Ինչ որ ծանոթ ա հնչում ։)
«Եթե կողքինները ժամանակին նկատեին, միջոցներ ձեռնարկեին, կանխեին, ինքը հանցանքը չէր գործի»։ Ու մեղքը փորձվում ա ոչ թե տարածել նաև կողքինների վրա, այլ կիսել կողքինների հետ ։)
Հայաստանում ցանկացած հանցանքի համար որպես մեղմացուցիչ հանգամանք եմ մտածել։
«Եթե Աստված ձեռքս բռներ, հետ պահեր, չէի անի։ Խնդրում եմ համարել սա մեղմացուցիչ հանգամանք»։
Եթե համակարգը իրա օրենքներին լավ չի հետևում, դրանից օրենք խախտելը չի դադարում խախտում համարվել։ Եթե օրենքը պահանջում ա մեկուսացում, բայց դա չի կարում լիարժեք ապահովի, մեկ ա, ով մեկուսացումից դուրս էկավ, պտի ավելի խիստ պատժվի, որտև էլի օրենք ա խախտել։
Էջանիշներ