերը, ինչի հետևանքն էլ լինում ա էն, որ հիմնավորող ապացույցները քչանում են, առաջ են քաշվում անմեղության կանխավարկածի, հիմնավոր կասկածի առկայության/բացակայության, բավարար ապացույցների համակցության ու մյուս հարցերը, ինչն էլ արդյունք ա հանդիսանում, որ դատարանն արդարացնի հանցավորին: Չե՞ք հավատում, խնդիր չի, բացեք datalex.am կայքը, դատական գործեր որոնեք` արդարացման ելքերով, կարդացեք ու կպատկերացնեք, որ դատարանները մենակ շատերի պատկերացրած «անհիմն» ու «սխալ» վճիռները չի, որ կայացնում ա, իրանք մեկ-մեկ արդարացնում էլ են, որ ապացույցները կարդալիս դուք էլ եք համոզվում, որ կատարել ա արարքը, բայց քննության սխալի պատճառով ապացույցը փչանում ա, ինչից օգտվում ու արդարացվում ա: Դրա համար եմ միշտ ասում, ոչինչ բացարձակ չի, բացարձակ մենակ հասարակության ընկալումն ա:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (31.01.2017), CactuSoul (01.02.2017), Cassiopeia (31.01.2017), Chilly (31.01.2017), John (31.01.2017), Quyr Qery (02.02.2017), Աթեիստ (31.01.2017), Գաղթական (31.01.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 14.01.2019, 22:37
  2. Ցմահ բանտարկյալներից մեկի մասին քննարկում
    Հեղինակ՝ Զաքար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 662
    Վերջինը: 20.03.2017, 15:08
  3. Մահապատիժ
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 21.07.2008, 13:07

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •